Հետաքրքրաշարժ օրացույց, փետրվարի 15

Պատմություն 15.02.2021   10:00   376

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը (Memorial Day of Warriors-Internationalists) *
  • Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day) *
  • Ամուրի ապրելակերպի իրազեկման օր (Singles Awareness Day) *
  • ԷՆԻԱԿ-ի օրը (ENIAC Day) *
  • Վիրաբուժական բուժքրոջ միջազգային օրը *
  • Պանգոլինի օրը (Pangolin Day) *
  • Օրալ հնարավորությունների կատարելագործման օրը
  • Սեքս-շոփի աշխատողի օրը
  • Բացարձակա երջանիկ լինելու օրը
  • Մեղքերի խոստովանության օրը
  • Գիշերով անուրջներ որոնելու օրը

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Մեծ պահք *
  • Բուդդիզմ - Նիրվանայի օրը (Parinirvana Day) *
  • Կաթոլիկություն - Ֆաուստին և Հովիտ եղբայրների հիշատակը
  • Կաթոլիկություն - Զիգֆրիդ Շվեդացու հիշատակը
  • Ուղղափառություն - Տեառնընդառաջ *
  • Ուղղափառություն - Ուղղափառ երիտասարդների համաշխարհային օրը

Ազգային

  • ԱՄՆ - Նախագահների օրը (Presidents ' Day) *
  • ԱՄՆ - Վիսկոնսինի նահանգի ազգային օրը (National Wisconsin Day) *
  • ԱՄՆ - Գետաձիու ազգային օր (World Hippo Day) *
  • ԱՄՆ - Սյուզան Բ. Էնթոնի օրը (Susan B. Anthony Day) *
  • ԱՄՆ - Սառնաշաքարի ազգային օրը (National Gumdrop Day) *
  • ԱՄՆ - Ծամոնի ազգային օրը (National Chewing Gum Day) *
  • Աֆղանստան - Ազատագրման օրը (Liberation Day)
  • Վանուատու - Ջոն Ֆրումի օրը (John Frum Day) *
  • Իրան - Մայրերի օրը (Mother’s Day) *
  • Կանադա - Ազգային դրոշի օր (National Flag of Canada Day)
  • Կանադա - Ժառանգության օրը (Heritage Day) *
  • Հին Հռոմ - Լուպերկալիաների տոնը (Feast of Lupercalia) *
  • Նոր Զելանդիա - Ոչխարի ազգային օրը
  • Ռուսաստան - Ինտերնացիոնալիստ մարտկների հիշատակի օրը *
  • Ռուսաստան - Կառավարական կապի զորքերի օրը
  • Ռուսաստան - Երջանկության հանգույցների օրը *
  • Ռուսաստան - Օղակների ղողանջի օրը *
  • Սերբիա - Պետականության օր է (National Day)
  • Սինգապուր - Համընդհանուր պաշտպանության օրը (Total Defense Day) *
  • Ուկրաինա - Այլ պետությունների տարածքում մարտական գործողությունների մասնակիցների մեծարման օրը

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Տեղական ժամանակով 9։ 20-ին երկնաքարն ընկնում է Չելյաբինսկ քաղաքի մոտակայքում։ Հարվածային ալիքից ջարդվում են շենքերի ապակիներ, վնասվում են շենքեր։
2011 - Լիբիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց:
1999 - Քենիայում ձերբակալվում է Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
1989 - Ավարտվեց խորհրդային զորքերի դուրսբերումը Աֆղանստանից (սկսվել էր 1988թ. մայիսի 15-ից)։
1984 - Մարզահամերգային համալիրը հրդեհվեց:
1965 - Հաստատվում է Կանադայի դրոշը։
1961 – ԱՄՆ-ից Բելգիա թռչող Sabena ընկերության ինքնաթիռը վթարի ենթարկվեց, մահացավ 72 մարդ, որոնց մեջ էին նաև ԱՄՆ-ի չմշկասահքի հավաքականի անդամները:
1950 - Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած «Մոխրոտիկը» մուլտֆիլմի պրեմիերան։
1947 - ԽՍՀՄ-ում արգելվեցին խորհրդային քաղաքացիների և օտարերկրացիների միջև ամուսնություննները:
1933 - Մայամիում Ջուզեպե Ձանգարան անհաջող մահափորձ է կատարում ԱՄՆ նորընտիր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի նկատմամբ։
1923 - Հունաստանը դառնում է Գրիգորյան օրացույցն ընդունած վերջին երկիրը։
1909 - Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում թատրոնի շենքի հրդեհի զոհ է դառնում 250 մարդ
1903 - Ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-96 թվականների աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը և վարվելակերպը Հայաստանի հանդեպ:

  • 1903թ. այս օրը ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Ժան Լեոն Ժորեսը Փարիզում հանդես եկավ ճառով, որով քննադատեց 1894-1896թթ. աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը, Հայաստանի նկատմամբ վարվելակերպը։ Քաղաքագետ և պատմաբան Ժան Լեոն Ժորեսը ծնվել է 1859թ. սեպտեմբերի 3-ին: 1904թ. նրա ջանքերով հիմնադրվել է «Հումանիտե» թերթը: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում Ժ. Ժորեսը բազմիցս հանդես է եկել Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացվող հալածանքների ու զանգվածային սպանությունների քննադատությամբ: 1896թ. նոյեմբերի 3-ին, 1897թ. փետրվարի 22-ին և 1897թ. մարտի 15-ին Ֆրանսիայի խորհրդարանում արտասանած իր ճառերում դատապարտելով հայկական կոտորածները և եվրոպական երկրների` մասնավորապես Ֆրանսիայի անտարբերությունն այդ հարցի վերաբերյալ, նա նշում է. «Ինչպիսի կատարյալ լռություն լրատվության կողմից, որին ինձ հայտնի մի կուսակցություն ուղղակի կամ անուղղակի վճարել է լռելու համար, լռություն իր մեծ հանդեսից, որի գլխավոր ներդնողները օսմանյան շահառուներն են, սակայն, հատկապես Ֆրանսիայի կառավարության լռությունը: Ինչպես ամբողջ այդ հեղեղված արյան առջև, այդ ոչնչացումների և վայրագությունների առջև, Ֆրանսիայում խոսքի և մարդու իրավունքների այս ճնշման առջև ոչ մի ճիչ դուրս չեկավ ձեր բերաններից, ոչ մի խոսք դուրս չեկավ ձեր գաղափարներից, և դուք լուռ վկա եք, հետևաբար ջարդերի կատարյալ մեղսակից…»: Ժ. Ժորեսն արձագանքել է նաև 1909թ. Կիլիկիայի ապրիլյան կոտորածներին: Երկար տարիներ Ժ. Ժորեսը եղել է նաև Pro Armenia երկշաբաթաթերթի խմբագրական կոմիտեի անդամ: Ժ. Ժորեսը սպանվել է 1914թ. հուլիսի 31-ին Փարիզում Ռաուլ Վիլենի կողմից: Թաղվել է Փարիզի Պանթեոնում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը թողարկել է հոբելյանական բացիկ` ֆրանսիացի նշանավոր քաղաքական գործիչ ու հայասեր Ժ. Ժորեսի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ:

1820 - Հանս Քրիստիան Էրստեդը հայտնաբերեց էլեկտրականության մագնիսական գործունեությունը:
1810 - Փարիզի Արևելյան լեզուների դպրոցում հիմնադրվեց հայոց լեզվի ամբիոն` Հակոբ Շահան Ջրպետյանի ղեկավարությամբ:
590 - Պարսկաստանում թագադրվում է Խոսրով II արքան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Մյասնիկ Մալխասյան, պետական գործիչ
1957 - Գուլ Մոհամեժ (մ. 1997), Հնդկաստանի բնակիչ, ով ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենակարճահասակ մարդ
1955 - Քրիստոֆեր Մաքդոնալդ, ամերիկացի դերասան
1940 - Անահիտ Բայանդուր, հայ թարգմանչուհի
1938 - Արմեն Միրաքյան, օպերատոր
1934 - Նիկլաուս Վիրտ, շվեյցարացի գիտնական
1931 - Յուրի Օսիպյան, ՌԴ ԳԱ ակադեմիկոս
1923 - Ելենա Բոներ, հրապարակախոս, հասարակական գործիչ, Ա.Սախարովի կինը
1909 - Արֆո Պետրոսյան, հայ գրականագետ
1902  - Հմայակ Սիրաս, հայ գրող 

1898 - Տոտո (իսկական անունը Անտոնիո Կլեմենտե, (մ. 1967), իտալացի դերասան, կատակերգու
1885 - Ռուբեն Սևակ, գրող, բժիշկ 
1882 - Ջոն Բերիմոր, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան 

  • Դերասանուհի Դրյու Բերիմորի պապն է։ Առավել հայտնի է թատրոնում խաղացած շեքսպիրյան դերերով։

1861 - Շառլ Էդուար Գիյոմ, ֆրանսիացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր 
1748 - Ջերեմի Բենթամ, անգլիացի նշանավոր սոցիոլոգ, իրավաբան (մ. 1832 թ.)
1564 - Գալիլեո Գալիլեյ, իտալացի ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, փիլիսոփա, մաթեմատիկ 

  • Գալիլեյը մեծ ազդեցություն է թողել իր ժամանակի գիտության վրա։ Նա առաջինն է օգտագործել հեռադիտակը երկնային մարմինները դիտելու համար ու մի շարք խոշոր տիեզերական հայտնագործություններ է արել։ Գալիլեյը նաև էքսպերիմենտալ ֆիզիկայի հիմնադիրն է։ Իր փորձարկումներով նա հերքել է Արիստոտելի մտատեսական մետաֆիզիկան ու դրել է դասական մեխանիկայի հիմքերը։ Ողջ կյանքի ընթացքում եղել է աշխարհի արևակենտրոն համակարգի ակտիվ կողմակից, որն էլ բերել է կաթոլիկ եկեղեցու հետ լուրջ կոնֆլիկտի։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 15

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon