Պատմության այս օրը. մայիսի 3

Պատմություն 03.05.2020   10:00   181

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day)
  • Արեգակի միջազգային օրը (Sun Day) *
  • Ծիծաղի համաշխարհային օրը (World Laughter Day)
  • Սգացող մայրերի միջազգային օրը (International Bereaved Mother s Day) *
  • Կրծքերին ձեռք գցելու միջազգային օրը (International Grab a Boob Day) *
  • «Փոստաղբի» ծննդյան օրը *
  • Խաչերի փառատոնը (Fiesta de las Cruces) *

Հայաստան

  • Կարմիր կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):

Ազգային

  • ԱՄՆ - Պարանորմալ երևույթների ազգային օրը (National Paranormal Day) *
  • ԱՄՆ - Լիմոնադի ազգային օրը (National Lemonade Day) *
  • ԱՄՆ - Անպտղության վերապրելու ազգային օրը (National Infertility Survival Day) 
  • ԱՄՆ - Մոնթանա նահանգի ազգային օրը (National Montana Day) 
  • ԱՄՆ - Սահմանափակ հնարավորություններով ընտանի կենդանիները ազգային օրը (National Specially-abled Pets Day) *
  • ԱՄՆ - Երկու տարբեր գույներով կոշիկների ազգային օրը (National Two Different Colored Shoes Day) *
  • ԱՄՆ - Այգում մեդիտացիա անելու ազգային օրը (National Garden Meditation Day) *
  • ԱՄՆ - Տեքստիլի ազգային օրը (National Textiles Day) 
  • ԱՄՆ - Ցանցում տվյալների պահպանման ճարտարագետի ազգային օրը (National SAN Architect Day) *
  • ԱՄՆ - Հեծանիվներին օրհնության օրը (Blessing of the Bicycles) *
  • ԱՄՆ - Ազնվամորու բլիթների ազգային օրը (National Raspberry Popover Day) *
  • ԱՄՆ - Կարպետի ազգային օրը (National Lumpy Rug Day) *
  • Անգոլա - Մայրերի օրը
  • Իսպանիա - Մայրերի օրը
  • Իսպանիա - Մայիսյան խաչերի տոնը (Cruces de Mayo) 
  • Լիտվա - Մայրերի օրը
  • Լեհաստան - Սահմանադրության օրը  
  • Կաբո-Վերդե - Մայրերի օրը
  • Հունգարիա - Մայրերի օրը
  • Ճապոնիա - Սահմանադրության հիշատակի օրը (Constitution Memorial Day)
  • Չեռնոգորիա - Մայրերի օրը 
  • Պորտուգալիա - Մայրերի օրը 
  • Ռուսաստան - Հրուշակագործի օրը
  • Ռուսաստան - Կարաչայների վերածննդի օրը
  • Ռուսաստան - Արևային բծերի օրը
  • Ռուսաստան - Դրական մտքի օրը
  • Ռուսաստան - Նախնիների կանչ
  • Ռումինիա - Մայրերի օրը 
  • Տոնգա - Երեխաների օրը

* Մայիսի 3-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայ­րե­նիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։
2006 - Արմավիա ընկերության Airbus A320 ինքնաթիռը, որը թռչում էր Երևանից դեպի Սոչի, վթարի ենթարկվեց՝ ընկնելով ծովը:

  • Մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ` 113 հոգի:

2003 - Մոնղոլիայում նշում են Չինգիզ խանի ծննդյան օրը։
2001 - Ջորջ Բուշի կինն ընդգրկվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ 50 կանանց ցանկում։
1998 - Ալեք­սանդ­րի­ա քա­ղա­քի (Եգիպ­տոս) գե­րեզ­մա­նա­տա­նը տե­ղի ու­նե­ցավ Սե­րոբ Աղբ­յու­րի կո­ղա­կից և ազ­գա­յին հե­րո­սու­հի Սո­սե Մայ­րի­կի (Սո­սե Վար­դան­յան) աճ­յու­նը Երև­ան տե­ղա­փո­խե­լու արա­րո­ղու­թյու­նը:
1997 - Լի­բա­նա­նի Հան­րա­պե­տու­թյան խորհր­դա­րա­նը, նկա­տի ու­նե­նա­լով, որ ամեն տար­վա ապ­րի­լի 24-ը առիթ է ոգե­կո­չե­լու հայ ժո­ղովր­դի դեմ կա­տար­ված ջար­դե­րի ար­հա­վիր­քի հիշ­ա­տա­կը՝ բա­նա­ձև ըն­դու­նեց ամեն տա­րի այդ օրը հայ ժո­ղովր­դի հետ մի­աս­նու­թյան օր հայ­տա­րա­րե­լու մա­սին:
1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց:
1957 - Կարաչայները վերադառնում են իրենց պատմական հայրենիք։
1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։
1946 - Փա­րի­զում առա­ջին ան­գամ ցու­ցադր­վում է «բի­կի­նի» լո­ղազ­­գես­տը:
1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի:

  • Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ:

1921 - Փարիզում ներկայացվում է Կոկո Շանելի  «Շանել N 5» օծա­նելիքը:
1908 - Բեյրութից 25 կմ հեռավորության վրա տեղադրվեց Սուրբ Մարիամի հսկայական քանդակը:
1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը:
1902 - ԱՄՆ-ում ստեղծվում է «Կոկա Կոլա» ընկերությունը։
1881 - Խա­չա­տուր Կե­րեքց­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ Կա­րի­նում հիմ­նադր­վեց «Պաշտ­պան հայ­րեն­յաց» գաղտ­նի կազ­մա­կեր­պու­թյու­նը:
1837 - Հունաստանում հիմնադրվում է Աթենքի համալսարանը։
1802 -
Բացվում է Տարտուի համալսարանը։
1791
 – Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
1494 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո:
1491 - Պորտուգալացի միսիոներները մկրտում են Կոնգոյի միապետ Նքուվու Նզինգային, նրան շնորհելով Ժուան I անունը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Քրիստինա Հենդրիքս, ամերիկացի դերասանուհի 
1965 - Մանուել Սանչիս, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպա
1962 - Սլավա Ստեփանյան, դերասան, բեմադրիչ, դրամատուրգ, Մոսկվայի հայկական թատրոնի ղեկավարը
1957 - Եվա Սլացկայա, լեհ դերասանուհի
1954 - Փիթեր Դանկեն, ռեժիսոր
1941 - Նոնա Գաբրինդաշվիլի, վրաց շախմատիստուհի
1933 - Ջեյմս Բրաուն, ամերիկացի երգիչ-երգահան, դերասան, XX դարի փոփ երաժշտության նշանակալի դեմքերից (մ. 2006)
1918 - Միխայիլ Բուլգակով, ռուս գրող
1917 - Ռոբերտ Յոլչյան, հարվածային գործիքների կատարող, մենակատար
1910 - Մուշեղ Ադոնց, հայ տնտեսագետ
1905 - Հայրիկ Մուրադյան, պատմաբան, հին հայկական ժողովրդական երգերի կատարող
1902 - Ալֆրեդ Կաստլեր, ֆրանս. ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր (մ. 1984)
1898 - Գոլդա Մայեր, ուսուցչուհի, քաղաքական գործիչ, Իսրայելի 4-րդ վարչապետը
1888 - Բելա Բոնդի, ամերիկացի դերասանուհի (մ. 1981)
1859 - Նիկոդեմոս Ամատունի, իշխան, հասարակական գործիչ
1469 - Նիկոլո Մաքիավելի, իտալացի գրող, պատմաբան, փիլիսոփա, քաղաքական գործիչ 

  • Ուժեղ պետական իշխանության կողմնակից էր, որի ամրացման համար ընդունելի էր համարում ցանկացած միջոցի կիրառումը, ինչն արտահայտել և հիմնավորել է իր նշանավոր «Տիրակալը» երկում (հրատ. է 1532 թ.)։ Գրել է նաև «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին դետադայի վերաբերյալ» (Discorsi), «Ֆլորենցիայի պատմությունը», կենսագրություններ, կատակերգություններ և այլն։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 3


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon