Պատմության այս օրը. փետրվարի 1

Պատմություն 01.02.2020   09:30   209

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Դեսերտի միջազգային օրը
  • Հիջաբի համաշխարհային օրը
  • Ազատության ազգային օրը (ԱՄՆ)
  • Ս. Գրիգոր Աստվածաբանի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Ս. Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թվականին Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա կրթություն է ստացել Կեսարիայում, այնուհետև՝ Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի` Ս. Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս: Ս. Գրիգոր Աստվածաբանը Ս. Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ. Պոլսի Բ տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թվականի հունվարի 25-ին: Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը թարգմանվել է հայերեն 5-8 դարերում: Հայերեն թարգմանության մի մասն ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Ս. Գրիգոր Նազիանզացին քրիստոնեության մեծագույն դեմքերից մեկն է, ով արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը և իր հարուստ գրվածքներով մեծապես ազդել քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2012 - Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 70-ից ավելի մարդ է մահանում։
2008 - Վիքիճամփորդություն ուղեցույց-նախագծի հիման վրա տպագրվեցին առաջին ճամփորդական ուղեցույցները։
2003 - Թռիչքի ժամանակ պայթեց ՆԱՍԱ-ի կողմից ստեղծված առաջին Սփեյս Շաթլ «Կոլումբիան»։
2002 - Կարաչիում սպանվեց առևանգված The Wall Street Journal-ի հարավասիական մասնաճյուղի ղեկավար, ամերիկացի լրագրող Դենիել Պեռլը։
1994 -
Ուժի մեջ է մտնում ԵՄ երկրների ստորագրած Շենգենյան համաձայնագիրը, որը նախատեսում է Եվրամիության անդամ երկրների միջև քաղաքացիների ամբողջական տեղաշարժի ազատություն:
1992 - Ռուս-ամերիկյան հռչակագիրը սառը պատերազմի ավարտի մասին:
1979 - 15 տարվա արտաքսումից հետո Այաթոլլահ Հոմեյնին վերադառնում է Իրան։
1973 - Առաջին անգամ իր պատմության մեջ լոնդոնյան ֆոնդային բիրժան թույլ է տվել առևտրին մասնակցել նաև կին բրոկերներին:
1958 - ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ից հետո դարձավ երկրորդ պետությունը, ով արձակեց Երկրի արհեստական արբանյակը:
1930 - Times- ը հրապարակում է առաջին խաչբառը:
1929 - Լոս-Անջելեսում կայացավ «Բրոդվեյան մեղեդի» ֆիլմ-մյուզիքլի համաշխարհային պրեմիերան:

1896 - Կայացավ իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի ամենանշանավոր օպերաներից մեկի՝ «Բոհեմի» առաջնախաղը։

1865 - ԱՄՆ-ում վերացվում է ստրկությունը։
1709 - Խաղաղ օվկիանոսի Խուան Ֆերնանդես արշիպելագի անմարդաբնակ կղզիներից մեկում գտնում են Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը դարձած նավաստի Ալեքսանդր Սելկիրկին։


ԾՆՎԵԼ ԵՆ

1937 - Կարեն Ղուլղազարյան, ռադիոէլեկտրոնիկայի գիտնական (մ. 2002)
1931 - Ծնվել է ռուս քաղաքական ու պետական գործիչ, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը։

Борис Николаевич Ельцин

1926 - Վիվիան Մեյեր, ամերիկացի լուսանկարչուհհի
1901 - Ծնվել է ամերիկացի դերասան, Հոլիվուդի արքա Կլարկ Գեյբլը։

30-40 թթ. Հոլիվուդի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, ստացել է «Հոլիվուդի արքա» մականունը։ Ամերիկյան կինոինստիտուտի կողմից կինոյի պատմության լավագույն դերասաններից մեկն է ճանաչվել։ Գեյբլի մասնակցությամբ ամենասիրելի ֆիլմերից է «Քամուց քշվածները»։

Картинки по запросу clark gable gone with the wind

1894 - Ծնվել է ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող և պրոդյուսեր, վեսթերնի վարպետ Ջոն Ֆորդը։

Ֆորդը Հոլիվուդի պատմության մեջ միակն է, ով որպես լավագույն ռեժիսոր 4 «Օսկարի» է արժանացել։ Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի շարքում են «Ցասման ողկույզներ», «Դիլիժանս», «Փնտրողները»։

1868 - Ծնվել է քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 1, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon