Պատմության այս օրը. փետրվարի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005- Սկսեց գործել Կիոտոյի արձանագրությունը:
1986 - Սովետական Միությունը գործի է դրել «Միր» կայանը։
1978 - Ստեղծվեց առաջին համակարգչային հայտարարությունների էլեկտրոնային հարթակը՝ BBS։
1968 - ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսեց գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը:
1936 - Տեղի ունեցավ չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա)։
1934 - Ավստրիայում ավարտվեց 4 օր տևած քաղաքացիական պատերազմը:
1927 - Հանրապետության ժողկոմխորհը հաստատեց ԵՊՀ նոր կանոնադրությունը, որի համաձայն համալսարանում սկսեցին գործել հետևյալ հինգ ֆակուլտետները` սոցիալ-տնտեսական, մանկավարժական, գյուղատնտեսական, բժշկական և տեխնիկական:
1923 - Հովարդ Քարտերը բացեց Թութանհամոն փարավոնի դամբարանը։
1919 - Նյու Յորքում ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»:
1918 - Լիտվան հռչակեց իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից:
1916 - Առաջին աշխարհամարտում ռուսական զորքերը գրավեցին Հյուսիս-արևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։
1568 - Իսպանական ինկվիզիցիան Հոլանդիայի բոլոր բնակիչների մահվան դատավճիռն է արձակում։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar