Հետաքրքրաշարժ օրացույց, փետրվարի 4

Պատմություն 04.02.2021   11:00   819

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը *
  • Կաթոլիկություն - Սուրբ Վերոնիկայի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Կատերինա Դե Ռիչիի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Տիմոթեոս առաքյալի հիշատակի օրը *
  • Ուղղափառություն - Սուրբ Մակարիա Ժաբինսկու  Բելևյան հրաշագործի հիշատակի օրը *

Ազգային

  • ԱՄՆ - Կանեփի ազգային օրը (Ազգային Hemp Day) *
  • ԱՄՆ - Վակուումի ստեղծման ազգային օրը  (National Create a Vacuum Day) *
  • ԱՄՆ - Ռոզա Փարքսի օրը (Rosa Parks Day) *
  • ԱՄՆ - Տնական ապուրի ազգային օրը (National Homemade Soup Day) *
  • ԱՄՆ - Լցոնած սնկերի ազգային օրը (National Stuffed Mushroom Day) *
  • ԱՄՆ - Խոզիամսի երախտագիտության օրը (Pork Rind Appreciation Day) 
  • Անգոլա - Ազատագրական շարժման օր (ազատություն շարժման օր)
  • Թայվան - Ագարակատերերի օրը (Farmer’s Day) 
  • Ճապոնիա - Ձյունե ֆիգուրների փառատոն Սապորոյում *
  • Շրի Լանկա - Անկախության օրը (Independence Day)
  • Ռուսաստան - Տիմոֆեևյան օրը *
  • Ռուսաստան - Լավ տրամադրության տոն *
  • Ռուսաստան - Հրաշալի հրաշագործների օրը *

* Տոների մասին մանրամասն


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - Անգլիական և ֆրանսիական ատոմային սուզանավերը Ատլանտյան օվկիանոսի խորքերում բախվեցին իրար։
2004 - Մարկ Ցուկերբերգը ստեղծեց Ֆեյսբուք սոցիալական ցանցը։
1992 - Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ կատարեց։
1936 - Առաջին անգամ սինթետիկ եղանակով ստացվեց ռադիոակտիվ նյութ։
1934 - ԽՍՀՄ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
1861 - Ստեղծվեց Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։
1789 - Ջորջ Ջաշինգթոնը դարձավ ԱՄՆ 1-ին նախագահը։
 960 - Չինաստանում Սուն դինաստիայի կառավարման սկիզբը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2014 - Երևանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարը Սոչիում մեկնարկող ձմեռային Օլիմպիադայի ընթացքում: Նախագահների միջև հանդիպումից, սակայն, հրաժարվում են։

  • Հայաստանի նախագահը ավելի ուշ`ամիսներ անց, հայտարարում է . «2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել: Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»:​​​​​​​

2005 - Երևանի «ՏԷՑ-ի կռուգում» քրեաօլիգարխիկ տարերի բախման ժամանակ փոխհրաձգությունից զոհվեց Մհեր Տեր-Հովհաննիսյանը:
1998 - Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հրաժարական տված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն։
1994 - Ռուսական միջնորդական առաքելությունից հետո տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, շվեդ Յան Էլիասոնը։

  • Ըստ փորձագետների, արևմուտքն ու Ռուսաստանն այդ օրերին ակտիվ մրցակցության մեջ էին` հակամարտության կարգավորման հարցում առաջնորդությունն իրենց ձեռքն առնելու համար: Մինսկի խմբում ԱՄՆ առաջին ներկայացուցիչ, դեսպան Ջոն Մարեսկան հետագայում իր հուշերում պատմել էր` կարգավորման առաջին փուլում Վաշինգտոնն այնքան էլ հետաքրրքված չէր այս հարցով: «Իմ դիրքորոշումը մի փոքր այլ էր, ես կարծում էի, որ ԱՄՆ ազդեցիկ առաջնորդության դեպքում հնարավոր կլիներ գոնե միջանկյալ լուծում գտնել: Ես նաև գիտեի առավել, քան որևէ մեկը, որ առանց ԱՄՆ առաջնորդության որևէ բանի հնարավոր չէր լինելու հասնել: Ես զգում էի` եթե կարգավորման գործընթացում գլխավոր դերը թողնենք Ռուսաստանին, մենք կերաշխավորենք հակամարտության շարունակականությունը: Ռուսները իրերը թողնելու են այնպես, ինչպես որ կա, և այս հարցը դարձնելու են գործիք` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի դեմ, որպեսզի նրանք շատ չհեռանան Ռուսաստանի ազգային շահերից: Իմ այդ կարծիքը ևս մեկ անգամ հաստատվեց վերջերս` Ղրիմի և Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից հետո»,- իր հուշերում գրել է ԱՄՆ դեսպան Ջոն Մարեսկան:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Սեն-Միշել թաղամասում գտնվող «Ժիլբեր Ժեոն» մեծ գրախանութում՝ վիրավորելով երեք անձի և պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ Ֆրանսիայից պահանջելով ազատ արձակել հայ և արաբ քաղբանտարկյալներ Վարուժան Կարապետեանին, Սիմոն Նայիրեանին, Հովհաննես Սեմերճեանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային և Աննիս Նագգաշին։

1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը


ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Ջեյսոն Կապոնո, ամերիկացի բասկետբոլիստ, 2006 թ.-ի NBA-ի չեմպիոն
1948 - Էլիս Կուպեր, ամերիկացի ռոք երգիչ ու երգերի հեղինակ 

  • Հիմնել է «Alice Cooper» խումբը։ Նկարահանվել է նաև ֆիլմերում, վարում է սեփական «Nights with Alice Cooper» ռադիոհաղորդումը։

1915 - Նորման Ուիզդոմ, բրիտանացի կատակերգու դերասան, կոմպոզիտոր և պրոդյուսեր 

  • Հայտնի է իր ստեղծած Նորման Պիտկինի դերով։

1907 - Սերգեյ Աբալյանց, հայ հիդրոտեխնիկ (վ. 1991)։
1878 - Զապել Եսայան, հայ գրող, հրապարակախոս (վ. 1943):
1865 - Վասիլի Ղորղանյան, երաժշտագետ (վ. 1934)

1494 - Ֆրանսուա Ռաբլե, ֆրանսիացի գրող-հումանիստ 

  • Հեղինակել է «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպը։
 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 4, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon