Պատմության այս օրը. փետրվարի 4

Պատմություն 04.02.2020   09:30   411

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
  • Ռետինե գալոշների ծննդյան օրը

Ինչ-որ մեկը պնդում է, որ այն գալիս է ֆրանսերենից, մեկը՝ հունարենից: Այս կամ այն ​​կերպ, ժամանակակից իմաստով, գրեթե բոլորն էլ գիտեն, որ գալոշները կոշիկ են կամ աքսեսուար կոշիկների համար: 1920-ականներին նույնիսկ գալոշներ հագնելու նորաձևություն կար, իսկ Խորհրդային Միության համար այս ապրանքը արտահանման մաս էր կազմում:

  • Ռոզա Փարքսի օրը (ԱՄՆ)
  • Տանը ապուր պատրաստելու զզգային օր (ԱՄՆ)

Ձմռան ցուրտ օրվա ընթացքում տանը տնական մեկ ափսբ տաք ապուրից լավ բան չկա: Այսպիսով, ամերիկյան խոհարարական տոների օրացույցում կա համապատասխան «առիթ». Տնական ապուրի օրը, որը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին: Դժբախտաբար, հայտնի չէ, թե ով և երբ է այն հաստատել, բայց հազիվ թե որևէ մեկը վիճարկի, որ նման տոն անհրաժեշտ է:

  • Զինված ապստամբության օրը (Անգոլա)
  • Անկախության օրը (Շրի Լանկա)
  • Ռիսյուն - գարնան սկիզբ (Նոր տարի) - Ճապոնիա
  • Ձյան փառատոն Սապորոյում (Ճապոնիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Անգլիական և ֆրանսիական ատոմային սուզանավերը Ատլանտյան օվկիանոսի խորքերում բախվեցին իրար
2005 - «ՏԷՑ-ի կռուգի» փոխհրաձգության ժամանակ զոհվել է Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
2004
 - Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։
1998 - Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հրաժարական տված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն։
1992 - Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։
1986 - Պայթյուն Փարիզի Սեն-Միշել թաղամասում գտնվող «Ժիլբեր Ժեոն» մեծ գրախանութում՝ վիրավորելով երեք անձի և պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1936 - Առաջին անգամ սինթետիկ եղանակով ստացվեց ռադիոակտիվ նյութ։
1934 - ԽՍՀՄ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը:
1861 - Ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1789 -Ջորջ Ջաշինգթոնը դարձավ ԱՄՆ 1-ին նախագահը։
960 - Չինաստանում Սուն դինաստիայի կառավարման սկիզբը։


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006 թ.-ի NBA-ի չեմպիոն
1948 - Ծնվել է ամերիկացի ռոք երգիչ ու երգերի հեղինակ Էլիս Կուպերը։

Հիմնել է «Alice Cooper» խումբը։ Նկարահանվել է նաև ֆիլմերում, վարում է սեփական «Nights with Alice Cooper» ռադիոհաղորդումը։

1915 - Ծնվել է բրիտանացի դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր Նորման Ուիզդոմը։

Հայտնի է իր ստեղծած Նորման Պիտկինի դերով։

1907 - Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (վ. 1991)։
1878 - Զապել Եսայան, հայ գրող, հրապարակախոս (վ. 1943):
1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ (վ. 1934)
1494 - Ծնվել է ֆրանսիացի գրող-հումանիստ Ֆրանսուա Ռաբլեն։ Հեղինակել է «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը։

Картинки по запросу François Rabelais

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 4, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon