Պատմության հայկական օրը, օգոստոսի 22

 Պատմություն  22.08.2021   09:00    141
Պատմության հայկական օրը, օգոստոսի 22

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

1993 - Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը ազատագրեց Ֆիզուլի քաղաքը։

  • Оսական ջոկատը հայկական կողմից Արցախյան պատերազմում մասնակցած ռազմական կազմավորում է, որի անդամները ազգությամբ հիմնականում օսեր էին։ Օսետինները եկել են Արցախ 1992 թվականին, ջոկատը կազմված էր 36 հոգուց` 3 հայ, 1 կաբարդին, 1 ռուս, 1 թաթար, 30 օսետին: Բոլորը զոհվել են, բացի 7-ից:
  • Ջոկատը գլխավորում էր մայոր, Արցախյան պատերազմի հերոս Միրզա Աբաևը, ով 1992 թվականին Ռուսաստանից եկավ Արցախ։
  • Մինչ այդ մասնակցել էր օս-վրացական պատերազմին։ Արցախում կռվել է Մոնթե Մելքոնյանի մարտունյան գնդում, հետո գլխավորեց աշխարհազորականների ջոկատը և մարտնչել է մինչև պատերազմի ավարտը։ Միրզա Աբաևն իր ջոկատի հետ եղել է ճակատի ամենադժվար մասերում։ 1993 թվականի օգոստոսի Աբաևի գումարտակը ջախջախեց ադրբեջանցիներին Ֆիզուլիի մոտ, և դրա արդյունքը դարձավ այն, որ քաղաքը և նրա շրջակայքն անցան հայերին։ 1994 թվականին լեգենդար հրամանատար Միրզա Աբաևը զոհվեց Ջաբրաիլի կռիվներում։ Չնայած հերոսի մահին Ջաբրաիլը ամբողջությամբ ազատագրվեց։ 1995 թվականին մայորը հետմահու «Արցախի հերոս» կոչումն է ստացել։
  • Օսական ջոկատի կազմում էին նաև «Արզախի հերոս» հետմահու կոչումը ստացած Նուրմագոմեդ Բուդաևը, Բորիս Ալիևը, Արթուր Կաչմազովը, Ալան Վարզիեևը, Ալիխան Շամխիևը, Ասլան Կուձիևը և այլք:
  • Օսական ջոկատի անդամ Բորիս Ալիևը Արցախի հերոս է, հատուկ նշանակման վաշտի հրամանատար, ավագ լեյտենանատ։ Մասնակցել է Մարտակերտի, Մարտունու, Քարվաճառի ճակատամարտրում։ Ալիևի հրամանատարության ներքո գտնվող խումբը պատերազմում էր մասնավորապես նաև թուրքական «Գորշ գայլերի» դեմ։ Զոհվել է անհավասար կռվում 1993 թվականին Մարտակերտում։ Հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» կոչումով։ Մարտակերտում Բորիս Ալիևի պատվին փողոց է անվանակոչվել։
  • Արցախի հերոս Նուրմագոմեդ Բուդաևը գերի է ընկել ադրբեջանցիների մոտ, որտեղ նրան ենթարկել են տանջանքների, կուրացրել և հետո գնդակահարել։
  • Հետագա 10 օրերի ընթացքում թշնամին փախուստի դիմեց Կուբաթլուի, Զանգելանի, Ջեբրայիլի շրջաններից:

1991 - Լևոն Տեր-Պետրոսյանը մամուլի ասուլիսում Ռուսաստանի հե­ղաշրջումը գնահատեց որպես «ռազմական հեղաշրջում, պետական հանցագործություն»:
1981 - ASALA. 
Պայթյուն Փարիզում հունական զբոսաշրջային գրասենյակի առջև՝ պատճառելով նյութական վնասներ։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ կանգնած «3 Հոկտեմբեր Կազմակերպություն»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ զգուշացնելով հունական պետությանը, որպեսզի թույլ չտա իր տարածքում ԱՆՉԱ-ի գործունեությունը։

1979 - ASALA. Ռումբ է նտվում Շվեյցարիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Նիյազ Ադալիի մեքենայի վրա։

  • Մեքենան վնասվում է, սակայն դիվանագետին հաջողվում է փախչել։ Երկու անցորդներ վիրավորվում են։ Գործողությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։

1919 - Արցախահայերի յոթերորդ համագումարն ստորագրեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչև Փարիզի հաշտության խորհրդաժողովում հարցի վերջը, լուծումն Արցախն իրեն ժամանակավորապես համարում է Ադրբեջանի տարածք։

  • Հունվարի 15-ին Ադրբեջանական կառավարությունը «անգլիական հրամանատարության գիտությամբ» Խոսրով բեկ Սուլթանովին նշանակել էր Ղարաբաղի գեներալ-նահանգապետ՝ միաժամանակ վերջնագիր ներկայացնելով Ղարաբաղի ազգային խորհրդին՝ Ադրբեջանի իշխանությունը ճանաչելու պահանջով։
  • Փետրվարի 19-ին Շուշիում գումարվել էր արցախահայության չորրորդ համագումարը, որը մերժեց Ադրբեջանի վերջնագիրը և բողոքել Սուլթանովին գեներալ-նահանգապետ նշանակելու համար։
  • Բրիտանական առաքելությունը հանդես էր եկել պաշտոնական ծանուցմամբ, որտեղ հայտարարեց «...բրիտանական հրամանատարության համաձայնությամբ դոկտոր Խոսրով բեկ Սուլթանովը ժամանակավոր նշանակվեց Զանգեզուրի, Շուշիի, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների գեներալ-նահանգապետ։ Բրիտանական առաքելությունն անհրաժեշտ համարեց վերստին հավաստելու, որ նշված մարզերի պատկանելությունն այս կամ այն միավորին որոշվելու է խաղաղության կոնֆերանսում»։
  • Հունիսի 12-ին անգլիական զորքերը հեռացան Ղարաբաղ-Զանգեզուրից. այդ ընթացքում տեղի ունեցան արցախահայության ևս երկու համագումարներ։

​​​​​ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Գևորգ Բաբայան, լուսանկարիչ
1948 - Իրինա Մանուկյան, կոմպոզիտոր, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ

  • Ի. է. Մանուկյանի ստեղծագործությունները կատարել են Վ. Պոլյանսկու ԳԱՍԿԸ (3-րդ սիմֆոնիա, 1996թ.), Մ. Գորենշտեյնի «Երիտասարդ Ռուսաստան» նվագախումբը, Լիսիցիան քույրերը, Ս. Յուրսկին և այլն:

1947 - Իգնատ Մամյան, բանաստեղծ
1941 - Օմար Պապիկյան,
հայ երաժիշտ, թրոմբոնիստ: ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր
1940 - Դավիթ Երևանցի (Դավիթ Բաբայան), նկարիչ, գրաֆիկ, քանդակագործ

  • Դավիթ Երևանցին արդեն ավելի քան 30 տարի է, ինչ հեռացել է Հայաստանից։ Ֆրանսիացիները սիրում են նրան։ Պատմական հայրենիքում նրա վերջին մոնումենտալ աշխատանքներից մեկը Վիլյամ Սարոյանի վիթխարի հուշարձանն է Երևանում։

1940 - Ալեքսան Մեխակյան, արձակագիր, կինոդրամատուրգ, լրագրող
1939 - Ալբերտ Նալչաջյան, հոգեբան, հոգեբանական թանատոլոգիայի մասնագետ
1927 - Վանցետի Դանիելյան, կինոռեժիսոր
1923 - Օֆելյա Ավետիսյան, ռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ
1914 - Գրիգորի Հայրապետյան, Խորհրդային Միության փոխգնդապետ

  • Խորհրդային-ֆինլանդական պատերազմի ժամանակ նրա ղեկավարած գրոհային ջոկատը ճեղքել է «Մանէներգեյմի» գիծը։ Նրա հրաձգային դասակը ոչնչացրել է ավելի քան 200 զինվոր ու սպա, գրավել 2 դոտ։
  • Ֆիննների դեմ պայքարում սխրագործությունների համար կրտսեր լեյտենանտ Հայրապետյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում՝ Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:

1913 - Միհրան Բոստանջյան, Խորհրդային Միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի մասնակից
1894 - Իվան Իսակով, Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, գիտնական, պետական և հասարակական գործիչ

  • Ռազմածովային նավատորմին մատուցած ծառայությունների համար՝ մեծ հականավային նավերից մեկը կոչվել է՝ «Խորհրդային Միության նավատորմի Ծովակալ Իսակով»։ Նրա անունը տրվել է նաև Խաղաղ օվկիանոսում գտնվող ստորջրյա լեռան վրա, որը հայտնագործել են Խորհրդային օվկիանոսագետները։
  • Նա հեղինակ է բազմաթիվ (ավելի քան 250) պատմություններ ծովի, նավաստիների (Ծովակալ Լ. Սերեբրյակովը և այլն), մարտական ընկերների. Իսակովը գերադասում էր սեփական հիշողությունների և մտքերի վրա հիմնված պատմությունների ձևը։ Նրա ստեղծագործությունը նավատորմի գրական պատմությունն է։

1894 - Կորնել Կժեչունովիչ, լեհ վտարանդի գրող և վարպետ, կայսերական և թագավորական Ավստրո-հունգարական բանակի հեծելազորի լեյտենանտ, լեհական բանակի փոխգնդապետ, Երկրորդ Հանրապետության չորրորդ խորհրդարանի անդամ

  • Ծագում էր հին հայկական տոհմից։ Նրա հայրը հայտնի քաղաքական գործիչ էր, որը կապված է այսպես կոչված Podolaków խմբի հետ, Գալիսիայի խորհրդարանի անդամ:

1879 - Ներսես Աբրահամյան, եպիսկոպոս