Պատմության այս օրը. մայիսի 27


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1999 - Ռազմական հանցագործության և Կոսովոյում մարդկության դեմ հանցագործության համար Սլոբոդան Միլոշևիչին միջազգային քրեական դատարանը մեղավոր ճանաչեց։
1993 - Ռուսաստանում հանվեց հոմոսեքսուալիստների նկատմամբ քրեական հետապնդումը։
1988- ԽՍՀՄ-ում կոոպերատիվներ ստեղծելու իրավունք ընձեռող օրենք ընդունվեց։ 
1950 - Ամերիկացի նշանավոր երգիչ Ֆրենք Սինատրան առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։
1941 - Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակեցին գերմանական «Bismarck» նավը:
1937 - Գործարկվեց Ոսկե Դարպասներ կամուրջը:
1931 - Ֆրանսիացի Օգյուստ Պիկարը օդապարիկով բարձրացավ մինչև 16 հազար մետր՝ մարդկանցից առաջինը հասնելով ստրատոսֆերա։
1930 - Ռիչարդ Դրյուն պատենտավորեց թափանցիկ ցելոֆանե կպչուն ժապավենը՝ սկոտչը։
1930
 - Նյու Յորքում բացվում է 319 մետր բարձրության Քրայսլեր բիլդինգը, մինչ այդ մարդու կառուցած ամենաբարձր շինությունը:
1927 - Մեծ Բրիտանիան խզեց դիվանագիտական բոլոր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ:
1900 - Առաջին անգամ Բելգիայի խորհրդարանի ընտրությունում կիրառվեց համամասնական համակարգը։
1895 - Անգլիացի Բերթ Աքրեսն արտոնագրեց կինոպրոեկտորը։
1679 - Անգլիայում ընդունվեց Habeas Corpus Act-ը՝ ակտ անձի իրավունքների երաշխիքի մասին։
1647 - Մասաչուսեթս նահանգում մահապատժի է ենթարկվում առաջին վհուկը՝ Աչա Յանգը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ