Պատմության այս օրը. սեպտեմբերի 17

 Պատմություն  17/09/2021   12:00    137
Պատմության այս օրը. սեպտեմբերի 17

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - Լինուս Թորվալդսը հրապարակեց Linux օպերացիոն համակարգի հիմնական կոդը:
1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դառնում են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։
1959 - 131 քահանան արտաքսվեց Կուբայից։
1957 - Մեքսիկայում տեղի ունեցավ Սոֆիա Լորենի և Կառլո Պոնտիի հարսանիքը:
1922 - Բեռլինում կայացավ ձայնային ֆիլմի առաջին հրապարակային ցուցադրությունը։
1910 - Լոնդոնում բժիշկները հայտարարեցին, որ եթե լուսնոտների քանակը ավելանա նույն տեմպերով, ինչ նախկինում, ապա 40 տարի անց խելացնոր մարդկանց թիվը կգերազանցի խելամիտներին:
1871 - Ալպերում բացվեց  Մոն-Սենիի 13-կիլոմետրանոց թունելը:
1793 - Ֆրանսիայում ընդունվեց «Կասկածի մասին» օրենքը, որը ժողովրդի թշնամի է հայտարարում բոլոր նրանց, ովքեր չեն ստացել բարեկեցության վկայական:
1789 - Անգլիացի աստղագետ Ուիլյամ Հերշելը հայտնագործեց Սատուրն մոլորակի արբանյակ Միմասը:
1787 - Ֆիլադելֆիայի Սահմանադրական կոնվենցիայում ընդունվում է ԱՄՆ Սահմանադրությունը:
1665 - Լոնդոնում ժանտախտի մեծ համաճարակ է բռնկվում:
1598 - Նիդերլանդների նավաստիները կրկնակի հայտնագործում են են կղզի, որը կոչում են «Մավրիկիոս»:
1598 - Ջորդանո Բրունոյի հերետիկոսության մեղադրանքով գործը Վենետիկից փոխանցվում է Հռոմ:
1394 - Կառլ VI թագավորի հրամանով հրեաներն արտաքսվում են Ֆրանսիայից:
1156 - Ստեղծվեց Ավստրիայի դքսությունը:
335 - Հռոմի կայսր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվեց Քրիստոսի գերեզմանը:
14 - Տիբերիուս Կլավդիոս Ներոնն ընդունում է կայսր տիտղոսը և Տիբերիուս Կեսար Օգոստոս անունը։


Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0