Պատմության այս օրը. փետրվարի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2014 - Կրակոցներ Մոսկվայի № 263 դպրոցում. 10-րդ դասարանի աշակերտ գնդակահարեց ուսուցչին և 2 ոստիկանի. սա դպրոցում կրակոցների առաջին դեպքն էր Ռուսաստանում։
1994 - Ամերիկյան «Դիսկավերի» տիեզերանավի մեկնարկը։ Անձնակազմում առաջին անգամ ընդգրկված էր ռուս տիեզերագնաց։
1993 - Ջորջ Բուշը և Բորիս Ելցինը պայմանագիր ստորագրեցին ռազմավարական հարձակողական տիպի սպառազինությունների կրճատման մասին:
1991 - Դադարեց գոյություն ունենալ Իտալիայի կոմունիստական կուսակցությունը։
1972 - Փոթորիկը Իրանում խլեց 4000 մարդու կյանք։
1972 - Տեղի ունեցավ XI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապպորո, Ճապոնիա):
1966 - «Լուսին-9» ավտոմատ կայանը աշխարհում առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց Լուսնի վրա՝ Փոթորիկների օվկիանոս տեղանքում և համայնապատկերի լուսանկար փոխանցեց Երկիր:
1959 - Այովա նահանգում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվեցին ռոք-ռոլի աստղեր Ռիչի Վալենսը, Բիգ Բոպերը և Բադի Հոլլին: Նրանց զոհվելու օրը պատմության մեջ մնաց որպես «երաժշտության մահվան օր»:
1958 - Հաագայում Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը ստորագրեցին Բենիլյուքսի՝ տնտեսական միության ստեղծման պայմանագիրը։
1950 - Ֆիզիկոս Կլաուս Ֆուկսի ձերբակալումը՝ ՍՍՀՄ-ին ատոմային ռումբի ստեղծման գաղտնիքները փոխանցելու կասկածանքով:
1851 - Ֆրանսիացի գիտնական Լեոն Ֆուկոն փորձարկեց իր ճոճանակը, որով ապացուցվում էր երկրի պտույտի փաստը:
1830 - Եվրոպայի երեք խոշոր տերությունները՝ Ռուսական կայսրությունը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ստորագրեցին Լոնդոնյան արձանագրությունը, որով ճանաչեցին Հունաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։
1783 - Իսպանիան ճանաչեց ԱՄՆ անկախությունը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ