Պատմության հայկական օրը. հունվարի 18


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Կրակովում տեղի է ունենում արտգործնախարարներ Է. Մամեդյարովի և Է. Նալբանդյանի` տարվա առաջին ու վերջին հանդիպումը:

  • Չորս ամիս անց, Հայաստանում սկսված բազմահազարանոց խաղաղ ցույցերից հետո, Ս.Սարգսյանը հրաժարական է ներկայացնում:

2012 - Սեփականությունից զրկված մի խումբ քաղաքացիներ պատրաստվում են գիշերել Սերժ Սարգսյանի նստավայրի առաջ: 

  • Իրենց նորակառույց բնակարանների համար նրանք պայմանագիր են կնքել «Գավշին» ընկերության հետ և վճարել պահանջվող գումարը: Ընկերությունն իրենց բնակարանները վաճառել է մի քանի անգամ։

2010 - Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի որոշման տեքստում կան նախապայմաններ պարունակող, ինչպես նաև` արձանագրությունների ոգուն և բովանդակությանը հակասող դրույթներ:

  • Արտգործնախարար Դավութօղլուն ընդգծեց, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է երեք օրերի ընթացքում վավերացնել արձանագրությունները, սակայն ղարաբաղյան հակամարտության չկարգավորված վիճակը խոչընդոտում է:
  • Սահմանադրական դատարանի որոշումից հետո Հայաստանի նախագահը արձանագրություններն ուղարկեց Ազգային ժողով և միջազգային հանրությանը հավաստիացրեց, որ խորհրդարանը պատրաստ է վավերացնել փաստաթղթերը: Սարգսյանը նշեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների արագ կարգավորումը կարող է դրական լիցքեր տալ և ուղեցույց լինել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացմ. Լոնդոնում Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստվում է նախագահ Ալիևին հրավիրել Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը

2001 - Ֆրանսիայի սենատը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը։
2001- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը տարածաշրջանային այցով Հայաստանում է: 

  • Ռոբերտսոնը հենց օդանավակայանում ասում է, որ չի եկել քննարկելու տարածաշրջանի երկրներին ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու հարցը, այլ՝ կայունություն հաստատելու հարցը: Նա պիտի հասկանա, թե ինչպես գործին կարող է օգնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը:

1998 - Արմավիր-Երևան մայրուղու 25-րդ կիլոմետրի հատվածում անհայտ անձինք մոտ տարածությունից ավտոմատ հրազենով կրակում են նախագահի և բարձրաստիճան անձանց պահպանության վարչության պետ, գեներալ մայոր Ռոմիկ Ղազարյանի մեքենայի վրա: 

  • Գեներալ Բուդո մականունով գլխավոր թիկնապահը նույնիսկ քերծվածք չի ստանում: Փոխարենը վնասվում է ավտոմեքենան: 

1998 - «Ար» հեռուստաընկերությունը սնանկ է ճանաչվում: 

  • Նախորդ երկու տարիներին «Հայներարտբանկն» այս հեռուստաընկերությանը տվել է 135 հազար դոլար վարկ 1 տարի երեք ամիս ժամկետով: «Ար»-ը գրավադրել է հեռուստատեխնիկա և հաղորդումներ: Պարտքի մարումը ժամանակին չկատարելու պատճառով այն հասնում է 165 հազար դոլարի, ներառյալ այլ ծախսերը, ընդհանուր հաշվով մոտ 200 հազար դոլար։

1996 -  ՌԴ նախագահ Բ. Ելցինի նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի է ունենում Լևոն Տեր-Պետրոսյանի և Հեյդար Ալիևի հանդիպումը:

  • Հունվար-մարտ ամիսների ընթացքում տեղի են ունենում ակտիվ քննարկումներ և բանակցություններ՝ հակամարտության կարգավորման լուծումը գտնելու համար: Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ այցելություններ են կատարում տարածաշրջան, տեղի են ունենում տարբեր ձևաչափերով բազմաթիվ հանդիպումներ:

1994 - ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց Եվրախորհրդի Միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ գործուղել ԼՂՀ պատվիրակությանը (ղեկավար՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Վալերի Ալեքսանյան):
1993 -
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ուղերձ է հղում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին.

  • «Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության վերականգնման համար մղած Ձեր խիզախ ու վճռական պայքարի սկզբնավորումից ի վեր ես մշտապես ողջունել և աջակցել եմ Ձեր գործունեությանը»:

1993 - Վրաստանով Հայաստան մտնող գազատարի պայթյունը կաթվածահար է անում մեր երկրի կյանքը։ 

  • Վրաստանը խոստանում է, որ վթարված գազատարն այս օրը կվերականգնվի:

1992 - Հիմնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
1992 - Բուլղարիայի և Հայաստանի Հանրապետության միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։

  • Հայաստանը դեսպանատուն ունի Սոֆիայում և 2 հյուպատոսություն Վառնայում և Պլովդիվում։
  • Բուլղարիան դեսպանատուն ունի Երևանում։

1990 - ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց «ԼՂՀ պետական անկախության մասին» Հռչակագիրը:
1990 - Հայ-ադրբեջանական զինված բախումների սկիզբը:

  • Արարատի շրջանի Երասխ գյուղի մատույցներում հայկական աշխարհազորայինները եռօրյա մարտերում ջախջախիչ հակահարվածով հետ շպրտեցին ադրբեջանական ելուզակներին:
  • Իրադրությունը կտրուկ սրվում է նաև Նախիջևանի սահմանին. ադրբեջանական հրոսակները Երասխի հատվածում սկսում են գնդակոծել Հայաստանի Հանրապետության տարածքը: Հայկական նորաստեղծ ու վատ զինված կամավորական ջոկատները անցնում են պաշտպանության:

1974 - Երևան է ժամանում ԽՍՀՄ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Անդրեյ Գրոմիկոն։

  • Անտոն Քոչինյանի և Հայաստանի կուսակցական այլ ղեկավարների ուղեկցությամբ Գրոմիկոն այցելում է մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Մատենադարան, «Հաղթանակ» զբոսայգի։
  • Գրոմիկոն եկել էր Խորհրդային Հայաստանին «Ժողովուրդների բարեկամության» շքանշան հանձնելու, որի հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հունվարի 19-ին, Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում, որտեղ Գրոմիկոն Հայկական ԽՍՀ պետական դրոշին ամրացնում է բարձրագույն պարգևը։

1961 - Երևանում համերգ է տալիս պերուացի աշխարհահռչակ երգչուհի Իմա Սումակը։ 

  • Սումակը շատ էր հավանել Հայաստանն ու հայ ժողովրդին՝ ասելով, որ հայ հանդիսատեսը շատ անմիջական է։ «Շնորհակալություն ուշադրության համար։ Հայաստանի արևը թեև ջերմ չէ ձմռան օրերին, բայց ես զգացի այդ ջերմությունը ժողովրդից։ Ես երջանիկ եմ, որ տեսա Հայաստանի արևը»։

1830 - Սուլթան Մահմուդի հրովարտակով և ֆրանսիական, անգլիական և ռուսական դեսպանների միջամտությամբ Թուրքիայի կաթոլիկ հայերը ստեղծեցին Պատրիարքարան և վարչական կազմակերպություն:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Արամ Մարտիրոսյան (ծնվ. Ֆրանսիա), իրավունքի պատմության պրոֆեսոր
1967 - Լևոն Բարսեղյան (ծնվ. Գյումրի), ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար, «Գյումրի-Ասպարեզ» թերթի գլխավոր խմբագիր
Ստացել է «ԲայկԱմուրի մայրուղու կառուցման համար» մեդալ (ՌԽՖՍՀ Գերագույն Խորհրդի Նախագահություն (1987)
1960 - Սերգեյ Պոլիվեց, Ռուսաստանի առաջին դասի վարպետ լուսանկարիչ, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, միջազգային լուսանկարչական մրցույթների դափնեկիր

  • 2011 թվականին լույս է տեսել «Աշխարհի կրոնները. Հայաստան» ալբոմը։ Այն պարունակում է 50 գունավոր լուսանկար, հակառակ կողմից առկա է ռուսերեն և անգլերեն լեզուներով ծանոթագրություն, ինչպես նաև ալբոմին կից ներկայացվում է երեք լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն և հայերեն գրքույկ, որը պարունակում է Հայաստանի մասին պատմական փաստեր:

1954 - Թովմաս Պողոսյան, բանասեր, մանկավարժ
1946 - Դանիել Երաժիշտ (ծնվ. Երևան), դիրիժոր, երաժշտագետ, ջութակահար, հասարակական գործիչ, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)
1940 - Պիետրո Կուցիկյան (ծնվ. Արկո, Իտալիա), գրող, վիրաբույժ, Իտալիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս
1935 - Փարավոն Ադամյան, ուռուցքաբան վիրաբույժ
1933 - Ռոջեր Բալյան, ֆրանսիացի ֆիզիկոս-տեսաբան, միջուկային ֆիզիկայի մասնագետ
1913 - Սալոմեա Արեշյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1966), գրականագետ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1963)
1910 - Ցոլակ Վարդազարյան (ծնվ. Ջալալօղլի, մ. 1944), շեփորահար, դիրիժոր
1906 - Աշոտ Սաթյան (ծնվ. Մարա, Թուրքմենստան, մ. 1958), կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947)
1899 - Վահրամ Թերզիբաշյան (մ. 1964), թատերագետ և գրականագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1888 - Հակոբ Հովհաննիսյան (ծնվ. Կարե, Թուրքիա, մ. 1940), երաժշտագետ
1870 - Պետրոս Առաջին Սարաջյան (ծնվ. Սիրվի Խասիր, մ. 1940), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս

  • Ավելի քան չորս տասնամյակ անձնվիրաբար ուսուցիչ է եղել, աչքի է ընկել շինարարական, բարեգործական և հայրենասիրական գործունեությամբ, կառուցել բազմաթիվ դպրոցներ, ապաստարաններ, հիվանդանոցներ, եկեղեցական հաստատություններ, հուշարձաններ:

1867 - Ռոստոմ (Ստեփան Զորյան, մ. 1919) հասարակական-քաղաքական գործիչ, Դաշնակցության առաջնորդներից