Հետաքրքրաշարժ օրացույց, փետրվարի 22

Պատմություն 22.02.2021   10:00   385

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Էնցեֆալիտի համաշխարհային օրը (World Encephalitis Day) *
  • Մտորումների համաշխարհային օրը (World Thinking Day) *
  • Խոնարհության օրը (Be Humble Day) *
  • Սուրեր կուլ տվողների համաշխարհային օրը (World Sword Swallowers Day) *
  • Միանշանակության օրը (Single Tasking Day) *
  • Հանցագործությունների զոհերի օրը (Crime Victims Day) *
  • Սկաուտական շարժման հիմնադիրների օրը (B-P Day) *

Կրոնական

  • Կաթոլիկություն - Սուրբ Մարգարիտա Կորտոնսկայայի հիշատակը
  • Ուղղափառություն - Պանկրատիա Տավրոմենացի քահանայի հիշատակության օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Վաշինգտոնի ծննդյան օրը (Washington’s Birthday) *
  • ԱՄՆ - Կալիֆորնիա նահանգի ազգային օրը (National California Day) *
  • ԱՄՆ - Վայրի բնության ազգային օրը (National Wildlife Day) *
  • ԱՄՆ - Շան հետ զբոսնելու ազգային օրը (National Walking The Dog Day) *
  • ԱՄՆ - «Մարգարիտա» կոկտեյլի ազգային օրը (National Margarita Day) *
  • ԱՄՆ - Քաղցր կարտոֆիլ պատրաստելու ազգային օրը (National Cook a Sweet Potato Day) *
  • ԱՄՆ - Ճարտարագետների օրը (Engineer’s Day) 
  • Բրազիլիա - Կառնավալային շաբաթ (Carnival Saturday)
  • Դոմինիկյան Հանրապետություն - Դրոշի օրը (Flag Day)
  • Եգիպտոս - Միասնության օրը
  • Եգիպտոս - Արևի Փառատոն (Abu Simbel Sun Festival) *
  • ԿԱՀ - Նախագահի տարեդարձը
  • Կատար - էմիրի գահակալության օրը
  • Հնդկաստան - Մայրերի օրը
  • Ղրղզստան - Հողաշինարարության, գեոդեզիայի և քարտեզագրության աշխատողի օրը
  • Ճապոնիա - Կատվի օրը (Cat Day) *
  • Ճապոնիա - Տակեսիմայի օրը *
  • Մեքսիկա - Սգո ազգային օր
  • Մոնղոլիա - Սուբաատարի օրը
  • Լեհաստան - Հանցագործությունների զոհերի օրը (Dzień Ofiar Przestępstw)
  • Ռուսաստան - Լավ տրամադրությամբ հրապուրվելու օրը *
  • Սենթ Լյուսիա - Անկախության օրը (Independence Day)

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Թողարկվեց Windows 7 օպերացիոն համակարգի վերջին տարբերակը:
1988 - Արցախյան ազատամարտի ժամանակ սկսվեց Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Հյուսիսային Արցախի վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով:
1983 - Ամերիկացի Ալեքս Չերվինսկին 4 մետր բարձրությամբ կառուցեց բուրգ՝ 390 մետաղադրամով, որն աշխարհի ռեկորդ է։
1979 - Սենթ Լյուսիան ստանում է անկախություն Միացյալ Թագավորությունից
1966 - Արձակվում է «Կոսմոս 110» արբանյակը, որում կար երկու շուն՝ Վետերոկն ու Ուգոլյոկը։
1960
 - Բեյրութի հայ թատերասիրաց ընկերության թատերախումբը կոչվեց մեծանուն դերասան Վահրամ Փափազյանի անունով:
1946 - Դոկտոր Զելման Վակսմանը հայտնագործում է ստրեպտոմիցինը։
1945 - Ուրուգվայը պատերազմ հայտարարեց Գերմանիային և Ճապոնիային։
1939 - Հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով Երևանի օպերայի և բալետի թատրոնին շնորհվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
1931 - Հայաստանի կենտգործկոմը որոշում ընդունեց հանրապետությունում ռադիոհաղորդումների կոմիտե հիմնելու մասին
1920 - Շոշու գյուղում գումարվեց Ղարաբաղի 8-րդ համագումարը, որին ներկա էին 96 պատգամավորներ Գյուլիստանից, Ջիվանշիրից, Խաչենից, Դիզակից ու Վարանդայից: Համագումարը որոշեց՝ մերժել Սուլթանովի պահանջը և շարունակել մնալ օգոստոսի 22-ի համաձայնության գետնի վրա: Միաժամանակ, համագումարը բուռն կերպով բողոքեց Սուլթանովի գործած կամայականությունների, բռնությունների դեմ:

  • Նույն պահին, 45-50 հոգի էլ, գլխավորապես քաղաքացիներ, հավաքվեցին Շուշիում, կազմեցին առանձին համագումար և ընդունեցին Սուլթանովի պահանջը՝ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:

1913 - Մեքսիկական հեղափոխությունը, որի ժամանակ սպանվեց նախագահ Ֆրանսիսկո Մադերոն։
1837
 - Էջմիածնում հիմնվեց հայկական եկեղեցական բարձրագույն խորհուրդը:

1819 - ԱՄՆ-ն Իսպանիայից 5 միլիոն ամերիկյան դոլարով գնեց Ֆլորիդան։


ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Խիմենա Նավարատե, մեքսիկացի մոդել, «Միսս տիեզերք 2010»
1984 - Բրանիսլավ Իվանովիչ, սերբ ֆուտբոլիստ
1975 - Դրյու Բերիմոր, ամերիկացի դերասանուհի 

  • Առաջին անգամ էկրաններին հայտնվել է 11 ամսականում։ Սթիվեն Սփիլբերգի «Այլմոլորակայինը» ֆիլմում նկարահանվելուց հետո Դրյու Բերիմորը դառնում է 80-ականների ամենահայտնի երեխա-աստղերից մեկը։ Նկարահանվել է «Չառլիի հրեշտակները», «Բոլորը ասում են՝ ես սիրում եմ քեզ», «Դոնի Դարկո», «Առաջին 50 համբույրները» ֆիլմերում։

1974 - Ջեյմս Բլանտ, անգլիացի երգիչ և երաժիշտ, նախկին զինվորական 

  • Ծառայել է ՆԱՏՕ-ի զորքերում, ունեցել է կապիտանի կոչում։ 2002 թվականին ծառայությունից դուրս գալու դիմում է գրել ու նվիրվել երաժշտությանը։

1962 - Սթիվ Իրվին, ավստալիացի հայտնի բնագետ
1952 - Ջեյմս Բաղյան, ամերիկահայ աստղագնաց
1944 - Ռոբերտ Քարդաշյան, ամերիկացի իրավաբան (մ. 2003)
1940 - Արասի Բալաբանյան, բրազիլահայ դերասանուհի
1938 - Արտավազդ Փելեշյան, նշանավոր ռեժիսոր-վավերագրող 

  • Սերգեյ Փարաջանովը համարում էր նրան «իրական կինեմատոգրաֆիայի սակավաթիվ հանճարներից մեկը»: Նրանով հիանում են Անդրեյ Կոնչալովսկին եւ Ժան-Լյուկ Գոդարը: Ռուս կինոքննադատ Օլեգ Առոնսոնը նշում է, որ «դեռ 70-կաններին նա արդեն համարվում էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական»: Նա այսպես կոչված «դիստանցիոն մոնտաժի» տեսության ստեղծողն է: Այս ամենը վավերագրական կինոյի կենդանի դասական Արտավազդ Փելեշյանի մասին է:

1921 - Արամայիս-Արման Հովսեփյան, Իրանի կինոյի և իրանահայ թատրոնի նշանավոր գործիչ 

  • Արման Հովսեփյանը դերեր է մարմնավորել ավելի քան 54 կինոնկարում։ Նա մասնակցել  է «Նամուս», «Գիքորը» և «Եվգինե» երկերի բեմադրությանը։ 
  • Իրանի կինոասպարեզ է մտել հռչակավոր կինոռեժիսոր Սամվել Խաչիկյանի «Դարձ» ֆիլմով (1950 թ․)։ Խաղացել է «Սարսափը», «Հարված», «Մեկ քայլ մինչև մահ» և այլն ֆիլմերում։ 
  • Հայ կինոաստղը 1955 թվականին «Փորձանքների քառուղի» ֆիլմի իր դերակատարման համար արժանացել է Իրանի տարվա լավագույն տղամարդ դերասանի մրցանակին։ 
  • 1965 թվականին արտադրել է իր հեղինակած ֆիլմը՝ «Ծովահարս», իսկ 1972 թվականին մարմնավորել է Արբի Հովհաննիսյանի ստեղծած «Աղբյուր» (Հեղնար Աղբյուր) ֆիլմի գլխավոր դերակատարի դերը։ 

1921 - Ջուլիետա Մազինի, իտալացի դերասանուհի 

  • Եղել է կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կինը։ Ջուլիետային անվանել են «Շրջազգեստով Չապլին»։ Ամենահայտնի դերերը խաղացել է ամուսնու ֆիլմերում՝ «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ջուլիետան և օծանելիքները»։

1909 - Տարաս Թուսուզյան, գեներալ
1900 - Լյուիս Բունյուել, ֆրանս. կինոռեժիսոր
1857 - Ռոբերտ Բեյդըն-Փաուել, սկաուտական շարժման հիմնադիրը
1857 - Հենրիխ Հերց, գերմանացի ֆիզիկոս
1840 - Ավգուստ Բեբել գերմանացի քաղաքական գործիչ (մ.1913)
1810 - Ֆրեդերիկ Շոպեն, լեհ կոմպոզիտոր ու դաշնակահար 
1788 - Արթուր Շոպենհաուեր, գերմանացի փիլիսոփա 

  • Միայնության մեջ, ամեն ոք իրեն տեսնում է այնպիսին, ինչպիսին որ կա իրականում:
  • Մենք հազվադեպ ենք մտածում այն մասին՝ ինչ ունենք, սակայն միշտ անհանգստանում ենք այն մասին, ինչ չունենք:
  • Ամեն ոք ուրիշի մեջ նկատում է այն, ինչ կա իր մեջ:
  • Ինքնուրույն դատողությունը՝ շատ քչերի առավելությունն է: Մնացածին ղեկավարում են հեղինակությունը և օրինակը:
  • Հանճարի և խելագարի նմանությունը այն է, որ ի տարբերություն մնացած մարդկանց՝ երկուսն էլ ապրում են մեկ այլ աշխարհում:
  • Մարդու իրական բնավորությունը արտահայտվում է մանրուքներում, երբ նա դադարում է հետևել իրեն:
  • Առողջությունը այնքան է գերազանցում կյանքի մնացած բարիքներին, որ իրոք՝ առողջ աղքատը երջանիկ է հիվանդ թագավորից:
  • Երիտասարդության տեսանկյունից՝ կյանքը անվերջ ապագա է, ծերության տեսանկյունից՝ շատ կարճ անցյալ:
  • Ով դաժան է կենդանիների հանդեպ՝ չի կարող բարի լինել մարդկանց հանդեպ:
  • Կա ի ծնե միայն մեկ թերություն՝ դա այն համոզմունքն է, որ մենք ծնվել ենք երջանիկ լինելու համար:
  • Մարդու դեմքը ավելի շատ ու ավելի հետաքրքիր բաներ է պատմում մարդու մասին, քան շուրթերը: Շուրթերը արտահայտում են մարդու միայն մտքերը, իսկ դեմքը՝ նրա բնույթը:
  • Խելացի կլիներ ավելի հաճախ սա ասեինք ինքներս մեզ. «փոխել ես սա չեմ կարող, մնում է օգուտ քաղել դրանից»:
  • Դու ոչինչ չես կարող անել քեզ շրջապատող բթության դեմ: Բայց իզուր մի անհանգստացիր՝ չէ՞ որ ճահիճը նետած քարը օղակներ չի առաջացնում:
  • Միջակությունը մտահոգված է ինչպես սպանել, իսկ տաղանդը՝ ինչպես օգտագործել ժամանակը:
  • Ով միայնություն չի սիրում՝ նա չի սիրում ազատություն:
  • Յուրաքանչյուր երեխա ինչ-որ առումներով հանճար է, և յուրաքանչյուր հանճար ինչ-որ առումներով երեխա:
  • Մի ասա ընկերոջդ այն, ինչ չպետք է իմանա քո թշնամին:
  • Յուրաքանչյուր մարդու կարելի է լսել, բայց ոչ բոլորի հետ է կարելի զրուցել:

1732 - Ջորջ Վաշինգտոն, Միացյալ նահանգների 1-ին նախագահ 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը. փետրվարի 22

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon