Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 3


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում: 
  • Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-03, 2023-12-02, 2024-11-30, 2025-11-29, 2026-11-28, 2027-12-04, 2028-12-02, 2029-12-01, 2030-11-30։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Հայրենի Կոթիում տեղի ունացավ Վանո Սիրադեղյանի հուղարկավորումը։
2010 - Նիկոլ Փաշինյանն իր հայրենի Իջևանում բողոքի ակցիա է անցկացնում, որը ոստիկանության հետ բախումների պատճառ է դառնում։
2001 - Շենգավիթում բացվում է «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»  խոսքերի հեղինակ, Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշատախտակը: 

  • Մինչև անկախությունը խորհրդային անվտանգության ծառայությունը նրան 3 անգամ դատել է անկախական գաղափարների համար: Գորգիսյանն այդպես էլ չտեսավ անկախ Հայաստանը:

1999 - Ազգային Ժողովը միաձայն վստահություն է հայտնում մեկ ամիս առաջ նշանակված վարչապետ Արամ Սարգսյանի կառավարությանը: 

  • Խորհրդարանի միջանցքում նա առաջին անգամ առերեսվում է լրագրողների հետ, որոնց ասում է, որ չի պատրաստվում անդամակցել երբևէ Վազգեն Սարգսյանի գլխավորած Երկրապահին և չգիտի՝ կտեղափոխվի՞ կառավարական ամառանոց՝ ապրելու Ռոբերտ Քոչարյանի հարևանությամբ։

1998 - Ջերմուկի մոր և մանկան «Արարատ» առողջարանում տեղի ունեցած պայթյունը դառնում է 11 մարդու մահվան պատճառ: 

  • Վիրավորների թիվը 13 է: Պայթյունի պատճառը բնական գազի արտահոսքն էր: Զոհերի մեծ թվի պատճառն այն է, որ պայթյունը տեղի է ունեցել ճաշի ժամին՝ ճաշարանի տակ գտնվող նկուղում:

1997 - Զանգվածային տպագիր լրատվամիջոցները հայտարարում են մեկօրյա գործադուլ՝ պահանջելով հանդիպել վարչապետ Ռոբերտ Քոչարյանի հետ: 

  • Կառավարությունը բարձրացրել է տպագիր մամուլի հարկերը: Լրագրողները հիշեցնում են, որ վտանգվում է ազատ մամուլը։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Շահեն Կարամանուկյանն Ազգային Ժողովում հայտարարում է, որ նրանց պահանջներն անհիմն են, նրանք ցանկացած ժամանակ կարող են հանդիպել Քոչարյանի հետ: Քոչարյանն իր հերթին հայտարարում է՝ եթե մամուլը թերթից շահույթ է ստանում առանց հարկ վճարելու, բյուջեն դրանից կորցնում է:

1996 - ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում ելույթ է ունենում ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
1958 -
Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի ունեցավ Երվանդ Քոչարի կերտած «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը։

  • Սասունցի Դավթի արձանի ստեղծման գաղափարն առաջացել էր 1939 թվականին, երբ նշվում էր էպոսի հազարամյակը: Մինչեւ տոնակատարությունների մեկնարկը քիչ ժամանակ էր մնում եւ հոբելյանական հանձնաժողովը դիմեց հայտնի քանդակագործներին՝ Արա Սարգսյանին, Սուրեն Ստեփանյանին, Այծեմնիկ Ուրարտուին, սակայն բոլորը հրաժարվեցին, քանի որ ժամկետը շատ սեղմ էր: Հանձնաժողովի անդամներից մեկն առաջարկեց դիմել Քոչարին, ով այդ տարի վերադարձել էր Փարիզից:
  • Քոչարը համաձայնվեց կերտել արձանը՝ խնդրելով իրեն տրամադրել մեկ ասիստենտ եւ գիպս: Նա աշխատում էր անմիջապես կայարանի հրապարակում: Ընդամենը 18 օր անց արձանը պատրաստ էր: 1941 թվականին Քոչարին ձերբակալեցին` որպես «անվստահելի անձի», իսկ Դավթի արձանը ոչնչացրին:
  • 1957 թվականին խորհրդային կարգերի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ քաղաքային խորհուրդը որոշեց վերականգնել արձանը: Պղնձե Դավիթը կոմպոզիցիայի տեսակետից մի փոքր տարբերվում է 1939 թվականի տարբերակից. գիպսից կերտած Դավթի ոտքերի կողքին կանգնած էր մի արաբ ծերունի։

1920 - Ստորագրվեց Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը Հայաստանի և Թուրքիայի միջև։

  • Հայաստանն ունեցավ տարածքային ծանր կորուստներ։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

2000 - Իրինա Խեչանովա (ծնվ. Թիֆլիս), Մանկական «Եվրատեսիլ 2011» մրցույթի հաղթող
1961 - Մովսես Գորգիսյան (ծնվ. Երևան, մ. 1990), հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայաստանի ազգային հերոս

  • «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու». այս խոսքերի հեղինակը Ազգային հերոս Մովսես Գորգիսյանն է։
  • Մինչև անկախությունը խորհրդային անվտանգության ծառայությունը նրան 3 անգամ դատել է անկախական գաղափարների համար:
  • Անկախությունից առաջ խորհրդային անվտանգության ծառայությունը նրան երեք անգամ դատապարտել էր անկախ գաղափարների համար։ Գորգիսյանը այդպես էլ չտեսավ անկախ Հայաստանը։

1953 - Ռոբեր Կետիկյան (ծնվ. Մարսել, Ֆրանսիա), պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, դերասան

  • Հոգեբանական ֆիլմերի ճանաչված վարպետ է։ «Փողն է կերտում երջանկություն», «Մարիուսը և Ժաննետը», «Քաղաքը հանգիստ է» և այլ հայտնի գեղարվեստական ֆիլմերի բեմադրիչն է։

1915 - Սերո Խանզադյան (ծնվ. Գորիս, մ. 1998), հայ գրող, մանկավարժ
1903 - Գուրգեն Գաբրիելյան (ծնվ. Շուշի, մ. 1956), թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)

  • Թարգմանել է ռուս հեղինակների մի շարք պիեսներ։ Կատարել է Նաջարյանի դերը «Ոսկե ցլիկը» (1955) ֆիլմում , Արմենի դերը «Զանգեզուր» (1938) ֆիլմում և այլն։

1872 - Վարվառա Լորիս-Մելիքովա, իշխանուհի Վարվարա Արգուտինսկայա-Դոլգորուկովա, կոմսուհի Լորիս-Մելիքովա
1842 - Մեսրոպ Նուպարյան (ծնվ. Իզմիր, Թուրքիա, մ. 1929), լեզվաբան, թարգմանիչ

  • 1877 թվականին հայերեն է թարգմանել «Մարսելյեզը»։ Նա նաև թարգմանել է մի քանի արևմտաեվրոպական հեղինակներ, ինչպիսիք են Շատոբրիանը, Ռասինը, Հյուգոն, Մոլերը, Գյոթեն, Շեքսպիրը:
  • Հայ-ֆրանսիական երեք բառարանի հեղինակ է: