Պատմության հայկական օրը. նոյեմբերի 19

 Հայեր  19/11/2021   11:00    36  
Պատմության հայկական օրը. նոյեմբերի 19

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2013 - Տևական դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ: Ս. Սարգսյանը պնդում է, թե Ալիևի մոտ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն է տեսել։

  • Հանդիպումը կայանում է Վիեննայում`ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո: Բանակցություններից առաջ ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել էր Ս.Սարգսյանին` հորդորելով լուծումներ գտնել առաջընթացի համար:
  • Նախագահ Բ. Օբաման էլ իր հերթին նամակ էր հղել Ադրբեջանի առաջնորդին` կոչ անելով բաց չթողնել պատմական հնարավորությունը և օգտագործել Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը՝ հակամարտության կարգավորման համար։ Շոշափելի առաջընթաց, սակայն, չարձանագրվեց:

2012 - Թեպետ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, որ ռուսական գազը չի թանկացել, և բանակցությունները նոր գնի շուրջ շարունակվում են, ՀՀ մաքսային պետական կոմիտեն պաշտոնական տվյալներ հրապարակեց, ըստ որի՝ գազը թանկացել է ավելի քան 1/3-րդով։

  • Ըստ այդմ, 2012թ. երրորդ եռամսյակից Հայաստանը սկսել է Ռուսաստանից բնական գազ գնել 35%-ով թանկ, քան նախորդ տարի։ Եվ եթե 2011թ. վերջին հազար խորանարդ մետր բնական գազը Հայաստանի սահմանին արժեր 180 դոլար, ապա 2012թ. աշնանը՝ 245 ԱՄՆ դոլար։
  • Այս փաստը թե՛ Տիգրան Սարգսյանը, թե՛ Արմեն Մովսիսյանը չմեկնաբանեցին, իսկ ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտարարեց, որ հրապարակված տվյալները չեն կարող չհամապատասխանել իրականությանը։

2011 - Կրկին սրվում է վիճակը շփման գծում։

  • Դիպուկահարների կրակից Ղարաբաղի մարտական դիրքերում երկու զինվոր է զոհվում, երկուսն էլ` 19 տարեկան:

2010 - Դատարանը մերժում է Նիկոլ Փաշինյանի դիմումը իր պատժաժամկետը 5 ամսով կրճատելու մասին։ 

  • Նրան դատապարտել են 3 տարի 6 ամիս զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ 

2009 - Մոնումենտի այգիներում շարունակվում է Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի առանձնատան շինարարությունը։  

  • Շինարարական աշխատանքների ղեկավարի մտքով էլ չի անցնի, որ շենքը հիշեցնում է խորհրդարանի բնօրինակը։

2007 - Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հեգնանքով է մեկնաբանում նախագահի մյուս թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում ուղիղ երեք տարի հետո պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից»։ 

  • «Երևի երեք տարին բավարար է Ղարաբաղը հանձնելու համար»,- ասում է Սերժ Սարգսյանը։

2001 - Վանո Սիրադեղյանին խորհրդարանը զրկում է պատգամավորական մանդատից։ 

  • Անցյալ տարվա ապրիլից նա Հայաստանի տարածքում չէ և նրա գտնվելու վայրն անհայտ է։ Երևանի նախկին քաղաքապետին մանդատից զրկում են փակ գաղտնի քվեարկությամբ, այսինքն, կանոնակարգին հակասելով, Վիկտոր Դալլաքյանն ասում է, որ փակ գաղտնի քվեարկությունը ավանդույթ է։

1999 - Ստամբուլի գագաթաժողովից Երևան է վերադառնում Ռոբերտ Քոչարյանը։ 

  • Ինքը գոհ է այցելությունից, սրբագրեցին Լիսաբոնի վատ հետևանքները, որտեղ հիմնական շեշտադրումը Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս համարելն էր։ 
  • Նույն օրն արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ստամբուլի գագաթաժողովի արդյունքների մասին հեռախոսային ասուլիս է տալիս Ամերիկայից։ Ինքը դեռ չի կարող ասել, թե Ստամբուլը հաղթանա՞կ էր Հայաստանի համար, թե՝ ոչ։ 

1998 - Հայաստան է ժամանում ԱՊՀ գործադիր քարտուղար Բորիս Բերեզովսկին։ 

  • Նա այցելում է անդամ երկրների ղեկավարներին՝ ասելու, թե ինչպես է պատկերացնում ԱՊՀ-ն։ 

1997 - Նախագահին ընդդիմադիր հերթական ուժը Ազատության հրապարակում սկսած պայքարի առաջնորդներ է հռչակում Զորի Բալայանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Վազգեն Մանուկյանին։ 
1991 -
Ընդունվեց «ՀՀ Գերագույն խորհրդի մասին» օրենքը:
1980 - ASALA. Պայթյուն Հռոմում Թուրքիայի զբոսաշրջության ներկայացուցչության առջև։

  • Հայ Գաղտնի Բանակ «Ալեք Ենիգոմշեան Քոմանտօ»-ն։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1894 - Նուցի Ագոնց, ծագումով հայ ռումինացի նկարչուհի
1843 - Հակոբ Պարոնյան, հայ գրող (մ.1891)


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0