Պատմության այս օրը. փետրվարի 2


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Երկրի ուղեծիր դուրս բերվեց իրանական առաջին արհեստական արբանյակը՝ «Օմիդը»։
1989 - Վիենայում ավարտվում են 19 երկրների պատվիրակությունների միջև 15 տարի տևած բանակցությունները՝ Կենտրոնական Եվրոպայում զինված ուժերի և սպառազինությունների փոխադարձ կրճատման մասին:
1989 - Լիխտենշտեյնում առաջին անգամ կանայք մասնակցում են ընտրություններին։
1970 - Մյունխենում առաջին անգամ կատարվեց ներվի տրանսպլատացիայի վիրահատություն։
1962 - Տեղի ունեցավ «մոլորակների շքերթ», որին մասնակցեցին Արեգակնային համակարգի 8 մոլորակներից 7-ը։
1959 - ԽՍՀՄ-ը տիեզերք ուղարկեց Լուսնի հետազոտման առաջին միջտիեզերական ավտոմատ կայանը` «Լունա-1-ը»:
1943 - Փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը:
1929 - Էստոնիան իրեն անկախ է հռչակում Ռուսաստանից:
1922 - Առաջին անգամ հրատարակվեց Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը»:
1892 - Ուիլյամ Փեյնտերը ստացավ շշի մետաղական խցանի պատենտը:
1843 - Առաջին անգամ բեմադրվեց գերմանացի երգահան Ռիխարդ Վագների «Թռչող հոլանդացին» օպերան:
1556 - Պատմության ամենամարդաշատ զոհերով երկրաշարժը Չինաստանում՝ 830 հազար զոհ։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ





ԳՈՎԱԶԴ