Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 15


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Եվստրատիոսի, Օգսենտիոսի, Եվգենիոսի, Ովրեստեսի և Մարդարիոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Ս. Եվստրատիոսը, Օգսենտիոսը, Եվգենիոսը, Ովրեստեսը և Մարդարիոսը թեև հունական անուններ ունեն, սակայն հայազգի վկաներ են Սեբաստիա քաղաքից, ովքեր հալածվել և նահատակվել են Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք: Այդ հալածանքները հատկապես սաստիկ են եղել կայսրության ծայրամասերում` այդ թվում Փոքր Հայքում և Կապադովկիայում: 
  • Փոքր Հայքի Սատախ քաղաքի զինվորական հրամանատարը Եվստրատիոսին այրել է խարույկի վրա, որովհետև նա քրիստոնյաներին հալածող Լիսիային անվանել էր հեթանոս և կռապաշտ: Անմարդկային տանջանքների ենթարկվելով` նահատակվել են նաև Օգսենտիոս քահանան, Եվստրատիոսի ընկեր Եվգենիոսը, նրա ծառաներից Մարդարիոսը և Ովրեստես անունով մի զինվորական, ում վզին խաչ էին նկատել:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-15, 2023-12-14, 2024-12-12, 2025-12-11, 2026-12-10, 2027-12-16, 2028-12-14, 2029-12-13, 2030-12-12:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 1 հայ ռազմագերի։ 
1985 - Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորների անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել և ճանաչել «1915թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։
1982 - Ստեղծվեց Երևանի Կամերային թատրոնը:
1980 - ASALA. Երկու ռումբ է վնասազերծվում Լոնդոնում Շվեյցարիայի զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտոմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1936 -  Իր ժողովրդի համար վաղուց լեգենդ դարձած Եղիշե Չարենցը գրեց «Իմ մահվան օրը կիջնի լռություն» բանաստեղծությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Նիկոլայ Գրիգորյան, հայ լրագրող, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
1934 - Հենրիխ Վարդանյան, հայ երկրաբան
1929 - Արման Մանարյան, հայ կինոռեժիսոր («Տժվժիկ»)
1924 - Հովհաննես Բադալյան, հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մ. 2001)
1916 - Վիգեն Խեչումյան, հայ արձակագիր (վ. 1975)
1895 - Կարո Զաքարյան, հայ կոմպոզիտոր և խմբավար
1858 - Յոհաննես Լեփսիուս, գերմանացի հոգևորական և հասարակական գործիչ (վ. 1926)