Պատմության այս օրը. փետրվարի 20

Պատմություն 20.02.2020   09:30   169

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Հայաստան

  • Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», - գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին: Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:


Միջազգային

  • Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice)

Սոցիալական արդարությունը ոչ միայն էթնիկական հրամայական է, այլ նաև ազգային կայունության ու գլոբալ բարեկեցության հիմք։ Հավասար հնարավորությունները, համերաշխությունն ու մարդու իրավունքները շատ կարևոր են ազգերի ու ժողովուրդների արդյունավետ պոտենցիալը ամբողջովին յուրացնելու համար։ Սոցիալական արդարության համաշխարհային օրը (World Day of Social Justice) նշվում է ամեն տարի՝ 2009 թվականից։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան այս տոնը հաստատել է 2007 թվականի նոյեմբերի 26-ին՝ № A/RES/62/10 բանաձևով։ Տոնի գաղափարը ծագել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի մոտ։ Այս առաջարկով Բակիևը հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ժամանակ։

Ազգային 

  • Նախագահների օրը (ԱՄՆ)
  • Բեռլինի միջազգային կինոփառատոն «Բեռլինալե» (Գերմանիա)
  • Դիմակահանդես (Գերմանիա)
  • Դիմակահանդես Լյուցեռնում (Շվեյցարիա)
  • Դիմակահանդես (Մեքսիկա)
  • Մասորուստայի (բարեկանդանի) սկիզբը (Չեխիա)
  • Լռության աստվածուհի Տացիտայի օրը (Հին Հռոմ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Սկսվեց Եվրոմայդանի գնդակահարությունը։
1988 - Արցախյան առաջին ցույցը Երևանում:

Похожее изображение

1988 - Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին և փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան և Բաքու, դրանով փաստորեն սկսվեց Ղարաբաղյան շարժումը:
1988 - Տիրանայում ցուցարարները տապալում են Ալբանիայի երկարամյա ղեկավար Էնվեր Խոջայի հսկայական արձանը։
1986 - Ուղեծիր դուրս բերվեց «Միր» գիտական կայանը։
1975 - Բեյրութի «Թրքիշ-Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակի պայթեցում։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ՀԱՀԳԲ) «Գերի Գուրգեն Յանիկեան Խմբակը» ստանձնում է գործողության պատասխանատվությունը։

1962 - 3 անգամ պտտվելով Երկրի շուրջը՝ Ջոն Գլենը կատարեց ամերիկյան առաջին ուղեծրային տիեզերական թռիչքը։
1940 - Ցուցադրվեց «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմի առաջին սերիան:

1918 - Ռուսաստանում մահապատժի վերականգնումը:
1909 - «Ֆիգարո» թերթում վճարովի հայտարարության տեսքով հրապարակվեց «Ֆուտուրիզմի հիմնավորումները և մանիֆեստը», որ ստորագրել էր իտալացի պոետ Ֆիլիպո Մարինետին։
1908 - Ավարտվեց Ուլուխանլու- Ջուլֆա երկաթուղու շինարարությունը:
1872 - Նյու Յորքում բացվեց «Մետրոպոլիտեն» թանգարանը, որն ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածու ունեցող թանգարանն է:
1862 - Վանի զինված պաշտպանությունը թուրքական կառավարության դեմ:
1816 - Հռոմի Teatro Argentina թատրոնում կայացավ Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» նշանավոր օպերայի առաջնախաղը:

395 - Վիֆլեեմում (Հորդանան) հիմնվեց առաջին մենաստանը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Ծնվել է ամերիկյան R&B և փոփ ոճի երգչուհի Ռիհաննան։

Ռիհաննան բոլոր ժամանակների ամենավաճառվող արտիստներից է։ Նա Billboard-ի պատմության ամենաերիտասարդ երգչուհին է, որին հաջողվել է 14 անգամ գլխավորել Billboard Hot 100-ը։ 

Ռիհաննան 8 «Գրեմիի», 6 American Music Awards-ի ու Icon Award-ի հատուկ մրցանակի դափնեկիր է։

1980 - Ծնվել է հայազգի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը։

2009 թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի # 14 լավագույն բռնցքամարտիկ։ Հանդես է գալիս Գերմանիայում։

1967 - Ծնվել է ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, Nirvana ռոք խմբի կիթատիստ ու վոկալիստ Կուրտ Կոբեյնը։

1951 - Ծնվել է սուպերմոդել, MTV-ի հաղորդավարուհի, դերասանուհի Սինդի Քրոուֆորդը։

Похожее изображение

1942 - Ֆիլ Էսպոզիտո, հոկեյիստ 
1928 - Գևորգ Արշակյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1927 - Ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր, հետագայում նաև դիվանագետ Սիդնի Փուաթյեն։

«Դաշտային շուշաններ» (1963) ֆիլմի համար «Օսկար» է ստացել։

1921 - Միհրան Երկաթ, հայ երգիչ, բարիտոն
1904 - Աբրահամ Ալիխանով, ֆիզիկոս, ակադեմիկոս
1898 - Էնզո Ֆերարի, ավտոարդյունաբերող
1895 - Սեմյոն Սարկիսով, նևրոլոգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը. փետրվարի 20


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon