Պատմության այս օրը. սեպտեմբերի 27

 Պատմություն  27/09/2021   12:00    55
Պատմության այս օրը. սեպտեմբերի 27

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2020 - Սկսվեց Արցախյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմը՝ Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև։

  • Այն սկսվեց Ադրբեջանի ռազմական ագրեսիայով և ավարտվեց նոյեմբերի 10-ին Արցախի կապիտուլացիոն համաձայնագրով։ 
  • Արցախի Հանրապետությանը ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, Ադրբեջանին՝ Թուրքիան։ 
  • Պատերազմը 1988 թվականին սկսված արցախյան հակամարտության վերջին էսկալացիան է, և ամենաարյունալին՝ առաջին պատերազմից հետո։

2012 - Մեծ Բրիտանիայում վաճառքի հանվեց Ջ ․ Կ. Ռոուլինգ «Թափուր աշխատատեղ» վեպը մեծահասակների համար:
2007 - Կանավերալ տիեզերակայանից Դելտա-2 հրթիռակրի օգնությամբ մեկնարկեց ամերիկյան Dawn միջմոլորակային կայանը, որը նախատեսված է Վեստա և Ցերերա աստերոիդների հետազոտման համար:
2001 - Նորվեգիայի կառավարությունը մաթեմատիկական հետազոտությունների համար սահմանեց Աբելյան մրցանակը։
1998 - Հիմնադրվեց Google ընկերությունը։
1996 - Քաբուլի գրավման ժամանակ թալիբների զորքերի կողմից կախաղան է բարձրացվել նախկին նախագահ Մոհամմադ Նաջիբուլան:
1990 -
ԽՍՀՄ-ը մտավ Ինտերպոլ:
1983 - Ռիչարդ Սթոլմենը հայտարարեց, որ GNU նախագծի շրջանակներում պետք է ստեղծվի UNIX - համատեղելի օպերացիոն համակարգը:
1967 - «RMS Queen Mary» ամենամեծ օդանավերից մեկը տեղափոխվեց Կալիֆոռնիա, որտեղ այն դարձրին լողացող ռեստորան և թանգարան:
1961 - Սիերա Լեոնեն դարձավ ՄԱԿ-ի հարյուրերորդ անդամ պետությունը:
1960 - Առաջին երկաթբետոնե բլոկները դրվեցին Օստանկինյան հեռուստաաշտարակի՝ Եվրոպայի ամենաբարձր աշտարակի հիմքում։
1941 - Սիրիան հռչակվեց անկախ պետություն:
1940 - Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան Բեռլինում եռակի պակտ են ստորագրում:
1937 - Ալբիոն քաղաքում (Նյու Յորք նահանգ) բացվեց Սանտա Կլաուսների ուսուցման առաջին դպրոցը:
1905 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակեց «Մարմնի իներցիան արդյոք կախվա՞ծ է դրանում պարունակվող էներգիայից», որտեղ առաջարկեց հայտնի E=mc2 բանաձևը։
1893 - Ջերսիում սկսեց հրատարակվել առաջին ուկրաինական տպագիր մամուլը՝ «Ազատություն» թերթը:
1863 - Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանի առաջին մանկապարտեզը:
1829 - Ֆրիդրիխ Պարրոտի գլխավորած արշավախումբը Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ առաջինը հաղթահարեց Արարատի գագաթը։
1825 - Անգլիայում սկսեց գործել առաջին հասարակական երկաթուղին:

  • Ջորջ Ստեֆենսոնի ստեղծած շոգեքարշը 24 կմ/ժ արագությամբ Դարլինգթոնից Սթոքթոն տեղափոխեց 450 ուղևորի:

1822 - Ժան Ֆրանսուա Շամպոլյոն հայտարարում է, որ վերծանել է Ռոզեթյան արձանագրությունը։

  • Ռոզեթյան արձանագրությունը կամ քարը հին եգիպտերեն և հին հունարեն նույնիմաստ արձանագրություններով բազալտե սալաքար է։ Հայտնաբերել է նապոլեոնյան բանակի սպա Բուշարը՝ Եգիպտոսում, ռազմական ամրաշինության ժամանակ (1799 թ.), Ռոզեթ (այժմ՝ Ռաշիդ) քաղաքի մոտ։ Պահպանվում է Բրիտանական թանգարանում (Լոնդոն)։ 
  • Եգիպտական բնագրերը փորձել են վերծանել ֆրանսիացի արևելագետ Սիլվեստր դը Սասին, շվեդ դիվանագետ Դ․ Օկերբլատը և անգլիացի ֆիզիկոս Տ․ Յունգը։ 1822 թ.-ին մեհենադրոշմ բնագիրը վերծանել է Ֆ․ Շամպոլյոնը՝ սկիզբ դնելով եգիպտական մեհենադրոշմ գրությունների ուսումնասիրմանը։

1821 - Մեքսիկան անկախացավ Իսպանիայից:
1811- Օծվեց Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարը:
1777 - Փենսիլվանիայի Լանկաստեր քաղաքը մեկ օրով դառնում է ԱՄՆ մայրաքաղաք։
1672 - Թագավորական Աֆրիկյան ընկերությունը (Անգլիա) Աֆրիկայի ստրուկների առևտրի մենաշնորհային իրավունք ստացավ:
1130  - Հարավային Իտալիան և Սիցիլիան միավորվեցին Միացյալ Սիցիլիական Թագավորությունում:


Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 2
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 1
armenlur