Պատմության այս օրը. փետրվարի 28


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Բենեդիկտոս XVI-ը պապը հրաժարվում է գահից։
2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։

  • Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։

2006 - Jordanhill railway station-ը դառնում է Անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:
2005 - ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը անչափահասների նկատմամբ մահապատժի կիրառումը սահմանադրությանը հակասող է հայտարարում։
2002 - Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինում է € եվրո։
1998 - Սկսվեց Կոսովոյի ռազմական հակամարտությունը։
1998 - «Տիտանիկը» դառնում է աշխարհով մեկ մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը:
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1994 - Երևան (մարտի 1-ին Բաքու) ժամանեցին Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Գ. Կոնդրատևը և հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վ. Կազիմիրովը՝ աջակցելու 1994-ի փետրվարի 18-ի ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի միջև զինադադարի մասին ձեռք բերված համաձայնության իրականացմանը։

  • Այս կապակցությամբ ՊԲ զորամասերն ու ստորաբաժանումները հրաման են ստացել մարտի 1-ից դադարեցնել կրակը։

1991 - Ավարտվեց Պարսից ծոցի պատերազմը։
1988 - ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:
1966 - Սովետական «Վեներա-3» միջմոլորակային կայանն առաջին անգամ հասնում է Վեներայի մակերևույթին։
1956 - ԱՄՆ-ում պատենտավորվում է համակարգիչների համար նախատեսված ցանցային կաբելը։
1954 - ԱՄՆ-ում տեղի ունեցավ ջրածնային ռումբի պայթյունը: 
1947 - Թայվանում հակակառավարական ցույցը ճնշելու ժամանակ սպանվում է 30.000 մարդ։
1947 - Արժույթի միջազգային հիմնադրամն սկսում է իր ֆինանսական գործառույթները:
1936 - Ավարտվում է Հուվերի ամբարտակի շինարարությունը: 
1935 - Ամերիկացի քիմիկոս Ուոլես Կարոզերսն առաջին անգամ սինթեզում է նեյլոնը։
1922 - Եգիպտոսը անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1919 - Կորեայում սկսվում է Ճապոնիայի տիրապետության դեմ ուղղված Մարտի 1-ի շարժումը:
1905 - Ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը և փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։
1896 - Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Բեկերելը հայտնաբերում է ռադիոակտիվությունը։ 
1873 - Ռեմինգտոնը սկսեց գրամեքենայի արտադրությունը:
1872 - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։ 
1854 - Հիմնադրվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը:
1835 - Լույս է տեսնում ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը:
1565 - Ռիո դե Ժանեյրոյի հիմադրումը։ 
1555 - Նոստրադամուսը հրապարակեց իր գուշակությունների գիրքը: 


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ




avatar