Պատմության այս օրը. փետրվարի 9

Պատմություն 09.02.2020   09:30   164

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Այսօր Ատամնաբույժի միջազգային օրն է (International Day of dentist)

Ամեն տարի՝ փետրվարի 9-ին, ողջ աշխարհում նշում են ատամնաբույժների մասնագիտական տոնը՝ Ատամնաբույժի միջազգային օրը ։ Եվ չնայած ատամնաբուժությունը բժշկության հնագույն ճյուղերից մեկն է, Ատամնաբույժի օրը համեմատաբար երիտասարդ տոն է։ Օրվա ընտրությունը պատահական չէ։ Այն նշվում է քրիստոնյա նահատակներից մեկի՝ Ապոլոնիա Ալեքսանդրիսկայայի հիշատակման օրը, որին դաժան կտտանքների միջոցով փորձել են ստիպել հրաժարվել քրիստոնեությունից։ Սուրբ Ապոլոնիայի խորհրդանիշը, կտտանքների բնույթը հաշվի առնելով, ատամներն են դարձել։ Սուրբ կինը տարել է բոլոր տանջանքները և երբ նրան սպառնացել են այրել (249 թվականի փետրվարի 9-ին), նա ինքն է նետվել կրակը։ Մինչև օրս էլ հավատալիք կա, համաձայն որի` եթե արտասանեք «Santa Apollonia!», ատամի ցավը կանցնի։

Ազգային տոներ

  • Հեղափոխության օրը (Իրաք)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Աբխազիայում արգելվեցին արհեստական վիժեցումները (աբորտները)։
2010 - Եվրախորհրդարանը հաստատեց Եվրոպական Միության եվրահանձնաժողովի նոր կազմը։
2009 - Քաղաքային խորհրդի որոշմամբ Դալայ-լաման դարձավ Հռոմի պատվավոր քաղաքացի։
1999 - Պաշտոնական վարկածով երկու կրակոցով՝ մի անգամ կրակելով գլխին, մի անգամ՝ սրտի շրջանումինքնասպանություն է գործել ՆԳ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանը:
1998
 - Ռոբերտ Քոչարյանը «իրավիճակի փոփոխման» պատճառաբանությամբ, առանց դատարանի որոշման բանտից ազատ արձակեց ՀՅԴ ներկայացուցիչներին:
1991 - Լիտվայում ընտրողները քվեարկում են անկախության օգտին։
1975 - Խորհրդային «Սոյուզ 17» տիեզերանավը վերադառնում է Երկիր։
1971 - Ամերիկյան «Ապոլոն 14» տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադառնում է Երկիր։
1969 - Boeing 747-ի առաջին չվերթը `աշխարհում առաջին կրկնակի տախտակամածով լայնածավալ ուղևորատար ինքնաթիռը:
1960 - Ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվեց առաջին աստղը:
1948 - Տոկիոյում ստեղծվեց այկիդոյի համաշխարհային կենտրոնը՝ Այկիկայ։
1924 - Նախիջևանի ինքնավար մարզի ձևավորումը ԽՍՀՄ-ի կազմում։
1921 - Հանրապետությունում հրապարակվեց հայտարարություն անգրագետ և կիսագրագետ քաղաքացիների համար գրագիտական և գրավարժական դասընթացներ կազմակերպելու մասին:
1920 – Փարիզում համաձայնագիր ստորագրվեց Շպիցբերգենի կղզեխմբի օգտագործման վերաբերյալ։ Ներկայումս ստորագրող խմբի անդամ են մոտ 50 երկիր:
1916 - Սենատի թիվ 12 միատեղ որոշում ընդունեց օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին»։

1915 թվականին հայ քաղաքական և հասարակական գործիչ Վահան Քարդաշյանը հիմնում է Հայաստանի անկախությանը նպաստող Ամերիկյան կոմիտե: Հետաքրքրական է այն փաստը, որ կոմիտեի բոլոր անդամները , բացառությամբ Քարդաշյանի, ամեիկացիներ էին:

Կոմիտեի անդամներ դարձան ԱՄՆ-ի նշանավոր քաղաքական գործիչներ. 72 սենատորներ և Եվրոպայում գտնվող 9 ներկայացուցիչներ, այդ թվում Ջեյմս Ջերարը և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գլխավոր խորհրդական Չառլզ Էվանս Հյուզը: Կարճ ժամանակում կազմակերպությունը ներկայացուցչություններ բացեց եկրի 22 նահանգներում, որոնք ակտիվ աշխատանք էին տանում Հայաստանի անկախության ճանաչման համար: Հենց նույն ժամանակաշրջանում Ամերիկյան կոմիտեին հաջողվեց հասնել նրան, որ երկրի 24 նահանգներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: 

Նույն աշխատանքներն էին տարվում նաև 1916 թվականին: Թիվ 12 որոշման մեջ ԱՄՆ Սենատը որոշում ընդունեց.

«Հարգալիորեն խնդրում ենք Միացյալ Նահանգների նախագահին`օր նշանակել, երբ ամերիկյան քաղաքացիները կարող են իրենց ցավակցությունն արտահայտել` աջակցելով հայերի օգնության հիմնադրամին», ովքեր այդ ժամանակ հանդուրժում էին «սովամահություն, հիվանդություն և անպատմելի տառապանք»:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը նպաստեց Մերձավորարևելյան օգնություն կազմակերպության ստեղծմանը, որը 1915-1930 թթ. օգնում էր ցեղասպանությունից փրկվածներին:

1895 - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվեց վոլեյբոլի առաջին խաղը:
1893 - Մերկապարի ծնունդը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1939 - Երվանդ Թերզյան, աստղագիտության դոկտոր-պրոֆեսոր 

Երվանդ Թերզյանը ծնվել է 1939 թ. Ալեքսանդրիայում։ 1968-ից եղել է Ամերիկայի Կորնելի համալսարանի ռադիֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների փոխտնօրեն: Ավարտել է Կահիրեի ամերիկյան համալսարանը: 1960-ից բնակվում է ԱՄՆ-ում, 1967-ից աշխատում է Կորնելի համալսարանում: 1965-ին արժանացել է աստղագիտության դոկտորի, 1977-ին՝ ուսուցչապետի աստիճանների: Եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Նա մարմնավորում է մեր գիտության ինտեգրումը միջազգայիի գիտական հանրությանը: 1967-ից Աստղագետների միջազգային միության անդամ է:
Հիմնական աշխատությունները վերաբերում են ռադիոաստղագիտական մեթոդներով մոլորակաձև միգամածությունների, միջաստղային նյութի, ուլտրամանուշակագույն ավելցուկ ունեցող գալակտիկաների ֆիզիկական հետազոտություններին: Անդամակցում է մի շարք գիտական ընկերություների` ԳԱԱ արտաս. անդամ (1990) Միջազգային Աստղագիտական միություն 1967,Ամերիկյան աստղագիտական Ընկերություն, Sigma Xi (Գիտահետազոտական ընկերություն) Նյու Յորքի աստղագիտական միություն, Գիտական ՈՒսումնասիրությունների ընկերություն, Հունական Աստղագիտական Ընկերություն, Գիտության Զարգացմանը խթանող Ամերիկյան Ընկերություն., Հայկական աստղագիտական միության հիմնադիրներից (ArAS, 2001):

1913 - Ծնվել է նկարիչ-բեմադրող, անիմատոր, մուլտիպլիկացիոն ֆիլմերի ռեժիսոր Վալենտին Լալայանցը։ 

Գեղարվեստի ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1934-ին որոշ ժամանակ ազատ արվեստագետի կարգավիճակ ուներ, աշխատում էր պայմանագրերով։ Մեկ տարի անց ընդունվում է «Մոսֆիլմ» կինոստուդիա։ 1937-ին տեղափոխվում է «Սոյուզմուլտֆիլմ», որտեղ նա աշխատել է ընդմիջումներով, որոնցից մեկը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանակում ծառայելն էր։
Արդյունավետ աշխատել է նաև Բրումբերգ քույրերի հետ, իսկ մինչ՝ այդ Ալեքսանդր Վասիլևիչ Իվանովի ՝ խորհրդային մուլտիպլիկացիայի ավագանու հետ։

1903 - Վազգեն Շուշանյան, հայ գրող (վ. 1941)
1888 - Երվանդ Կողբետլյանց, ռուսահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար (վ. 1974)
1886 - Ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ, ԽՍՀՄ Կոմունիստական Կուսակցության անդամ Ալեքսանդր Մյասնիկյանը։

Ծնվել է 1886թ. Նոր Նախիջևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին: 1917թ. Փետրվարյան ապստամբությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում: 1917թ. սեպտեմբերին ընտրվել է Բելոռուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում` Արևմտյան ռազմաճակատի հրամանատար: 1919թ. տեղափոխվել է Մոսկվա, որտեղ ընտրվել է Մոսկվայի կոմկուսի քաղաքային, ապա` նահանգային կոմիտեի քարտուղար: 1921թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ: 1922թ. Անդրֆեդերացիայի կազմակերպիչն ու ղեկավարն էր: Զոհվել է 1925թ. ավիավթարից:

1885 - Վահան Տերյան, հայ բանաստեղծ (մ. 1920)

Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն։

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես։

Ասորիքն է եղել մեր թշնամին - ահա՛
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա։

Ամրակուռ է մեր հոգին - դարերի զավակ՝
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ։

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք,-
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք։

Գերված ենք մենք - ո՛չ ստրուկ - գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ։

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ։

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար։

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի՛ր իմ, կըվառվես վառման։

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր։

Արիացի՛ր, սի՛րտ իմ, ե՛լ հավատով տոկուն,
Կանգնի՛ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն։

1872 - Ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության դեսպանը ԱՄՆ-ում, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Գարոն։
1846 - Ծնվել է գերմանացի կոնստրուկտոր, մոտոցիկլի և առաջին «Մերսեդես» ավտոմեքենայի ստեղծող Վիլհելմ Մայբախը։

Картинки по запросу Wilhelm Maybach

Վիլհելմ Մայնբախի ստեղծած պատմության մեջ առաջիններից մեկը համարվող բենզինային շարժիչով մեքենան։ 1900-1901 թթ։

Похожее изображение

1737 - Թոմաս Փեյն, Ամերիկացի փիլիսոփա, գրող (մ. 1809)

 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 9, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon