Պատմության հայկական օրը, օգոստոսի 24

 Պատմություն  24.08.2021   09:00    153
Պատմության հայկական օրը, օգոստոսի 24

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական եկեղեցի - Ս. Հովակիմի և Աննայի՝ Ս. Աստվածածնի ծնողների և Յուղաբեր կանանց հիշատակության օրը

  • Սուրբ Հովակիմի և Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ` լինելով Աստվածամոր ծնողները: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր, տաճարում ընծա մատուցելիս, քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը: Նրա օրինակով Աննան էլ տանն աղոթում և ապաշխարելու է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: 
  • Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Եկեղեցու կողմից նրանք կոչվում են «Յուղաբեր», որովհետև Միաշաբթի (Կիրակի) առավոտ գերեզման գնացին` Հիսուսի մարմինն իրենց պատրաստած անուշահոտ յուղերով օծելու: Իրենց անձնվիրության շնորհիվ նրանք առաջինը տեսան Հարուցյալ Փրկչին և այդ մասին հայտնեցին առաքյալներին: Նրանք նաև խմբովին ներկա էին Վերնատանը` Հոգեգալստին և առաքյալների հետ ստացան Սուրբ Հոգու շնորհները:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-23, 2023-08-22, 2024-08-27, 2025-08-26, 2026-08-25, 2027-08-24, 2028-08-22, 2029-08-21, 2030-08-27։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2017 - Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ավարտելով դիվանագիտական առաքելությունն այս պաշտոնում, մանրամասներ է հրապարակում բանակցվող փաստաթղթից։

  • Վաշինգտոնում Ամերիկացի դիվանագետը լրագրողներին էր փոխանցել մի փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի վերնագրում` շարադրված են « Մադրիդյան սկզբունքներից վերցված վեց տարրերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնություն հաստատելու համար»: Վեց տարրերի շարքում նշվում էր`Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի ապագայում` իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով, Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի և Ղարաբաղի միջև պետք է լինի հատուկ միջանցք:

1992 - Օգոստոսի 24-26-ը ԵԱՀԽ Մինսկի համաժողովի նախագահ Մարիո Ռաֆայելին այցելեց Բաքու, Երևան և Ստեփանակերտ:
1990 - ԳԽ-ի որոշմամբ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, կրճատ՝ Հայաստան:

  • Ընդունվեց «ՀՀ դրոշի մասին» օրենքը:
  • Ընդունվեց Հայաստանի Հանրապետության դրոշը:
  • Հայաստանի դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից: Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։
  • ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.
  • «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։
  • Պետական դրոշը ծածանվում է հանրապետության նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի, պետական տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատարանների, դատախազությունների, Մարդու իրավունքների պաշտպանի, Կենտրոնական բանկի, դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսությունների շենքերի և փոխադրամիջոցների վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ տեղերում:
  • Պետական դրոշը բարձրացվում է հանրապետությունում մարզական պաշտոնական առաջնությունների բացման և իջեցվում փակման արարողությունների ժամանակ, բարձրացվում է նաև հայ մարզիկներին միջազգային մրցումներում մրցանակային պարգևներ հանձնելիս:

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

1992 - Վարազդատ Հարոյան, հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան
1991 - Անուշավան Աղաջանյան, Ուկրաինայի Քիք-բոքսինգի սպորտի վարպետ, աշխարհի չեմպիոն (2004)
1957 - Վազգեն Պետրոսյան, պրոֆեսիոնալ լուսանկարիչ, նկարիչ
1950 - Սուրեն Հարությունյան, նկարիչ, նկարազարդող, լուսանկարիչ

  • Սուրեն Հարությունյանը ժառանգական նկարիչ է, նրա նախնիները եղել են այնպիսի հայտնի ստեղծագործողներ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանն ու Ղազարոս Աղայանը։

1948 - Նիկոլայ Չեմբերջի, խորհրդային կոմպոզիտոր, Բաշկիրիայի ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1946 - Գագիկ Հարությունյան, լուսանկարիչ, հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից
1946 - Էդուարդ Մինասյան, բարձրագույն կարգի բժիշկ-ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու
1939 - Իրինա Դրամբյան, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
1930 - Կիրիլ Մարգարյանց, 2-րդ կարգի կապիտան, Բ-61 սուզանավի հրամանատար
1930 - Ռոբերտ Պետրոսյան, կոմպոզիտոր, դիրիժոր
1929 - Շտեֆանիա Մոլդովան (իսկական ազգանունը՝ Անգելեսյան), օպերայի արտիստ (քնարական-դրամատիկ սոպրանո)
1924 - Ալբերտ Ժամհարյան, ճարտարապետ
1922 - Լյուդվիգ Ղարիբջանյան, պետական գործիչ
1921 - Վաղարշակ Կոտոյան, կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963)
1914 - Ստեփան Ապրեսյան, հետախույզ, գնդապետ

  • Ստեփան Ապրեսյանը բազմակողմանի շնորհալի անձնավորություն էր. տիրապետում էր 50 լեզուների, զբաղվել է թարգմանական գործունեությամբ, գրել բանաստեղծություններ, նկարել: Օտար լեզուները յուրացնում էր աներևակայելի արագ՝ երեք-չորս ամսում:

1912 - Սամվել Մաթևոսյան, Բրեստի ամրոցի հերոս

  • Նա այն հետախույզն էր, որ, օրինակ, անձնական հաշվին ուներ ոչնչացրած 184 ֆաշիստ, այն դեպքում, երբ բանակային հետախույզների գլխավոր խնդիրը «լեզուներն» վերցնելն էր։

1904 - Արմեն Բարուտչև, ճարտարապետ, գծանկարիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր ճարտարապետ
1769 - Ադամ ֆոն Արեթին, դիվանագետ, բարոն

  • Արետին (գերմ. Aretin) հայկական ծագմամբ բավարական Բարոնյան տոհմից է, որի անդամներն իրենց վաստակն են ներդրել պետական ծառայության և գրականության ասպարեզում։