Պատմության այս օրը. սեպտեմբերի 28

 Պատմություն  28/09/2021   13:00    45
Պատմության այս օրը. սեպտեմբերի 28

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2010 - ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պաշտոնանկ արեց Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովին:
2009 -
Հնդկական Chandrayaan-1 տիեզերական ապարատը Լուսնի վրա ջուր է հայտնաբերում:
2008 - Ֆորմուլա-1 դասի առաջին գիշերային մրցավազքը:
2001 - Բրազիլացի օդաչու 46-ամյա Ժերարդ Մոսը, վայրէջք կատարելով Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա), ավարտեց աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը «Ximango» («Շիմանգու») պլաներովով, որը տևեց 100 օր:
2000 - Իսրայելի վարչապետ Էհուդ Բարաքը առաջին անգամ ճանաչեց Երուսաղեմի բաժանման հնարավորությունը:

  • Նրա խոսքով՝ պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագիր կնքելու դեպքում, կպայմանավորվի, որ քաղաքի արևմտյան մասը մնա Իսրայելի մայրաքաղաքը, Իսկ Արևելքը դառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը:

1991 - Monsters of Rock համերգը Metallica, Pantera, AC/DC խմբերի մասնակցությամբ Մոսկվայի Տուշինյան օդանավակայանում:

  • Հետագայում այն կոչվեց Տուշինյան ծեծկռտուք՝ ոստիկանական ուժերի կողմից երկրպագուների բազմությանը ծեծելու պատճառով։

1979 - Պաշտոնապես դադարեցրեց գոյություն ունենալ ՍԵՆՏՈՅԻ ռազմաքաղաքական դաշինքը:
1972 - ԽՍՀՄ-Կանադա հոկեյի խաղի հեռուստահեռարձակման ժամանակ մարզական լեգենդար մեկնաբան Նիկոլայ Օզերովն կատարեց իր հայտնի արտահայտությունը. «Այսպիսի հոկեյ մեզ պետք չէ»։

  • Կանադացիները խաղի ավարտից 34 վայրկյան առաջ հաղթական տափօղակ նետեցին ռուսների դարպասը՝ հաղթելով 6 ։ 5 հաշվով։

1970 - Կահիրեում սրտի կաթվածից մահանում է Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը։
1968 - «Բիթլզ»
խմբի «Hey Jude» երգը, որը Փոլ Մաքքարթնին նվիրել էր Ջոն Լենոնի որդուն՝ Ջուլիանին, 9 շաբաթով գլխավորեց ԱՄՆ-ի հիթ շքերթը։
1958 - Ֆրանսիայում տեղի ունեցավ հանրաքվե, որտեղ ընդունվեց Հինգերորդ Հանրապետության Սահմանադրությունը:
1864 - Ստեղծվեց Առաջին Ինտերնացիոնալը՝ Աշխատողների Միջազգային Ընկերակցությունը:
1793 - Կանադայում հայտարարվում է, որ ստրուկների բոլոր երեխաները, ովքեր ծնվել են այս ամսաթվից հետո, ազատ կդառնան 25 տարեկան դառնալուց հետո:
1791 - Ազգային ժողովը Ֆրանսիայի հրեաներին տրամադրեց բոլոր քաղաքացիական իրավունքները:
1759 - Մեքսիկայի Միչոական նահանգում հազարավոր ականատեսների աչքի առաջ ծնվեց Խորուլո հրաբուխը:
1745 -
Տեղի ունեցավ «God save The King» անգլերեն օրհներգի առաջին հաստատապես թվագրված կատարումը՝ «Աստված, Պահպանիր թագավորին»:
1618 -
Բրյուսելում բացվեց աշխարհում առաջին գրավատունը:
1542 -
Իսպանական թագի հպատակ Խուան Ռոդրիգես Կաբրիլյոն դարձավ առաջին եվրոպացին, որը անցել է Կալիֆոռնիայի ափերի երկայնքով:
մ.թ.ա. 48 - Պոմպեոս զորավարն սպանվում է Եգիպտոսում։


Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0