Պատմության հայկական օրը, օգոստոսի 20

 Պատմություն  20/08/2021   09:00    206
Պատմության հայկական օրը, օգոստոսի 20

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2003 - Պետական գույքի կառավարման վարչության պետ Դավիթ Վարդանյանն անընդունելի է համարում բուժհիմնարկների մասնավորեցումը կասեցնելու վերաբերյալ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ երկուշաբթի օրը հրապարակված հայտարարությունը: 

  • «Մինչև առողջության ապահովագրության համակարգի ներդրումը առողջապահական հիմնարկների մասնավորեցման կասեցումը մեր համար անընդունելի է»,- ասում է Դավիթ Վարդանյանը:  

2001 -  Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը այդպես էլ չի կարողանում որոշում ընդունել հանրապետությունում աշխատավարձերի և թոշակների ուշացման վերաբերյալ։ 

  • Ըստ այդ որոշման, ԱԺ-ն օրենքով պետք է պատասխանատվություն սահմանի այն պաշտոնյաների նկատմամբ, ում անգործության պատճառով ուշացել են թոշակներն ու աշխատավարձերը։ Քվեարկությունը տապալվեց. Գրանցվեց ընդամենը  6 կողմ։

2001 - Հայաստանի ժողովրդական կուսակցությանը միայն Աջափնյակում այս օրը անդամագրվում է 26 երիտասարդ։ 

  • Հավաքվածները Ստեփան Դեմիրճյանին ուղղում են միայն մեկ հարց՝ ե՞րբ եք հեռացնելու Ռոբերտ Քոչարյանին։

2001 - Ընդդիմադիր Արամ Սարգսյանի փաստաբան Տիգրան Ջանոյանը խոսում է իր հանդեպ ահաբեկչության մասին։

  • Նա հոկտեմբերի 27-ի իրավահաջորդի ներկայացուցիչ է, և նրան զգուշացրել են՝ մտածիր, թե դրա տակից ոնց ես դուրս գալու։ Փաստաբանը չի կարծում, որ սպառնալիքների հետևում իշխանությունն է։ Ու չի հրաժարվի 27-ի գործով փաստաբանի գործունեությունից։

2001 - Ողջաբերդ գյուղի բնակիչները երկու ժամով փակել էին Երևան-Գառնի մայրուղին։ 

  • Նրանք պահանջում են իրականացնել կառավարության 97 թվականի որոշումը՝ փոխհատուցել սողանքի տակ գտնվող գյուղի բոլոր բնակչներին, որպեսզի տեղափոխվեն այլ գյուղ։ Փոխհատուցվել է 75 ընտանիք, մյուսների համար գումար չկա կամ, ինչպես մարզպետն է ասում, կա երկու հազար դոլար մոտակա գյուղում տուն գնելու համար։

1997 - Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուների վկայագրեր է հանձնում երեք հոգու։  

  • Ռոբերտ Քոչարյանի՝ Հայաստանի վարչապետ նշանակվելուց հետո  Ղարաբաղը մնացել էր առանց նախագահի։ Հիմնական թեկնածու Արկադի Ղուկասյանը Արցախի արտգործնախարարն է։

1997 - Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակը զարմացած է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությունից, որ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ազգերի ինքնորոշումը առաջին կետում է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ չորրրորդ։

  • «Մի մարդ, որ երեք տարի վարչապետ է եղել, չի տարբերում տարրական ինքնիշխանությունը ազգերի ինքնորոշումից»,- ասում է ԱԳՆ խոսնակը։

1991 - ՀՀ Գերագույն խորհրդի նախագահությունը հայտարարությամբ դիմեց ԽՍՀՄ ֆեդերացիայի խորհրդի անդամներին՝ դատապարտելով Ռուսաստանում իրականացված հեղաշրջման փորձը (Պուտչ), և աջակցություն հայտնեց Բորիս Ելցինի օրինական իշխանությանը:
1981 - ASALA. Պայթյուն Լոս-Անջելեսում գտնվող շվեյցարական «Սուիս Փրեսիժն Ինսթրումընց» ժամացույցների ընկերության գրասենյակի առջև։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «9 Հունիս Կազմակերպություն»-ը ստանձնում է արարքի պատասխանատվությունը։

1981 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայի վրա գտնվող իտալական Ալ-Իտալիա օդանավային ընկերության գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով իտալական կառավարությունից փակել ԱՆՉԱ-ի Հռոմի գրասենյակը, որը նպաստում էր Միջին Արևելքից հայերի փախադրմանը ԱՄՆ։

1876 - Հայերի կոտորած Թուրքիայում։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ռուսլան Բաղդասարյան, ռուս սամբիստ, Ռուսաստանի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վարպետ, սամբոյի աշխարհի գավաթակիր (2014)
1974 - Նարեկ Սեֆերյան, շախմատիստ, գրոսմայստեր, լրագրող, սցենարիստ
1953 - Արշակ Մուրադյան, Ֆլորիդայի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և պրոֆեսոր
1944 - Վահե Պողոսյան, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ
1942 - Հարի Բրևեր, ֆանտաստ գրող, պրոֆեսոր

  • "New York times"-ի կարծիքով՝ Բրևերը թրիլերի ժանրում Ամերիկայի լավագույն գրողներից է։

1940 - Ալբերտ Նալբանդյան, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, շախմատի սպորտի վարպետ

  • Թարգմանել է հայ գրականագիտության և ժամանակակից գրողների դասականների շատ գործեր (Վ.Տերյան, Դ. Վարուժան, Մ. Փեշիկթաշլյան, Մ. Մեծարենց և այլն):

1939 - Ալեքսանդր Մելիք-Յոլչյան, պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս 

  • 2000 թվականի Նոբելյան մրցանակի թեկնածու (առաջադրել է МАНЭБ-ը, 2000)։

1936 - Ալեքսանդր Գրիգորյան, թատերական ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ
1936 - Յուրի Վարդանյան, ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան
1927 - Իռեն Զիզիանց, իրանցի դերասանուհի, իրանական կինոյի աստղ

  • Իրանական հեղափոխությունից հետո դերասանուհու ստեղծագործական գործունեությունն արգելվել է Իրանում։ Դերասանուհին արտագաղթել է Գերմանիա և այնտեղ զբաղվել կոսմետիկայի բիզնեսով։ Սակայն 1986-ին վերադարձել է Իրան և այաթոլլայի թույլտվությամբ կրկին զբաղվել է կինոկարիերայով։
  • Աղմուկ հանած հետհեղափոխական Իրանի կինոժապավենների թվում Իռենը հաջողությամբ նկարահանվել է Աբաս Քիարոստամիի «Շիրին» ֆիլմում։
  • Իրեն Զիզիանցին հուղարկավորել են Խավարան հայկական գերեզմանատանը։

1927 - Ստեփան Անդրանիկյան, նկարիչ, ռեժիսոր, մանկավարժ, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)

  • Մասնակցել է 30-ից ավելի խաղարկային ֆիլմերի ստեղծմանը։

1926 - Էդուարդ Յոլյան, փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս

  • Մասնակցել Է Տու-22 ռմբակոծիչի փորձարկումներին, Տու-154 ուղևորատար ինքնաթիռի և դրանց փոփոխությունների փորձարկումներին: Յուրացրել է 90 տեսակի ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

1925 - Սևադա Բակունց, ֆիզիոլոգ, բժիշկ
1922 - Թեմիկ Ավթանդիլյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս
1910 - Միքայել Ինթիզարյան, քանդակագործ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, մոնումենտալ քանդակի վարպետ

  • Գլխավոր աշխատանքը Ավստրիայի ազատագրման համար զոհված խորհրդային զինվորների հուշարձանն է Վիեննայի Շվարցենբերգպլաց հրապարակում:

1909 - Համլետ Գրիգորյան, ինժեներ-գյուտարար, Մոսկվայի «Ավիոնիկա» գիտաարտադրական համալիրի հիմնադիր

  • 1946 թ. ապրիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Սակայն այդ պաշտոնում ստիպված չի աշխատել, քանի որ նշանակումից մի քանի օր անց ձերբակալվել է «Սմերշ»-ի մարմինների կողմից՝ ավիացիոն արդյունաբերության և ռազմաօդային ուժերի ղեկավար աշխատողների դեմ կեղծված գործով։

1904 - Ներսես Ալեքսանյան, արևելագետ, պատմաբան, մատենագետ
1902 - Ալեքսանդր Շահնազարով, բժիշկ-թերապևտ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից

  • Նրան տարել են դստեր հարսանիքից, քանի որ պահանջվել է շտապ խորհրդատվություն շեյխի համար, ով այցով գտնվում էր Ղրիմում։
  • Նա բուժել է Յու. Ա. Գագարինին, Լ. Ի. Բրեժնևին և Ղրիմում հանգստացող բազմաթիվ այլ հայտնիների:
  • Առողջ ապրելակերպ վարելով՝ ճաշից առաջ մի փոքր բաժակ կոնյակ էր խմում։ Կոնյակը խորհուրդ էր տալիս ուտել ոչ թե կիտրոնով, այլ դեղձով։ Կա մի լեգենդ, ըստ որի պրոֆեսորը խորհուրդ է տվել լավ ֆիզիկական վիճակում գտնվելու համար շաղ տալ մի տուփ լուցկի, իսկ հետո հատիկ-հատիկ կռանալով հավաքել այն։

1898 - Գրիգոր Շլդյան, նկարիչ, գեղանկարչության մասին գրքերի հեղինակ

  • Ծնվել է Դոնի հայտնի իրավաբան Իվան Շլդյանի ընտանիքում։
  • Եղել է «Անի», «Հայ ազատ արվեստագետների միություն» կազմակերպությունների անդամ:
  • Գրիգոր Շլդյանը գրքի նկարազարդման մեծ վարպետ է, Հռոմում լույս է տեսել Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» 120 հիասքանչ ջրաներկ նկարներով ձևավորված վեպը:
  • 1989 թվականից Միրաբելա դել Վիտտորիալում (Գարդոնե Ռիվիերա, Իտալիա) բացվել է Գրիգոր Շլդյանի թանգարանը: Հավաքածուն բաղկացած է նկարչի 32 կտավներից։

1891 - Վահան Տեր-Պողոսով, լուսանկարիչ
1886 - Տիգրան Մուշեղյան, հայ նշանավոր ֆիզիոլոգ, 1973 թվականից ԵՊՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է նրա անունը (մ. 1935)
1859 - Դավիթ Բեբուտով, իշխան, Ռուսական կայսրության I, II Պետական Դումայի պատգամավոր, մասոն, Ֆրանսիայի բոլոր ռուսական օթյակների Գերագույն խորհրդի քարտուղար

  • Ծնունդով հին հայկական իշխանական տոհմից է, որը XVIII դարում Թիֆլիսին տվել է մի քանի մելիքներ և մամասախլիսներ (քաղաքային գլուխներ, քաղաքապետեր)։
  • Ռուսաստանում առաջին մասոնական օթյակների հիմնադիրներից մեկն է, Մ. Կովալևսկու ընկերը:
  • Թողել է 600-ից ավելի հիշողություններ, որտեղ պատմում է, թե ինչպես է Ազեֆին 12.000 ռուբլի տվել Նիկոլայ 2-րդի սպանության համար, իսկ հետո՝ 3.000 Բուրցևին՝ Ազեֆին բացահայտելու համար։

1819 - Իշտվան Հորովե, հունգարացի տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, էթնիկ հայ

  • Նրա հայրը դրամատուրգ Լասլո Գորովեն է։

1597 - Յուզեֆ Զիմորովիչ, գալիցիականա բանաստեղծ, պատմաբան, Լվովի բուրգոմիստր

  • Ծնվել է Լվովում, հայ ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Շիմոն Շիմոնովիչը Լեհաստանի մշակույթի գործիչ է, բանաստեղծ և բանասեր:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Պատմության հայկական օրը, օգոստոսի 20

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 5
Հյուրեր՝ 5
Օգտատերեր 0