Պատմության այս օրը. մայիսի 30


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը:
1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։
1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում։
1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։
1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։
1631 - Լույս է տեսնում ֆրանսիական La Gazette առաջին թերթը:
1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծագած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիստոֆեր Մառլոն։

  • Կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով։

1431 - Ժաննա դը Արկին այրում են խարույկի վրա:


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ