Պատմության այս օրը. փետրվարի 8

Պատմություն 08.02.2020   09:30   103

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է հեթանոսական մեհյանները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Ս. Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: 

Ազգային տոներ

  • Հեղափոխության օրը (Իրաք)
  • Պատիժ իրականացնող ծառայության օրը (Լեհաստան)
  • Զինված ուժերը օրը (ԿԺԴՀ)
  • Ռուսական գիտության օրը (Ռուսաստան)
  • Պերշերնի օրը։ Սլովենական մշակույթի օրը (Սլովենիա)
  • Ստրկության վերացման օրը (Գնչուներ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2002 - Տեղի ունեցավ XIX Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սոլթ-Լեյք Սիթի, ԱՄՆ)։

Բացումը կատարեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը։

1994 - Ուկրաինան ստորագրեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» փաստաթուղթը։
1992 - Տեղի ունեցավ XVI Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա)։

Բացումը կատարեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը։

1993 - Չեխիայում և Սլովակիայում չեխոսլովակյան կրոնայի փոխարեն Չեխիայում ներդրվեց չեխական, Սլովակիայում՝ սլովական կրոնան։

1984 - Սարաեվոյում տեղի ունեցավ XIV Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Բոսնիա-Հերցոգովինա)։

Բացումը կատարեց Միկա Շիպլյակը։

1972 - Լոնդոնի Ալբերտ հոլլ համերգասրահում չեղարկվեց Ֆրենկ Զապայի համերգը՝ պատճառաբանությամբ, որ նրա երգերը պատշաճ չեն։

1969 - Մեքսիկական Չիուաու նահանգում ընկավ խոշորագույն ածխային ասուպը՝ Allende։
1963 - Ռազմական հեղաշրջում Իրաքում: Քասեմի ռեժիմի տապալումը և Բաաթ կուսակցության դիկտատուրայի հաստատումը:
1948 - Տեղի ունեցավ V Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Սանկտ Մորից, Շվեյցարիա)։

Լավագույնները նորվեգացիներն ու շվեդներն էին։

1931 - Տեղի ունեցավ Հնդկաստանի նոր մայրաքաղաքի՝ Նյու Դելիի բացման հանդիսավոր արարողությունը։
1929 - Ռուս ավիակոնստրուկտոր Նիկոլա Կամովը իր ստեղծած թռչող սարքը անվանեց ուղղաթիռ, և այդպիսով այդ բառը գործածության մեջ մտավ:
1920 - Ալբանական Ազգային Կոնգրեսի որոշմամբ Տիրանան հայտարարվեց Ալբանիայի մայրաքաղաք։
1879 - Կանադացի ճարտարագետ Սենդֆորդ Ֆլեմինգը առաջարկեց երկրագունդը բաժանել ժամային գոտիների:
1874 - Տեղի ունեցավ «Բորիս Գոդունով» օպերայի առաջնախաղը Սանկտ Պետերբուրգում։
1838 - Սամուել Մորզեն առաջին անգամ հրապարակայնորեն կիրառեց էլեկտրամագնիսական հեռագիրը:
1837 - Ա. Ս. Պուշկինի մենամարտը Ժ. Դանտեսի հետ:
1816 - Ոստիկանական գործողություններում սկսեցին մասնակցություն ունենալ նաև շները:

19-րդ դարում Եվրոպայում ոստիկանական գործողությունների ժամանակ լայնորեն սկսեցին կիրառել շներին որպես օգնականների: Առաջին անգամ շներին ներգրավեցին 1816 թվականի փետրվարի 8-ին անգլիական Աբերդինշիր կոմսությունում ավազակախմբի ձերբակալության ժամանակ, որը զբաղվում էր մաքսանենգությամբ: Շների օգնությունից սկսեցին օգտվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում: 

1587 - Անգլիայի Ֆոտերինգեյ ամրոցում գլխատվեց Մարի Ստյուարտը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Էվաութ Խենեմանս, հոլանդացի պրոդյուսեր, հաղորդավար, դերասան և երգիչ
1928 - Վյաչեսլավ Տիխոնով, խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1925 - Ծնվել է ամերիկացի դերասան Ջեկ Լեմոնը։

Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Ջազում միայն աղջիկներն են» և «Բնակարան»։ 8 անգամ առաջադրվել է «Օսկարի» և պատմության մեջ առաջին անգամ ստացել է մրցանակը 2 անվանակարգում՝ «Լավագույն դերասան» և «Երկրորդ պլանի լավագույն դերասան»։ Նկարահանվել է ավելի քան 100 լիամետրաժ ու հեռուստատեսային ֆիլմերում։ ԱՄՆ-ի ամենահայտնի դերասաններից մեկն է եղել, նրան անվանել են «Աստվածային ծաղրածու»։

Похожее изображение

1922 - Յուրի Ավերբախ, շախմատային կոմպոզիտոր, միջազգային կարգի մրցավար (1969), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ չեմպիոն (1954)
1911 - Էլիզաբեթ Բիշոփ, ամերիկացի բանաստեղծ և արձակագիր
1905 - Լև Ատամանով, մուլիտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր (մահ. 1981)։
1877 - Ստեփան Քափանակյան, հայ ռեժիսոր, թարգմանիչ, ասմունքող, բեմադրիչ (մահ. 1944)։
1834 - Ծնվել է ռուս գիտնական, քիմիկոս Դմիտրի Մենդելեևը։

Բացահայտել է քիմիական տարրերի Պարբերական համակարգը։

1828 - Ծնվել է աշխարհահռչակ գրող, արկածային գրականության դասական, աշխարհագրագետ, գիտական ֆանտաստիկայի հիմնադիրներից մեկը՝ Ժյուլ Վեռնը։

Картинки по запросу Жюль Верн

Ժյուլ Վեռնի գրական ժառանգությունը ներառում է 66 վեպ, ավելի քան 20 վիպակ ու պատմվածք, ավելի քան 30 պիես, մի քանի գիտական աշխատանք։ Հայտնի ստեղծագործությունների շարքում են «80 օր աշխարհի շուրջը», «Խորհրդավոր կղզին», «Կապիտան Գրանտի որդիները»։ Իր ստեղծագործությունների մեջ Ժյուլ Վեռնը կանխագուշակել է ապագայի մի շարք հայտնագործություններ ամենատարբեր բնագավառներում։ Դրանց թվում են էլեկտրական աթոռը, ինքնաթիռը, ուղղաթիռը, տիեզերք ու Լուսին թռիչքը, միջմոլորակային ճամփորդությունները, տեսակապն ու հեռուստատեսությունը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության համաձայն՝ Ժյուլ Վեռնի գրքերը աշխարհում վաճառքի թվով 2-րդ տեղն են զբաղեցնում, ու զիջում էին միայն Ագաթա Քրիստիի ստեղծագործություններին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 8


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon