Պատմության հայկական օրը, օգոստոսի 19

 Պատմություն  19/08/2021   09:00    173
Պատմության հայկական օրը, օգոստոսի 19

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2021 - Ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվեցին 19-ամյա շարքայիններ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի և Գոռ Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։
2011 - Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է գրել Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

  • Իր որոշումը Արզումանյանը բացատրում է այսպես. «ՀՀՇ-ի ներսում մթնոլորտը բավականին լարված է։ Կա նահանջ ազատական գաղափարախոսությունից, ՀՀՇ-ն պետք է լիներ ազատականության լոկոմոտիվը Հայաստանում»։

2004 - Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վերահաստատում է Հայաստանի կառավարության վճռականությունը՝ ազատականացնել բջջային կապի ոլորտը, որտեղ առայժմ մենաշնորհ է վայելում «ԱրմենՏել» ընկերությունը: 

  • Դավիթ Հարությունյանի խոսքերով, կառավարության այժմ պետք է որոշի, թե քանի նոր օպերատորի մուտք է արտոնվելու հայաստանյան շուկա: Նոր օպերատորը կամ օպերատորները ընտրվելու են բացառապես միջազգային մրցույթի միջոցով։

2001 - Ազգային համաձայնության ճակատի գաղափարախոս Աշոտ Մանուչարյանը թալինցիներին խոստանում է թեժ աշուն:

  • «Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին գնդակահարելուց հետո Ռոբերտ Քոչարյանն զբաղված է մեդալներ բաժանելով»,- թալինցիներին հավատացնում է Ազգային համաձայնության ճակատի անդամներից մեկը։ 

2000 - Հայաստանի պետական նոտարական գրասենյակի արխիվում հրդեհ էր բռնկվել։

  • Մոտ 10 րոպե արխիվը ծխում էր և դա որևէ մեկին հետաքրքիր չէր:

2000 - «Միսս ուսանողուհի» մրցույթի մասնակիցները շարային քայլքով մտնում են Կոմիտասի պանթեոն այնտեղ կարգի բերելու։ 

  • Պանթեոնն աղջիկների խնամքի առաջին գերեզմանոցը չի լինի։  Հաջորդը լինելու է Եռաբլուրը։ Ի դեպ, գեղեցկուհիների ուշադրության թիրախում կլինի նաև Թոխմախի գերեզմանոցը։

1998 - Հայտնի է դառնում, որ ստորագրվել են «Անի» և «Արմենիա» հյուրանոցների սեփականաշնորհման պայմանագրերը։

  • Արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանն ավետում է, որ Արմենիան հայեր են գնել։ Պետությունը վաճառել է իր 80 տոկոսն 8 միլիոն դոլարով։ Անին վաճառվում է 4 միլիոն դոլար 10 միլիոն դոլար ներդնելու պայմանով։

1997 - Երեկոյան վերաբացվեց «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը։ 

  • Այստեղ անցկացվում  է «Մեր Երևանը» փառատոնը:

1997 - Հելսինկայն ասոցիացիայի նախագահն ասում է, որ Հայաստանի ամեն անօրինականության հետևում երկրապահներն են։ 

  • Վանաձորի ջոկատը 1997-ի հուլիսին զինվորական համազգեստներով ներխուժել է  կառույցի  Մարդու իրավունքների գրադարան և բռնագրավել տարածքը։ Ոստիկանությունը որևէ կերպ չի արձագանքել տեղի ունեցածին։

1997 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունում է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովին, որի հետ քննարկում է հայ-ռուսական հարաբերությունների և աղետի գոտու վերականգնման հետ կապված հարցեր։
1988 - «Բակինսկի ռաբոչի» թերթում ծավալուն հարցազրույց տպագրվեց ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Ֆ. Կատուսևի հետ 1988 թ. փետրվարի 27-28-ը Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունների հետ կապված քրեական գործերի քննության ընթացքի մասին:

  • Նա հայտնեց, մասնավորապես, որ 94 մեղադրյալներից 29-ի վերաբերյալ 19 քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան, ընդ որում յոթն արդեն քննվել էր։

1071 - Տեղի ունեցավ Մանազկերտի ճակատամարտը, սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Սամվել Հայրապետյան, ջութակահար-վիրտուոզ, արտիստ, կոմպոզիտոր
1968 - Սամվել Ալեքսանյան (Լֆիկ Սամո), գործարար, օլիգարխ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
1948 - Վահրամ Բաբայան, կոմպոզիտոր, դաշնակահար և երաժշտական տեսաբան
1946 - Արայիկ Ռեսյան, ջութակահար, Տուրկու քաղաքի կոնսերվատորիայի պրոֆեսոր (Ֆինլանդիա)
1945 - Վահե (Ֆլոբեր) Շահվերդյան, «ռեժիսորական ներկայացումների» բեմադրիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2003)

  • Որդին բեմադրիչ, հաղորդավար Սուրեն Շահվերդյանն է։

1945 - Յան Գիլան, բրիտանացի ռոք երգիչ, առավել հայտնի է որպես Deep Purple խմբի վոկալիստ:

  • Համարվում է ռոք երաժշտության մեջ կրծքային վոկալի վարպետներից՝ E2-ից մինչև C6 ձայնով:
  • Յան Գիլանի "Deep Purple"-ն առաջիններից էր արձագանքել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժին՝ կազմակերպելով ռոք աստղերի մասնակցությամբ «Երկրաշարժեր» ալբոմի ձայնագրությունը (որի հարյուրհազար տպաքանակը վաճառվել է 4 շաբաթում), իսկ ալբոմի ողջ հասույթը՝ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ, անմիջապես փոխանցվել է Հայաստանին:
  • 2009 թվականին Հայաստանի ժողովրդին ցուցաբերած օգնության համար Յան Գիլանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
  • 2010 թվականին երևանյան համերգներից հետո Գիլանը հարցազրույցում պատմել է, որ Հայաստանը համարում է իր հոգևոր հայրենիքը:

1934 - Վլադիմիր Մարգարյանց, պետական գործիչ: Երկրորդ Հանրապետության վարչապետ (01.02.1989-30.01.1990)
1929 - Եվգենի Համբարձումով, քաղաքական գործիչ, դիվանագետ

  • 1994-1999 թթ Ռուսաստանի դեսպանն էր Մեքսիկայի Միացյալ Նահանգներում և Բելիզում։
  • Ստացել է ոսկե մեդալ «Վերակառուցման գաղափարների քարոզչության համար» (Իտալիա):

1927 - Էդուարդ Ավագյան, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ
1918-Բորիս Եղիազարով, արկտիկական երկրաբան, ՌՍՖՍՀ վաստակավոր երկրաբան (1988)

  • 2002 թվականին Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի աշխարհագրական օբյեկտներից մեկին շնորհվել է «Եղիազարովի հովիտց անվանումը։

1912 - Գրիգորի Տաթևյան, գեներալ-մայոր, ինժեներ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից

  • Ծանրակշիռ ներդրում է ունեցել Խորհրդային ավիացիոն տեխնիկայի կատարելագործման գործում։

1863 - Յակով Բաբաջանով, գնդապետ, ազնվական, բեկ

  • 1917 թվականի դեկտեմբերից Հայաստանի Հանրապետության անկախության համար կռվել է առանձին հայկական ազգային կորպուսի զորամասերի կազմում ։
  • Բաբաջանով Յակով-Բեկը ամուսնացել է դաշնամուրի դասախոս Աստվածատուրովայի հետ։

1856 - Նիկողայոս Տիգրանյան, հայ կոմպոզիտոր, դաշնակահար (1951)
1838 - Օգյուստ Կարիեր, լեզվաբան, բանասեր և ֆրանսիացի պատմաբան

  • Մասնագիտացել է համեմատական քերականության և հայկական մշակույթի վրա։
  • «Հայկական քերականություն» (Grammaire Arménienne, 1883),  «Հին լատինո-հայկական բառարան» (Ancient glossaire latin-arménien, 1886), «Մովսես Խորենացի և հայրապետների տոհմային բառարան» (Moise de Khorene et les Généalogies patrianules, 1891) գրքերի թարգմանության հեղինակ է:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Պատմության հայկական օրը, օգոստոսի 19

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 2
armenlur, vakhtangmmargaryan