Պատմության հայկական օրը, օգոստոսի 26

 Պատմություն  26/08/2021   09:00    130
Պատմության հայկական օրը, օգոստոսի 26

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական եկեղեցի - Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը

  • Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն., օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6 հմմտ. 5:25-29):
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-25, 2023-08-24, 2024-08-29, 2025-08-28, 2026-08-27, 2027-08-26, 2028-08-24, 2029-08-23, 2030-08-29։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2005 - Կազանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են Քոչարյանն ու Ալիևը։

  • Հանդիպումից առաջ միջնորդները հայտարարել էին, որ պատրաստվում են նախագահների քննարկմանը ներկայացնել արտգործնախարարների հանդիպումների արդյունքում ստեղծված փաստաթուղթ`կարգավորման հիմնարար սկզբունքների մասին: «Բանակցային գործընթացը խորացել է՝ ինչպես երբեք չէր եղել անցյալում, եւ հասել շատ լավ մակարդակի»,- հայտարարում է ամերիկացի համանախագահ Ս.Մաննը:

2001 - Դատի ժամանակ Նաիրի Հունանյանը չի ընդունում, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարանի պատգամավորներին ինքը պատանդ է վերցրել։ 

  • Պատանդներին ազատ արձակելու համար սովորաբար ինչ-որ բան են պահանջում, իսկ ինքը ոչ մեկից ոչինչ չի պահանջել։ Ավելին, ըստ Հունանյանի, ոմանք նույնիսկ չէին ցանկանում լքել դահլիճը, տեսնելու, թե ինչ է լինում վերջը։ 

2001 - Րոպեավճարի կիրառման դեպքում հայ երիտասարդները կառավարությանն սպառնում են համահայկական դասադուլով։ 

  • Նրանք պահանջում են դադարեցնել րոպեավճարի կիրառումը:

2000 - Աղմուկի առիթ է դարձել «Հայհամակարգիչ» ընկերության որակյալ ինտերնետային կապը, որը«Միր» միջպետական ընկերության արբանյակային կապն օգտագործելում է Ռոստելեկոմի հետ կնքած պայմանագրի շնորհիվ։ 

  • Տրանսպորտի և կապի նախարարությունը պահանջում է օրինականացնել այդ պայմանագիրը։ Հայաստանում ինտերնետ կապի մենաշնորh ունեցող «Արմենթելը» բացատրություն է պահանջում։ Ինտերնետ ապահովող մյուս ընկերություններ հայտնի են խաղի կանոնները՝ «Արմենթելի մենաշնորհն օրենք է»:

2000 - Ընդդիմադիր մի քանի գործիչ ավելի քան երեք ամիս առաջ դիմել էին դատախազությունը քրեական գործ հարուցելու Ռոբերտ Քոչարյանի և Ալվինա Զաքարյանի նկատմամբ։

  • 1998-ի նախագահի ընտրություններից առաջ Անձնագրային և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանը 10 տարվա Հայաստանի քաղաքացիության փաստաթուղթ էր տրամադրել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջինս դառնա նախագահ։ Մինչդեռ վերջին 10 տարում Ռոբերտ Քոչարյանը չի եղել Հայաստանի քաղաքացի։ Դատախազությունը նրանց մերժել էր 96 օր հետո:

2000 - Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը հայտարարում է, որ Հայաստանից Ամերիկա մեկնել ցանկացողների թիվն ավելանում է ամեն օր։ 
1998 - Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի անդամ Վովա Հախվերդյանը հրաժարական է ներկայացնում։ 

  • Հանձնաժողովը կողմ է քվեարկում առանց հարցնելու, թե ինչն է հրաժարականի պատճառը:

1998 - Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է Հայաստանում գտնվող Վրաստանի, Ադրբեջանի և Հարավային Օսիայի լրագրողների հետ։ 
1997 - Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է 22 տոկոսով։

  • Էներգետիկ հանձնաժողովի նախագահ Մովսիսյանն ավետում է, որ մինչև մյուս տարվա ապրիլ ամիսը սակագինը չի բարձրանա։

1926 - Բացվում է Արզնիի առողջարանը:
1915 - Չանղըր բնակավայրի մոտ սպանվեց 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանը։  

  • Մեծանուն գրողը 31 տարեկան էր:
  • Դանիել Վարուժանը (Դանիել Չպուքքարյան) ծնվել է 1884 թ. Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում։ Նա գրաճանաչ է դառնում գյուղի վարժարանում։  1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: 
  • 1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:
  • 1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր:
  • 1914 թ-ին գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ Վարուժանը հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը, օժանդակել «Մեհյան» (1914 թ.) գրական-հասարակական հանդեսի ստեղծմանը: Վարուժանը սկսել է գրել է 1896 թ-ից: Նրա աշխատանքներից են՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր», «Հացին երգը» և ուրիշներ։ 
  • Դանիել Վարուժանն արևմտահայ բանաստեղծության ակնառու դեմքերից է, նորռոմանտիզմի սկզբնավորողը հայ գրականության մեջ: Նրա պոեզիան անձնական ու հասարակական ցավերի ծնունդ է, կործանումից ելք որոնող ժողովրդի մաքառման ուժի և ճակատագրի փիլիսոփայության խտացումը:

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

1964 - Պավել Ներսեսյան, դաշնակահար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ (2005)

  • «Նրա կատարումն իսկական ցնծություն է առաջացրել հանրության մոտ», - գրել է "The Irish Times" թերթը:

1964 - Ստեփան Վարդանով, ֆանտաստ գրող
1944 - Պատրիկ Դևեջյան, ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ

  • Պատրիկ Դևեջյանը, որը Ֆրանսիայում հայտնի է որպես հայկական շահերի առավել ակտիվ արտահայտիչ և պաշտպան, առավելագույն ջանքեր է գործադրել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման համար։

1935 - Ալբերտ Յավուրյան, կինոօպերատոր, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
1933 - Իզմայիլ Աբրոյան, ֆիզիկոս, ականավոր գիտնական արագացված լիցքավորված մասնիկների պինդ մարմնի փոխազդեցության ոլորտում
1928 - Սերգեյ Աղաջանով, արևելագետ, Թուրքմենստանի ԱՆ թղթակից անդամ (1973), Մասաչուսեթսի համալսարանին կից կենտրոնական-ասիական հետազոտությունների ասոցիացիայի (ԱՄՆ) իսկական անդամ
1926 - Անահիտ Ցիցիկյան, վիրտուոզ ջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

  • Անահիտ Ցիցիկյանը նվագել է իտալացի վարպետ Անտոնիո Գրանիանիի 18-րդ դարի հրաշալի ջութակիով։ Ջութակը գնելիս ոչ ոք չէր հավատում, որ այդ գործիքը հետագայում կարող է այդքան հրաշալի հնչել։ 

1922 - Էդուարդ Ալթունյան, ճարտարապետ
1902 - Սերգեյ Բալասանյան, կոմպոզիտոր, հասարակական գործիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, Տաջիկստանի Երաժշտական թատրոնի հիմնադիրներից 

  • «Վոսսեի ապստամբությունը» առաջին տաջիկական օպերայի հեղինակը (1939, Տաջիկստանի օպերայի և Բալետի թատրոն, Դուշանբե)։
  • Ս. Բալասանյանի վերջին ստեղծագործությունն է «Միջնադարյան հայ պոեզիայից.  Նահապետ Քուչակի Հայրենները» (1982)։

1894 - Բագրատ Վարդանյան, պետական և արտադրական գործիչ, այգեպան, գյուղատնտեսական արտադրության կազմակերպիչ և առաջամարտիկ, Սոցիալիստական աշխատանքի հերոս

  • Բագրատ Վարդանյանի ջանքերով կառուցվել է Նոյեմբերյանի բազմաստիճան ջրի պոմպակայան, որն ապահովել է սովխոզի ջրամատակարարումը:

1871 - Ալֆրեդ Զախարևիչ, Լվովի ճարտարապետ, նկարիչ և գործարար
1851 - Պյոտր Օգանովսկի, ինֆանտերիայի գեներալ, ազնվական, ռազմական գրող

  • Ռազմական թեմաներով մի շարք գիտական աշխատությունների, հոդվածների և ակնարկների հեղինակ է: Հայտնի է նրա նամակը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Վանի բերդը ռուսական զորքերի կողմից ազատագրելու վերաբերյալ:
  • "Էջմիածին. Ն.Ս. Օ. Տ. Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին: - 1915 թվականի մայիսի 25-ին: Շնորհակալ եմ ձեզ ի սրտե ՝ Էջմիածնի Մայր տաճարում Բարձրյալին ուղղված ջերմ աղոթքների համար այս նշանակալից օրը, երբ Վանն ազատագրվեց քրիստոնեության Պատմական թշնամուց, իսկ հայ ժողովուրդը դարավոր լծից՝ շնորհիվ քաջարի ու հաղթական զորքի ու ինձ վստահված 4-րդ բանակային կորպուսի քաջարի հայկական բարեկամների: Գեներալ Օգանովսկի"

1843 - Ալեքսանդր Յանովիչ, փաստաբան, հասարակական գործիչ

  • Ծնվել է նշանավոր հայ ընտանիքից։ Լվովի համալսարանում եղել է գերմանական իրավունքի և իրավունքի պատմության պրոֆեսոր, իրավագիտության ֆակուլտետի դեկան, դատական դեպարտամենտի քննական հանձնաժողովի փոխնախագահ:

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Պատմության հայկական օրը, օգոստոսի 26

Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 2
armenlur, vakhtangmmargaryan