Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 28

Պատմություն 28.05.2021   10:30   664

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - Ֆրանսիացիները հան­րաքվեով դեմ արտահայտվեցին Եվրոպայի սահմանադրությա­նը։
1997 - Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրում են սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիր:
1988 - ԱՄՆ-ի Նախագահ Ռ. Ռեյգանն այցելեց ԽՍՀՄ։
1979 - Կոնստանտինոս Կարամանլիսն ստորագրում է Հունաստանը եվրոպական տնտեսական համագործակցության անդամ դարձնող համաձայնագիր:
1961 - Ստեղծվեց մարդու իրա­վունքների միջազգային կազմա­կերպությունը՝ «Amnesty International»-ը։
1957 - ԱՄՆ-ում բացվեց ձայ­նագրության ազգային ակադե­միան, որը հիմնեց երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր «Գրեմմի» մրցանակը։
1942 - Փորձարկվեց ավստրալական առաջին ռազմական ինք­նաթիռը՝ «Բումերանգը»։
1904 - Բրեշիայում տեղի ունեցավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի նոր վերամշակված տարբերակի պրեմիերան:
1900 - Արևի խավարում եղավ, որը տեսանելի էր ողջ Եվրոպայում։
1898 - Առաջին անգամ լուսան­կարվեց Թուրինի մայր տաճա­րում գտնվող այն սավանը, որով, ըստ Ավետարանի, փաթաթվել էր խաչից հանված Քրիստոսի մարմինը։
1830 - ԱՄՆ­-ում օրենք ըն­դուն­վեց հնդ­կա­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման մա­սին:
1812 - Ռուսական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը Բուխարեստում կնքեցին հաշտության պայմանագիր, որով ավարտվեց 1806-1812 թթ. Ռուս-թուրքական պատերազմը:
1756 - Մայոնեզի «ստեղծման» օրը:
1742 - Լոնդոնում բացվեց աշ­խարհի առաջին ծածկած լողա­վազանը։
585 -
Ք.ա. Լիդիայի և Մեդիայի արքաները, ենթադրելով, որ Արևի խավարումով աստվածներն իրենց հրամայում են դա­դարեցնել թշնամությունը, վերջացրեցին Փոքր Ասիայում իշխա­նության համար պայքարը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2005 - Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով առաջին փոխադրված նավթը Բաքվից հասավ Ջեյհան:
2000 - Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նի (Դրո) աճ­յու­նը Բոս­տոն քա­ղա­քից տե­ղա­փոխ­վեց Հա­յաս­տան, այն ամ­փոփ­վեց Ապա­րա­նի հուշահամա­լի­րում:
1990 - Շարունակվում էին կրակոցները Երևանում տեղակայված զորա­մասերում, գնդակոծվեց ՀՀՇ վարչության շենքը:

  • Երկու օըում զոհվեց 26, վիրավորվեց 60 քաղաքացի:

1963 - Գոր­ծարկ­վում է յոթ­նամ­յա­կի հս­կա­նե­րից մե­կը՝ Ագա­րա­կի պղն­ձա­մո­լիբ­դենա­յին կոմ­բի­նա­տը:
1951 -
Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարությամբ փաստորեն ճանաչվել է Հայոց ցեղասպանությունը:

  • Առաջին երկիրը, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

1928 - Կա­հի­րե­ում հիմն­վեց հայ կր­թա­կան և հրա­տա­րակ­չա­կան Հա­մազ­գա­յին ըն­կե­րու­թյու­նը:
1918
- Սարդարապատի, Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն և ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

  • 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է.
  • «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»:

1907 - Հայդուկների խումբը Գևորգ Չաուշի գլխավորությամբ Սու­լուխ գյուղում (Բիթ­լի­սի վի­լա­յեթ) ըն­կավ թուր­քե­րի շր­ջա­պատ­ման մեջ։

  • Մար­տի ժա­մա­նակ Չա­վուշ­ը ծանր վի­րա­վոր­վեց։ Գիշ­ե­րը հայ­դուկ­նե­րին հա­ջող­վեց ճեղ­քել շր­ջա­պա­տու­մը և տա­նել Չա­վուշ­ին, սա­կայն հա­ջորդ օրը նա մա­հա­ցավ ծանր վեր­քե­րից։

1877 - Ռուսական զորքերը մտնում են Ալաշկերտ:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 28, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon