Պատմության հայկական օրը. մարտի 1


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Ստամբուլում հայազգի լենգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվեց լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսը:
2008 - Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրեցին ընդդիմության խաղաղ հանրահավաքը։

  • Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։

2008 - Քոչարյանը հրամանագիր ստորագրեց արտակարգ դրություն հայտարարելու մասին։

  • «Որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր ՝ ես ոչ մեկին թույլ չեմ տա վտանգել երկրի սահմանադրական կարգը։ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը կանխելու նպատակով, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության դրույթներով (55-րդ հոդված, 14-րդ կետ), խորհրդակցել եմ ԱԺ նախագահի և վարչապետի հետ, որից հետո ստորագրել ԵՄ հրամանագիր, որով Երևան քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել մարտի 1-ից 20 օր ժամկետով:

1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1988 - Արցախում ստեղծվում է «Կռունկ» կոմիտեն, որը, բացի խորհրդանշական թռչունի անունից, նաև հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։
1949 - ԽՍՀՄ-ում իջեցվում է մի շարք ապրանքների գինը: 10 %-ով էժանանում է հացը, ալյուրը, ձկնեղենը, կարագը, միսը, երշիկեղենը, ալկոհոլային խմիչքի գինը նվազում է 15-30 %-ով, համապատասխանաբար էժանանալու էր նաև սննդի օբյեկտների սպասարկումը:

  • Հայաստանի բազմաթիվ գործարաններում տեղի են ունենում ժողովներ, քննարկումներ, որտեղ մարդիկ իրենց գոհունակությունն էին ներկայացնում գների իջեցումից, նաև խորին շնորհակալություն էին հայտնում Առաջնորդին. «Աշխատավորներն իրենց անհուն երախտագիտության և շնորհակալության խոսքն են ուղղում բոլշևիկների պարտիային և անձամբ ընկեր Ստալինին՝ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած անսահման հոգատարության համար»:

1857 - Վարագա վանքում բացվեց Ժառանգավորաց վարժարանը:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Գառնիկ Հովհաննիսյան (ծնվ. Թալոս, Հայաստան, մ. 1995), խորհրդային սամբիստ, աշխարհի չեմպիոն, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Արցախյան շարժման տարիներին 1989-1994 թվականներին մի խումբ տիտղոսակիր մարզիկների հետ ապահովել է Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պլենումի մասնակից ՀԽՍՀ և ԼՂՀ պատգամավորների անվտանգությունը, ուղեկցել հասարակական-քաղաքական գործիչներին, իրականացրել հատուկ նշանակության բեռների տեղափոխում:

1927 - Լուսին Ամարա (Լուսինե Արմագանյան, ծնվ. Հարթֆորդ, ԱՄՆ), ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո), Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի պրիմադոննա 

  • 1949 թ. Բրիտտենի օպերայում Լեդի Բիլոուսի արիայի հաղթական կատարումից հետո Լուսինե Ամարան մտավ Մետրոպոլիտեն-օպերա, որի բեմում նա հանդես էր գալիս հիսուն տարի։ 
  • «Թայմս» թերթը գրել է. «Լուսին Ամարան մեր ժամանակի ամենասիրելի սոպրանոն է»։
  • 1989- ին Լուսին Ամարայի անունը ներառվել է վոկալ արվեստի փառքի սրահում։

1925 - Հենրիկ Սևան (ծնվ. Լենինական), բանաստեղծ, թարգմանիչ
1923 - Անդրանիկ Օրֆալյան (ծնվ. Կաբուսիա, Մուսա Դաղ, մ. 2006), մանկավարժ, հասարակական գործիչ

  • 1954 - ին դարձել է Լիբանանի Բուրջ Համուդի ազգային տարրական դպրոցի տնօրենը, աշխատել այնտեղ 33 տարի։

1915 - Մալաք Քարշ (ծնվ. Մարդին, Թուրքիա, մ. 2001), լուսանկարիչ

  • Յուսուֆ Քարշի կրտսեր եղբայրը: Նա Կանադական «Տյուլպան» փառատոնի հիմնադիրներից մեկն էր և նրա պատվավոր նախագահը։ 

1914 - Սուրեն Ասլամազյան (ծնվ. Կավտիշևի, Վրաստան, մ. 1970), Խորհրդային Միության Հերոս
1901 - Սարմեն (Արմենակ Սարգսյան, ծնվ. Պահվանց, Թուրքիա, մ. 1984), հայ բանաստեղծ, ՀԽՍՀ պետական օրհներգի տեքստի հեղինակ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967)
1894 - Ստեփան Նավասարդյան (ծնվ. Էրիվան, մ. 1961), իրավաբան, օպերային երգիչ (բարիտոն)
1889 - Հովհաննես Թադևոսյան, գեղանկարիչ, Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
1867 - Նար-Դոս (Միքայել Տեր-Հովհաննիսյան, ծնվ. Թիֆլիս, մ. 1933), հայ գրող

  • Գրել է «Սպանված աղավնին» վիպակը, «Մեր թաղը» պատմվածքների ժողովածուն, «Ես և նա», «Նեղ օրերից մեկը» պատմվածքները։
  • «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է։ Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»,- գրում է Ավետիք Իսահակյանը։

1863 - Արամ Վրույր (Արամ Միանսարյան, մ. 1924), Կովկասի հայկական թատրոնների դերասան