Պատմության այս օրը. փետրվարի 19

Պատմություն 19.02.2020   09:30   252

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Հայաստան

  • Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ը՝ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը սկիզբ է առել 2008 թվականից և, բնականաբար, պատահական չէ, որ այն որոշվել է նշել հենց մեծանուն հայ գրողի ծննդյան օրը, քանի որ մեզանից շատ շատերը գիրքը ճանաչել ու սիրել են հենց Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների, անկրկնելի ստեղծագործությունների շնորհիվ: Գիրք նվիրելու օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրքեր են նվիրաբերվում մանկատներին, գրադարաններին, դպրոցներին: Այս տոնին հերթեր են գոյանում նաև գրախանութներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի գիրքը գնել ու նվիրել հարազատին:


Միջազգային

  • Կետերի համաշխարհային օրը (Ծովային կաթնասունների պաշտպանության օրը)

Ազգային 

  • Ժողովրդավարության օրը (Նեպալ)
  • Ճգնավորների օրը (Եթովպիա)
  • Սահմանադրության օրը (Գաբոն)
  • Դրոշի օրը (Թուրքմենստան)
  • Կանանց օրը (Իսլանդիա)
  • Շիվաջիի օրը (Հնդկաստան)
  • Զինված ուժերի օրը (Մեքսիկա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։

  • 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։ Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: 

2008 - Ֆիդել Կաստրոն հայտարարում է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։
2004 - Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
1990 - Photoshop-ի ծննդյան օրը:
1988 - Ղարաբաղի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում։
1988 - Ղարաբաղի հիմնախնդիրը մտավ ԽՍՀՄ ԳԱ նստաշրջանի օրա­կարգ և քննարկվեց փակ նիստում:

  • Որոշումը քվեարկվեց և հրա­տարակվեց մարտի 5-ին, որը, սակայն, ոչնչով չթեթևացրեց լարված իրավիճակը:

1986 - Տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:
1954 - ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՍԴՀ կազմից անցնում է Ուկրաինայի կազմ։
1948 - Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալելու փորձ է կատարվում:
1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:
1878 - Թոմաս Էդիսոնը պատենտավորում է լուսանկարչական ապարատը։
1855 - Լե Վերյեն կազմում է եղանակի առաջին քարտեզը։

Սինոպտիկական քարտեզի ծննդյան օրը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ծնվել է իտալացի ֆուտբոլիստ ու մարզիչ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջանլուկա Ձամբրոտան։
1963 - Ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, «Գրեմիի» եռակի դափնեկիր Սիլը։

1948 - Ծնվել է անգլիացի կիթառահար, Black Sabbath խումբն ստեղծողը և անփոփոխ մասնակից Թոնի Այոմին։

1900 - Գեորգոս Սեֆերիս, հույն պոետ, նոբելյան մրցանակակիր
1869 - Ծնվել է գրող, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

Картинки по запросу հովհաննես թումանյան

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1859 - Սվանտե Արենիուս, շվեդ ֆիզիկոս, քիմիկոս, նոբել յան մրցանակակիր
1820 - Հովսեփ Գաթրճյանը, պատմաբան, հայագետ 
1473 - Ծնվել է լեհ մաթեմատիկոս և աստղագետ Նիկողայոս Կոպեռնիկոսը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը. փետրվարի 19


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon