Պատմության այս օրը. սեպտեմբերի 14


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց կանանց հասարակական վայրերում փարանջա, չադրա և նիկաբ կրելնարգելելու մասին օրինագծին:
2007 - Տանեգասիմա տիեզերակայանից արձակվեց ճապոնական Kaguya ՄՏԿ-ն, որը նախատեսված է Լուսնի հետազոտման համար:
2003 - Շվեդիան, հանրաքվեի արդյունքներով, հրաժարվեց համաեվրոպական դրամական միավորի (եվրո) անցումից:
2003 - Հանրաքվեի արդյունքներով Էստոնիան միացավ Եվրամիությանը:
2002 - Հանոյում տեղադրվեց 30 տոննա կշռող Բուդդայի 6,5 մետր բարձրությամբ պղնձե արձանը:
2000 - Microsoft կորպորացիան թողարկեց Windows Milennium Edition օպերացիոն համակարգը։
1999 - Տոնգան, Նաուրուն և Կիրիբատին միանում են ՄԱԿ-ին։
1999 - «Միսս Ամերիկա» մրցույթի կազմակերպիչները թույլատրեցին ամուսնալուծված կանանց և աբորտներ անողներին մասնակցությունը մրցույթին:
1984 - Ամերիկացի պաշտոնաթող ռազմական օդաչու Ջոզեֆ Քիթինջերը Ատլանտյան օվկիանոսի վրայով կատարեց օդապարիկով աշխարհում առաջին թռիչքը:
1972 - Հռոմի Պապ Պավել VI-ը չեղյալ հայտարարեց կաթոլիկ քահանաների (humenzo) գլխի մազերի կտրումը, որը պարտադիր էր հինգերորդ դարից:
1960 - Հիմնադրվել նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ):

  • Դրանում  ընդգրկվեցին Իրաքը, Իրանը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Վենեսուելան։

1959 - «Լուսնի 2» տիեզերական ապարատն աշխարհում առաջին անգամ հասավ Լուսնի մակերեւույթին:
1957 - ՄԱԿ-ը դատապարտել է խորհրդային զորքերի մուտքը Հունգարիա:
1940 - 15-րդ Մեծ Ինդիկտիոնի սկիզբը։

  • Ինդիկտիոնը Մեծ Զատկի 532 տարի տևող շրջան ժամանակահատվածի անվանումն է, որի ավարտից հետո Զատկի տոնակատարության ամսաթվերը սահմանվում են են նույն կարգով, ինչպես նախորդ ժամանակահատվածում:

1927 - Շարֆը ավտոմեքենայի անիվների արանքն ընկնելու պատճառով Նիսում զոհվեց  ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:
1917 - Միապետության պաշտոնական տապալումը. ժամանակավոր կառավարությունը Ռուսաստանը հռչակեց Հանրապետություն:
1886 - Ջորջ Անդերսոնը արտոնագրեց գրամեքենայի ժապավենը:
1867 - Լույս է տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալից առաջին հատորը:
1857 - Անգլիական զորքերը գրոհեցին Դելիին, որը գրավել էին սիպայները ապստամբության ժամանակ:
1812 - Բորոդինի ճակատամարտից մեկ շաբաթ անց Նապոլեոնի զորքերը մտան Մոսկվա:

  • Նույն օրը դատարկված քաղաքում հրդեհներ սկսվեցին։

1811 - Պրուսիայում չեղյալ է հայտարարվել ֆեոդալական համակարգը:
1752 - Բրիտանական կայսրությունը, բաց թողնելով տասնմեկ օր, անցավ Գրիգորյան օրացույցին։

  • Նախորդ օրը եղել էր սեպտեմբերի 2-ը։

1741 - 23 օր անընդմեջ աշխատելուց հետո գերմանացի կոմպոզիտոր Գ. Հենդելն ավարտեց «Մեսիաց օրատորիան:
1224 - Սուրբ Ֆրանցիսկ Ասսիզեցու մարմնին հայտնվեցին արյունահոսող վերքեր՝ սիգմատներ: