Պատմության այս օրը. մայիսի 31

Պատմություն 31.05.2020   10:00   312

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Շիկահերների համաշխարհային օրը (World Blondes Day) *
  • Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրը (World No Tobacco Day) *
  • Մեդիտացիայի համաշխարհային օրը (World Meditation Day) *
  • Անհավասարության դեմ պայքարի համաշխարհային օրը *
  • Ուղեկցորդի միջազգային օրը (International Flight Attendant Day) *
  • Երկվորյակների միջազգային օրը*
  • Մայրերի օրը *
  • Վեբ դիզայների օրը (Web Designer Day) *
  • Հեծանվասպորտի ծննդյան օրը *
  • Ֆասցիիտ փտախտի իրազեկման օրը (Necrotizing Fasciitis Awareness Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Յուտա նահանգի ազգային օրը (National Utah Day)
  • ԱՄՆ - Լսողության պահպանման ազգային օրը (Save Your Hearing Day) *
  • ԱՄՆ - Ժպտալու ազգային օրը (National Smile Day) *
  • ԱՄՆ - Նուշով թխուկի ազգային օրը (National Macaroon Day) *
  • ԱՄՆ - Լիարժեք նախադասություններով արտահայտվելու ազգային օրը (National Speak in Complete Sentences Day) *
  • ԱՄՆ - Զարգացման մասին մտածելու օրը (What You Think Upon Grows Day) *
  • ԱՄՆ - Ինքնաշարժ տրանսպորտային միջոցների ազգային օրը (National Autonomous Vehicle Day) *
  • Անդորրա - Դիմակահանդես Սան Ժուլիա դե Լորիայում (Carnaval of Sant Julià de Lòira) 
  • Բրունեյ - Թագավորական զինված ուժերի օրը (Royal Brunei Armed Forces) 
  • Թուրքմենստան - Թուրքմենական գորգի օրը
  • Իսպանիա - Կաստիլիա լա Մանչի օրը (Day of the Region of Castilla-La Mancha) 
  • ՀԱՀ - Հանրապետության օրը 
  • Հայաստան - Հոգեգալուստ (Պենտեկոստե) 

Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս»:

  • Հունգարիա - Երեխաների օրը
  • Ղազաախստան - Քաղաքական ռեպրեսիաների և սովի զոհերի հիշատակի օրը
  • Մալայզիա - Բերքի տոն (Harvest Festival) 
  • Ռուսաստան - Քիմիկոսի օրը
  • Ռուսաստան - Փաստաբանության օրը
  • Վենեսուելա - Ծառատունկի ազգային օրը
  • Ուկրաինա - Կիևի օրը 

* Մայիսի 31-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - (285263) 1998 QE2 աստերոիդն իր լուսնի հետ վերջին երկու հարյուրամյակների ընթացքում առավելագույնս մոտենում է Երկրին:
2003 - Ֆրանսիան փակեց XX դարի իր ամենավառ տեխ­նի­կա­կան ձեռքբերումներից մեկ էջ. Փարիզը դիմավորեց վեր­ջին «Կոնկորդին»։

  • Տվյալ մոդելով թռիչքները դադ­ա­­րեց­վեցին։

2002 - Ճապոնիայում և Հարավային Կորեայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
1961 - Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից:
1941 - Գերմանիայում գրերի գոթական տառատեսակները փոխ­վե­ցին լատինականի։
1916 - Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:
1879 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին էլեկտրական եր­կաթգիծը և ցուցադրվեց առաջին էլեկտրագնացքը, որը նախագծել էր Վերներ ֆոն Սիմենսը։
1868
- Փարիզի Սեն-Կլու պուրակում մեկնարկեց առաջին հե­ծան­­վամրցաշարը։
1859
- Գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:
1817 - Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան:
1323 - Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ազիլիա Բենքս (Azelina Banks), ամերիկացի ռեփեր և երգչուհի
1989 - Մարկո Ռոյս, գերմանացի ֆուտբոլիստ
1976 - Քոլին Ֆարել, իռլանդացի դերասան

  • «Ալեքսանդր» ֆիլմում մարմնավորել է Ալեքսանդր Մակեդոնացուն

1965 - Բրուք Շիլդս, ամերիկացի դերասանուհի, մոդել
1955 - Վլադիմիր Կուզմին, ռուս երգիչ, երգերի հեղինակ
1955 - Թոմի Էմանուէլ (Tommy Emmanuel), ավստրալացի վիրտուոզ կիթառահար
1954 - Միքայել Պողոսյան, դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ և պրոդյուսեր
1930 - Քլինթ Իսթվուդ, ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, Հոլիվուդի կենդանի լեգենդներից

  • Հայտնի է դարձել վեսթերն ֆիլմերում իր մարմնավորած դրական հերոսների շնորհիվ։ Նկարահանվել է իտալացի ռեժիսոր Սերժիո Լեոնեի սպագետի-վեսթերներում՝ «Մի բուռ դոլարի հետևից», «Մի քանի դոլար ավել», «Լավը, վատը և չարը»։
  • «Չներվածը» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»՝ որպես լավագույն ռեժիսոր։

1929 - Մենահեմ Գոլան, հրեա պրոդյուսեր և ռեժիսոր
1911 - Մորիս Ալլե, ֆրանսիացի տնտեսագետ
1910 - Նորա Ադամյան, ռուսալեզու հայ արձակագիր և թարգմանչուհի
1887 - Սեն-Ժոն Պերս, ֆրանսիացի պոետ, Նոբելյան դափնեկիր
1884 - Դրո (Դրաստամատ Կանայան), ֆիդայի, վրիժառու, Ազատագրական շարժման, քաղաքական և ռազմական գործիչ
1869 - Վարդան Մախոխյան, ծովանկարիչ
1819 - Ուոլթ Ուիթմեն (Walt Whitman), ամերիկացի բանաստեղծ և գրող

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 31


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon