Պատմության հայկական օրը, օգոստոսի 23

 Պատմություն  23.08.2021   09:00    135
Պատմության հայկական օրը, օգոստոսի 23

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2009 - Լևոն Զուրաբյանին զարմացնում են Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին Վարդան Օսկանյանի կտրուկ արտահայտությունները: 
2008 - «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մյուս տարվա ապրիլի 1-ին Հայաստանում գազը կթանկանա՝  ներկայիս 110 դոլարի փոխարեն կդառնա 154 դոլար։

  • Նույն օրը «Հայռուսգազարդ» այցելած Սերժ Սարգսյանն ասում է, որ գազի սակագնի փոփոխությունը «չնչին չափով» կավելացնի սոցիալական ծանրաբեռնվածությունը։

2000 - «Մոսկվա» կինոթատրոնում Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարի պրեմիերան էր։ 

  • Դահլիճում են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը։ Ֆիլմը պատմում է երկրաշարժի և մարդու վրա նրա թողած ազդեցության մասին։

1999 - Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։
1999 - Շախմատի տանը երկար նարդու հերթական առաջնություն է։ 

  • Մրցանակը 50 հազարից մինչև 20 հազար դրամ է, որը կուտակվել է մասնակիցների կատարած 5 հազարական դրամ մուծումներից։ 
  • Մարդկանց այստեղ արգելված է դիմել բռունցքներին։

1998 - Ռոբերտ Քոչարյանը մերժում է Գառնիկ Նանագուլյանի խնդրանքը՝ ազատել իրեն առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնից։ 

  • Նանագուլյանը միայն ակնարկում է, որ կան խանգարող հանգամանքներ:

1998 - Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարույր Հայրիկյանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է նախագահի պաշտոնավարության ժամկետը 5 տարուց 4 տարի դարձնելու հարցը։ 

  • Կոնսենսուս չի լինում:

1998 - Հայաստանը Գերմանիայի հետ ստորագրում է վարկային ևս մեկ պայմանագիր։ 

  • Գերմանացիները 6 միլիոն գերմանական մարկ են տրամադրում միջին և փոքր բիզնեսի զարգացման համար։ Եվս 2 միլիոն մարկ տալիս են գրանտի տեսքով։ Մարելու համար տրվում է 40 տարի ժամանակ։

1997 - Խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն Ազգային Ժողովին է ներկայացնում Սահմանադրական դատարանի անդամի երկու թեկնածուի՝ Ռաֆայել Պապայանին և Ֆելիքս Թոխյանին։ 

  • «Դատարանի ապագան ձեր ձեռքերում է»,- պատգամավորներին ասում է Արարքցյանը։

1997 - Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դժգոհում է, որ պատգամավորներն իրարից չեն տարբերում բանակում և տանը մահացած զինծառայողներին։ 

  • Նա ընթերցում է մի կնոջ նամակ, որում կինը հայտնում է, որ իր որդին մահացել է տանը, մինչդեռ նրան հռչակել են բանակում զոհված։

1997 - Երևանի կոնյակի գործարանը դառնում է 110 տարեկան։ 

  • Դեռ չսեփականաշնորհված գործարանում են վարչապետը, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարները։ Ռոբերտ Քոչարյանը կտրում է տորթը, Արա Սահակյանը բացում է կոնյակը, իսկ Վազգեն Սարգսյանը խմում է։

1997 - Երևանում փողոցային երաժշտության մրցույթ է։ Մասնակիցները թափառաշրջիկ երաժիշտներն են, որոնք, ըստ մրցույթի պայմանների, նվագում են միայն Հայաստանի օրհներգը։ 

  • Հաղթողը Լորիս Ճգնավորյանն էր, որը մրցույթի մասնակից չէ, բայց ըստ հանձնաժողովի, նույնպես թափառաշրջիկ է։

1993 - Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Ջեբրայիլ շրջկենտրոնը և համանուն շրջանը:

  • Օրեր առաջ ազատագրվել էր Մարտակերտը: Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիևը նամակով դիմել էր Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանին` եռօրյա հրադադարի խնդրանքով։

1990 - Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 183 «կողմ», 2 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց «Հռչա­կագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստա­թուղթը, որը խորհրդարանում ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը:

  • Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտմբերի 21-ին, երկիրը խորհրդային սոցիալիստականից վերածվեց անկախ հանրապետության: Թեև պետական տոնացույցում օրը կարմիրով ներկված չէ, բայց օգոստոսի 23-ը համարվում է նոր պատմության սկիզբը:
  • Հայաստանի անկախության մասին Հռչակագրով դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն։ Վերականգնվում էին Հայ առաքելական եկեղեցու իրավունքները։ Մինչև նոր սահմանադրության ընդունումը Հռչակագիրը ծառայելու էր իբրև ծրագրային փաստաթուղթ։

1978 - Անկարայում պայթեցվում են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը և զինվորական երկու հաստատություններ։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ-ի «Գուրգեն Յանիկեան Խումբը»։

1921 - Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպականպետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
1514 - Վանի մոտ գտնվող Չալդրանի ճակատամարտում Օսմանյան կայսրությունը պարտության է մատնում Սաֆավիյանների տերությանը և սահմանում է իր վերահսկողությունը Հայկական բարձրավանդակի և Միջագետքի վրա:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Հարություն Կիվիրյան, ՔՀԿ-ի (Ռոսկոսմոս) Գառնիի ջոկատի անդամ, 2018թ.

  • 2017 թվականի դեկտեմբերի 11-ին փաստաթղթեր է ներկայացրել 2018 թվականի հավաքագրմանը մասնակցելու համար ։ Հաջողությամբ անցել է ընտրության բոլոր փուլերը:

1977 - Ալեքսանդր Դոլուխանով, մեկենաս, գրահրատարակիչ
1973 - Սևակ Թորոսյան, իրավաբանական գիտությունների դոկտոր (Փարիզ, Ֆրանսիա)
1971 - Տատյանա Դանիլյանց, բանաստեղծուհի, կինոռեժիսոր, գեղարվեստական քննադատ, ՌԴ գրողների միության անդամ, ՌԴ լուսանկարիչների միության անդամ (1995-ից)
1970 - Ռուբեն Բագրատունի, երաժիշտ, հեղինակային երգերի կատարող
1920 - Բորիս Սակկիլարի, կոմպոզիտոր: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
1910 - Վաղարշակ Էլիբեկյան, նկարիչ
1908 - Արթուր Ադամով (Արթուր Ադամյան, խելք. 1970թ.), ֆրանսիացի գրող-ավանգարդիստ, դրամատուրգ, հայ նավթագործի որդի

  • Թարգմանվել է ֆրանսերեն Գոգոլի, Ռիլկեի, Գեորգ Բյուխների, Չեխովի, Գորկու, բեմի համար վերափոխել է Գոգոլի «Մեռած հոգիները»:

1904 - Սուրեն Քոչարյան, խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող, ՀԽՍՀ (1945) և ՌԽՖՍՀ (1967) ժողովրդական արտիստ

  • Ասմունքի տաղանդավոր վարպետին հավասարապես մատչելի էին և Շեքսպիրի վեհաշունչ խոսքը, և Լև Տոլստոյի հոգեբանական թափանցումները, և Խաչատուր Աբովյանի արարատյան բարբառը, և Սունդուկյանի թիֆլիսահայերենը, և Թումանյանի, Չարենցի և ռուս ժամանակակից գրողների ոճն ու լեզուն։ Քոչարյանի ասմունքի գերիշխող հնչերանգը պատմողականն է, գլխավոր սկզբունքը՝ կերպարների անձնավորումը հնչող խոսքի և դիմախաղի միջոցով։ Քոչարյանը իր արվեստով ստեղծել է «մի դերասանի թատրոն»։ Քոչարյանի ասմունքային վերջին ծրագիրն էր «Հայ ժողովրդական հեքիաթները» (ՀԽՍՀ պետական մրցանակ 1975 թ.)։

1904 - Տիրան Ներսոյան, արքեպիսկոպոս, աստվածաբան

  • 1960-ից մինչև կյանքի վերջը գտնվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է հոգևոր դպրոց՝ Սուրբ Ներսես Շնորհալի վանքը, եղել է այդ հաստատության դասախոսն ու պատվավոր տնօրենը։

1873 - Ստեփան Լիանոզով (Ստեփան Լիանոզյան), գործարար, նավթարդյունաբերող, հասարակական գործիչ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (Ֆրանսիա)

  • Ստեփան Լիանոզովին անվանում էին «ռուսական Ռոքֆելլեր»։ 1900-1914-ը Ռուսաստանի 30 ամենահարուստ մարդկանց թվում էր։
  • Մասոն էր՝ «Հերմես» օթյակի հիմնադիր անդամ (1924-1931), «Յուպիտեր» Փարիզի օթյակի հիմնադիր անդամ :

1845 - Արիստակես Սեդրակյան, արքեպիսկոպոս, Էջմիածնի ճեմարանի տնօրեն