Պատմության այս օրը. սեպտեմբերի 16


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1996 - ԱՄՆ-ում ձերբակալվել է հաքեր Քևին Միտնիկը, որը կոտրել էր Պենտագոնի համակարգչային ցանցը։
1992 - Բրիտանական արժույթի «Սև չորեքշաբթին»:
1987 -
Ստորագրվեց Մոնրեալի արձանագրությունը՝ Երկրի օզոնային շերտի պաշտպանության մասին:
1983 - Դերասան Առնոլդ Շվարցենեգերն ստացավ ամերիկյան քաղաքացիություն:
1980 - ՄԱԿ-ին միացան Սենթ Վինսենթ և Գրենադինները։
1978 - Իրանի
Թաբաս քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվում է շուրջ քսանհինգ հազար մարդ։
1976 - Բազմակի ռեկորդակիր և ստորջրյա լողի աշխարհի չեմպիոն Շավարշ Կարապետյանը 10 մետր խորությունից փրկեց 20 մարդու, երբ տրոլեյբուսը կամրջից ընկավ Երևանյան լիճը:
1975 - ՄԱԿ-ին միացան Կանաչ Հրվանդանի կղզիները, Մոզամբիկը, Սան Տոմե և Պրինսիպին։
1975 - Պապուա Նոր Գվինեան
անկախություն հռչակեց Ավստրալիայից:
1970 - Հիմնադրվեց «Սև սեպտեմբեր» պաղեստինյան զինված կազմակերպությունը։
1970 - "New Musical Express" երաժշտական ամսագրի հարցմամբ տարվա լավագույն խմբի տիտղոսը բաժին հասավ "Led Zeppelin" խմբին։

  • Նրանք հաղթող էին նաև "Melody Maker" թերթի ընթերցողների հարցումով։
  • Մինչ այդ, յոթ տարի շարունակ Մեծ Բրիտանիայի լավագույն խումբը մշտապես համարվել էր այդ պահին փլուզված "The Beatles"-ը։

1966 - Նյու Յորքում «Անտոնիոս և Կլեոպատրա» օպերայով բացվել է «Մետրոպոլիտեն օպերայի» նոր շենքը:
1965 - ԽՍՀՄ-ում փոփոխություններ կատարվեցին քրեական օրենսգրքում, որոնք հեշտացնում են այլախոհների հետապնդումները:
1963 -
Մալայիից, Սինգապուրից, Բրիտանական Հյուսիսային Բորնեո և Սարավակիից կազմավորվեց Մալայզիա պետությունը։
1959 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլն Ալժիրի բնակչությանն առաջարկեց հանրաքվե անցկացնել Ֆրանսիայից անկախանալու վերաբերյալ:
1916 - Օնտարիոյում (Կանադա) սկսեց գործել «չոր» օրենքը:
1914 - Ռուսական կայսրության պետական դումայի կողմից օրենք է ընդունվել պատերազմի ժամանակ օղու վաճառքն արգելելու մասին։
1908 - Ուիլյամ Դյուրանտը հիմնադրեց "General Motors" ընկերությունը։
1889 - Վաշինգտոնում բացվեց առաջին Պանամերիկյան խորհրդաժողովը:
1859 -
Անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգսթոնը հայտնաբերեց Նյասա լիճը (Աֆրիկա):
1857 - Բոստոնցի Ջեյն Պիրպոնտն ստացավ "One Horse Open Sleigh" երգի հեղինակային իրավունքը, որն ավելի հայտնի է որպես "Jingle Bells":

  • Սուրբ Ծննդյան այս երգը գրվել է կիրակնօրյա դպրոցում ներկայացնելու համար, և այժմ առանց դրա ոչ մի Սուրբ Ծննդյան տոն չի նշվում։

1821 - Ռուսական կայսրությունը հաստատեց Ալյասկայում իր բացառիկ իրավունքները:
1810 - Մեքսիկան անկախություն հռչակեց Իսպանիայից և սկսեց ազատագրական պատերազմ:
1773 - Նոր Շոտլանդիա (Կանադա) ժամանեց «Հեկտոր» նավը՝ Շոտլանդայի բնակիչներով, որից հետո սկսվեց Շոտլանդիայից Կանադա արտագաղթը:
1492 - Կոլումբոսի առաջին արշավախմբի ժամանակ հայտնագործվեց Սարգասյան ծովը