Պատմության այս օրը. 14 օգոստոսի


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Hubble տիեզերական հեռադիտակը նկարահանում է Ուրանի օղակները։
1992 - Վրացա-աբխազական պատերազմի սկիզբը։
1972 - Արևելյան Բեռլինում օդ բարձրանալուց հետո Իլ-62 օդանավի վթարի զոհ է դառնում 156 մարդ։
1971 - Բահրեյնը անկախացավ Միավորված Թագավորությունից։
1969 - Կաթոլիկների և բողոքականների միջև բախումները կանխելու համար Հյուսիսային Իռլանդիա են մտցվում բրիտանական զորքեր։
1947 - Պակիստան անկախություն է ստանում Միավորված Թագավորությունից։
1936 - Առաջին անգամ Օլիմպիական խաղերում ներկայացվում է բասկետբոլը։
1908 - Անգլիայում անց է կացվում գեղեցկության առաջին միջազգային մրցույթը։
1888 - Օլիվեր Շելենբերգերն արտոնագրում է էլեկտրաէներգիայի հաշվիչը։
1880
- Ավարտվում է Քյոլնի տաճարի շինարարությունը։
1834 - Անգլիայում աղքատների համար աշխատանքային տներ են ստեղծվում։
1769 - Ֆրանսիան նվաճեց Կորսիկան։
1619 - Վիրջինիայում Հյուսիսային Ամերիկայում հարբեցողության դեմ պայքարի առաջին քայլերն են արվում՝ արգելվում է խաղող աճեցնել։
1040 - Մակբեթը սպանում է Շոտլանդիայի արքա Դունկանին ու դառնում է նոր արքան։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ