Պատմության այս օրը. փետրվարի 6

Պատմություն 06.02.2020   09:30   147

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Բարմենի միջազգային օրն է (International Bartender's Day)

Ազգային տոներ

  • Բոբ Մառլիի օրը (Յամայկա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2005 - ՌԴ Սամարայի մարզում Տոլյատի քաղաքի ճանապարհին սպանվեց Հայաստանում «Ավտովազի» ներկայացուցիչ, «Արմենիա-Լադա» ընկերության ղեկավար Ռաֆայել Շահմուրադյանը:

Դրանից մեկ տարի առաջ` մայիսի 24-ին Շահմուրադյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել Երևանի Բաղրամյան պողոտայում՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանի մերձակայքում: Անհայտ անձը «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից կրակոցներ էր արձակել նրա ուղղությամբ, ինչից հետո Շահմուրադյանը հրաշքով կենդանի էր մնացել. փամփուշտը, անցնելով մարմնի լայնքով, ոչ մի օրգան չէր վնասել: Այն ժամանակ Շահմուրադյանը հայտարարել էր, որ իր դեմ տեղի ունեցած մահափորձի մեջ կասկածում է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին:

2000 - Տարյա Հալոնեն դառնում է Ֆինլանդիայի առաջին կին նախագահը։
1997 - Էկվադորի կոնգրեսը երկրի նախագահ Աբդալ Բուկայրմային զբաղեցրած պաշտոնից հեռացնելու կողմ քվեարկեց՝ այդ պաշտոնում նրա մտավոր անհամապատասխանության հիմնավորմամբ։
1958 - Գերմանիայում վթարի ենթարկվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով մահացավ 23 մարդ:
1933 - Ռուսաստանի Դաշնության Յակուտիա հանրապետությունում գրանցվեց աշխարհում պաշտոնապես ամենացածր ջերմաստիճանը՝ − 67,7 °C:
1900 - Առաջին անգամ ծովից տրվեց ռադիոազդանշան վտանգի մասին:
1819 - Հիմնվեց Սինգապուրի Հանրապետությունը:
1813 - Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ կատարվեց Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան:
1643 - Հոլանդացի ծովագնաց Աբել Տասմանը հայտնաբերեց Ֆիջիի կղզեախումբը:
1626 - Լյուդովիգ XIII-ը Ֆրանսիայում արգելեց դուելները:


ԾՆՎԵԼ ԵՆ

1962- Ծնվել է Guns N' Roses և AC/DC ռոք խմբերի վոկալիստ Էքսլ Ռոուզը։

1945 - Ծնվել է ռեգի ոճի երգիչ Բոբ Մառլին։

Հայտնի երգերն են «No Woman, No Cry», «I Shot The Sheriff», «Don't Worry Be Happy», «A LaLaLa Long»։

1932 - Ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան, ֆրանսիական նոր ալիքի (Nouvelle Vague) հիմնադիրներից մեկը՝ Ֆրանսուա Տրյուֆոն։

Նրա նկարահանած ֆիլմերից «Ամերիկյան գիշերը» արժանացել է «Օսկարի»։ Տրյուֆոյի ֆիլմերից մեկում՝ «Կրակեք դաշնակահարի վրա» («Tirez sur le pianiste») գլխավոր դերում հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրն է։
Ինգմար Բերգման․ «Ես շատ էի սիրում Տրյուֆոյին, հիանում էին նրանով։ Այն, թե ինչպես է նա վարվում հանդիսատեսի հետ, ինչպես է պատմություն պատմում, կախարդում ու գրավում։ Դա նման չէ իմ գործելաոճին, բայց հիանալի է աշխատում»։
Մարտին Սկորսեզե․ «Տրյուֆոյի կիրքը կինոյի նկատմամբ կենդանություն էր տալիս նրա նկարած բոլոր ֆիլմերին, բոլոր կադրերին ու բոլոր տեսարաններին»։
Վուդի Ալեն․ «Ինձ միշտ շատ դուր է եկել այն, ինչ անում էր Տրյուֆոն։ Նա հիանալի ռեժիսոր էր։ Նրա որոշ ֆիլմեր ես օրինակելի եմ համարում»։

Картинки по запросу франсуа трюффо

1911 - Ծնվել է ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

Երիտասարդական տարիներին եղել է դերասան և նկարահանվել է մոտ 19 ֆիլմում։ Եղել է նաև ռադիոհաղորդավար։

Картинки по запросу ronald reagan

1887 - Ծնվել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։
1877 - Ծնվել է գրող Դերենիկ Դեմիրճյանը։

1537 - Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մ. 1598 թ.)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 6, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon