Պատմության այս օրը. սեպտեմբերի 12


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 - Ֆրանսպրես գործակալությունը տարածեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի գրեթե սկանդալային խոսքերը։

  • «Սիրելիի հետ սեռական հարաբերությունից կամ լավ սնունդից հաճույք ստանալը աստվածային է»,- ասել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ 
  • AFP-ը խոսքերը վերցրել էր քահանայապետի բոլոր ժամանակներում արված արտահայտությունների «TerraFutura» գրքից։

1980 - Ահմեթ Քենան Էվրենն իրականացնում է ռազմական հեղաշրջում Թուրքիայում։
1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվում է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար։
1940 - Ֆրանսիայում գտնվող Լասկո քարանձավում հայտնաբերվում են նախամարդու կատարած նկարներ։
1890 - Անգլիացիները հիմնում են Սոլսբերի քաղաքը։
1722 - Ռուսական զորքերը գրավում են Դերբենդը և Բաքուն։
1683 - Վիեննայի ճակատամարտը։