Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 31

Պատմություն 31.05.2021   10:30   569

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - (285263) 1998 QE2 աստերոիդն իր լուսնի հետ վերջին երկու հարյուրամյակների ընթացքում առավելագույնս մոտենում է Երկրին:
2003 - Ֆրանսիան փակեց XX դարի իր ամենավառ տեխ­նի­կա­կան ձեռքբերումներից մեկ էջ. Փարիզը դիմավորեց վեր­ջին «Կոնկորդին»։

  • Տվյալ մոդելով թռիչքները դադ­ա­­րեց­վեցին։

2002 - Ճապոնիայում և Հարավային Կորեայում մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
1961 - Հարավաֆրիկյան Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից:
1941 - Գերմանիայում գրերի գոթական տառատեսակները փոխ­վե­ցին լատինականի։
1916 - Հյուսիսային ծովում տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ծովային ճակատամարտը Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի միջև:
1879 - Բեռլինում բացվեց աշխարհում առաջին էլեկտրական եր­կաթգիծը և ցուցադրվեց առաջին էլեկտրագնացքը, որը նախագծել էր Վերներ ֆոն Սիմենսը։
1868
- Փարիզի Սեն-Կլու պուրակում մեկնարկեց առաջին հե­ծան­­վամրցաշարը։
1859
- Գործարկվեց Լոնդոնի Բիգ Բեն ժամացույցը:
1817 - Միլանի Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ Ջոակինո Ռոսսինիի «Գող-կաչաղակ» օպերայի պրեմիերան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1989- Երևանի Ազատության հրապարակում ցնծությամբ են դիմավորում «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին, որոնք 1988-ի դեկտեմբերին եւ հունվարի առաջին օրերին ձերբակալվել և տեղափոխվել էին Մոսկվայի բանտեր:
1323 - Կաթողիկոս Կոնստանդին Դ Լամբրոնացու ջանքերով Եգիպտոսի սուլթանության և Կիլիկիայի հայկական թագավորության միջև կնքվում է հաշտության պայմանագիր, համաձայն որի մամլուքները պետք է 15 տարի չհարձակվեին Կիլիկիայի վրա:

Կարդացեք նաև մայիսի 31-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 31

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon