Հետաքրքրաշարժ օրացույց. օգոստոսի 17

Պատմություն 17.08.2020   10:00   53

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կանեփի միջազգային օրը (International Hemp Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Մասաչուսեթսի ազգային օրը (National Massachusetts Day)
  • ԱՄՆ - Ինդոնեզաամերիկյան բարեկամության օրը
  • ԱՄՆ - Սև կատուներին երախտագիտություն հայտնելու ազգային օրը (National Black Cat Appreciation Day) *
  • ԱՄՆ - Բեբի Բումերների ճանաչման օրը (Baby Boomer’s Recognition Day) *
  • ԱՄՆ - Վանիլային եփած կրեմի ազգային օրը (National Vanilla Custard Day) *
  • ԱՄՆ - Կոմիսիոն խանութների օրը (Thrift Shop Day) *
  • ԱՄՆ - Yչ առևտրային կազմակերպությունների օրը (National Nonprofit Day) *
  • ԱՄՆ - Ոտքերի խնամքի օրը (National I LOVE My Feet Day) *
  • ԱՄՆ - «Is» մասնիկի նշանակության օրը (Meaning of «Is» Day) 
  • Ամստերդամ - Սրտերի օրը (Day of Hearts) *
  • Բոլիվիա - Դրոշի օրը 
  • Գաբոն - Անկախության օրը 
  • Ինդոնեզիա - Անկախության օրը
  • Կանադա - Հայտնագործման օրը (Discovery Day) *
  • Կոլումբիա - Ճարտարագետի օրը
  • Ռուսաստան - Քաչալ ոզնիների օրը *
  • Ռուսաստան - Արթնացած խխունջների օրը *
  • Սլովենիա - Պրեկմուրյեի վերամիավորման օրը *
  • Ճամայկա - Մարկուս Գավրիի օրը *

* Օգոստոսի 18-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը դառնում է մեկ օլիմպիական խաղերի ժամանակ ութ ոսկե մեդալ շահած առաջին մարդը:
1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքի երկրաշարժից զոհվում է ավելի քան 17000 մարդ։
1998 - ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը մեծ ժյուրիին ցուցմունք տվեց իր և Մոնիկա Լևինսկու հետ հարաբերությունների մասին։
1988 - Ավիավթարից զոհվում են Պակիստանի նախագահ Մուհամադ Զիա-ուլ-Հաքը և Միացյալ Նահանգների դեսպան Առնոլդ Ռաֆելը։
1983 - 
Հարձակում Թեհրանում «Էյր-Ֆրանս» օդանավային ընկերության գրասենյակի Իրանի և Աֆղանստանի ներկայացուցիչ Ժան-Կլոդ Էլյուրայի վրա, երբ նա մեքենա էր վարում։

  • Էլյուրան վիրավորվում է։ Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1974 - Հավանայում բացվեց սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնությունը։
1970 - Տիեզերք ուղարկվեց «Վեներա-7» տիեզերանավը։

  • Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր ուղարկեց տեղեկություններ:

1964 - Բրյուս Լին ամուսնացավ Լինդա Կեդուելի հետ։
1962 - Բեռլինյան պատի առաջին զոհը. Արևելյան Գերմանիայի սահմանապահները գնդակահարում են դեպի Արևմտյան Բեռլին փախչել փորձող տասնութամյա Փեթեր Ֆեխթերին:
1950 - Կորեական պատերազմ. Հյուսիսային Կորեայի բանակայինները գնդակահարում են գերեվարված 41 ամերիկացիների:
1950 - Ինդոնեզիայի Միացյալ Նահանգները դարձավ ունիտար պետություն՝ Ինդոնեզիայի Հանրապետություն։
1945 - Ինդոնեզիան անկախացավ Նիդեռլանդներից։
1928 - Մոսկվայում բացվեց «Դինամո» մարզադաշտը:
1908 - Փարիզում տեղի է ունենում Էմիլ Քոլի ստեղծած «Ֆանտասմագորիա» անունով առաջին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:
1903 - Հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմեց կտակ, համաձայն որի հետագայում սահմանվեց Պուլիտցերյան մրցանակը։
1896
- Բրիջեթ Դրիսքոլը դարձավ ավտովթարից պատմության առաջին զոհը։
1827 - Օշականի ճակատամարտը:
1668 - Անատոլիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվում է 8000 մարդ։
1502 - Քրիստափոր Կոլումբոսը Հոնդուրասը հայտարարեց Իսպանիայի սեփականություն։


ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Ռուդի Գեյ, ամերիկացի բասկետբոլիստ
1968 - Սարգիս Հովհաննիսյան, հայ ֆուտբոլիստ
1968 - Իսրայել Միլիտոսյան, ծանրորդ
1960 - Շոն Փեն, ամերիկացի դերասան և ռեժիսոր

  • Իր կինոկարիերան սկսել է հեռուստասերիալներում նկարահանվելով։ 
  • 1991 թվականին Փենը հանդես է գալիս որպես ռեժիսոր՝ իր իսկ սցենարի հիման վրա նկարահանելով «Վազող հնդկացի» ֆիլմը։
  • 1995 թվականին նա Սյուզան Սարանդոնի հետ խաղում է Թիմ Ռոբբինսի «Մեռյալն է գալիս» դրամայում, և այդ դերի համար արժանանում է «Օսկար» մրցանակի։
  • Նրա ռեժիսորական հաջորդ ֆիլմը եղել է «Դիրքապահը խաչմերուկում»-ը, որում գլխավոր դերը կատարել է Ջեք Նիկոլսոնը: 
  • 1997 թվականին Փենը Կաննի կինոփառատոնում մրցանակ է ստանում լավագույն դերասան անվանակարգում Նիկ Կասսավետեսի «Նա հիասքանչ է» ֆիլմում խաղացած դերի համար։ Այդ ֆիլմում նրա հետ խաղում էին կինը՝ Ռոբին Ռայթը, և Ջեն Տրավոլտան։
  • 1999 թվականին Փենը ստանում է երկրորդ «Օսկարը» Վուդի Ալենի «Քաղցր և զզվելի» ֆիլմի դերի համար։ 
  • 2003 թվականին Վենետիկյան կինոփառատոնի Վոլպի գավաթ մրցանակն է ստանում տղամարդու լավագույն դեր անվանակարգում՝ «21 գրամ» ֆիլմում խաղացած դերի համար։ 
  • Նա իր կինոկարիերայի ընթացքում 54 տարբեր կինոմրցանակ է ստացել։ Խաղացել է մոտ 50 ֆիլմում, 8-ական ֆիլմերի ռեժիսոր և պրոդյուսեր է, 4 ֆիլմի սցենարի հեղինակ։
  • Շոն Փենի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են «Խորհրդավոր գետը», «Հարվի միլք», «Կենաց ծառը»։

1943 - Ռոբերտ Դե Նիրո, ամերիկացի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ

  • Նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում։ Հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի սիրված դերասանն է ու խաղացել է նրա շատ ֆիլմերում։
  • Առավել նշանավոր ֆիլմերն են՝ «Կնքահայրը 2», «Տաքսու վարորդը», «Վերջին մագնատը», «Եղնիկների որսորդը», «Կատաղած ցուլ», «Խոստովանության գաղտնիքները», «Մի անգամ Ամերիկայում», «Անձեռնմխելիները», «Անգելի սիրտը», «Մենք հրեշտակներ չենք», «Փառավոր տղաներ», «Արթնացում», «Վախի հրվանդանը», «Գիշեր և քաղաք», «Կատաղած շունը և Գլորիան», «Բրոնքսյան պատմություն», «Կազինո», «Ծանոթություն ծնողների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ», «Ծանոթություն Ֆաքերների հետ 2»:

1937 - Նշան Հարությունյան, շինարար-ճարտարապետ
1937 - Արաքսի Սարյան, երաժշտագետ
1935 - Օլեգ Տաբակով, ռուս դերասան
1926 - Հովհաննես Շարամբեյան, նկարիչ
1911 - Միխայիլ Բոտվիննիկ, խորհրդային շախմատիստ
1686 - Նիկոլա Պորպորա, իտալացի կոմպոզիտո

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon