Պատմության հայկական օրը, օգոստոսի 27

 Պատմություն  27.08.2021   09:00    133
Պատմության հայկական օրը, օգոստոսի 27

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2008 - Հայաստանում բենզինի ճգնաժամ է։ Վարորդները խուճապի մեջ են: 

  • Բենզին ունենալու միակ տարբերակը մնացել է կտրոնով լիցքավորումը, իսկ կտրոններ ձեռք բերելը ոչ բոլորին է հասու: 

2004 - Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը որոշում է ընդունում, ըստ որի՝ բոյկոտելու է նաև խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ 

  • «Չի վերացվել նաև այն պատճառը, որի համար մենք լքեցինք Ազգային ժողովը. այն է` կատարել Սահմանադրական դատարանի որոշումը, փոփոխություններ կատարել «Հանրաքվեի մասին» օրենքում և անցկացնել վստահության հանրաքվե»,- ասում է խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։

2002 - Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է՝ Հայաստանը լինելու է տարածաշրջանի ամենակազմակերպված երկիրը։ 
2001 - Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում երկրորդ համահայկական խաղերի փակումը։ 

  • Խաղերի մասնակիցների մեջ կան հայեր, որոնք իրենց կյանքում չեն տեսել այնքան հայ, որքան խաղերի օրերին։ 

2001 - Ազգային համաձայնության ճակատի ներկայացուցիչ Աշոտ Մանուչարյանը գլխավոր դատախազությունից ժամանած քննիչին բացատրում է, թե ինչ է նկատի ունեցել, երբ մի քանի օր առաջ Գյումրիի հանրահավաքում ուղղակի կապ է տեսել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության և Ռոբերտ Քոչարյանի միջև։
2000 - Արտաշես Գեղամյանը դժգոհ է, որ երեք ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը վարչապետք է նշանակել Անդրանիկ Մարգարյանին։

  • 3 օր առաջ վարչապետը Գեղամյանին անվանել էր հուղարկավոր։ Գեղամյանն ասում է, որ ինքն, իհարկե, մտադիր չէ խանգարել Անդրանիկ Մարգարյանին, միևնույն է, նրա ծրագրերը դատապարտված են ձախողման։

2000 - Դավիթաշենում բացվում է «Տասից տաս» հրաձգարանը։ 

  • «Բոլորս պետք է կարողանանք զենքի հետ վարվել սովորել»,- պարզաբանում է Դավիթաշենի թաղապետը։ Կրակելն էլ թանկ հաճույք չի լինելու։

2000 - Շախմատիստի տանը մեկնարկում է Հայաստանի շախմատի 60-րդ առաջնությունը։

  • Առաջնությանը մասնակցում են նաև իրանցիներ։ Բացմանը հնչում է երկու երկրների հիմները։ Առաջնության բացառիկություններից է և այն, որ տղամարդկանց պայքարին կմասնակցի մեկ կին շախմատիստ։

2000 - Դաշնակցական Էդիկ Հովհաննիսյանը ոչ մի հույս չի կապում հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հետ։

  • Այնտեղ դեռ վիճարկում են ցեղասպանությունը պատմաբաններին թողնելու հարցը։ Ուստի վատ չէր լինի, եթե բանակցություններին հայաստանցիներ չմասնակցեն։

1998 - Հայտնի է դառնում, որ «Հայֆիլմ» կինոստուդիան կսեփականաշնորհվի։ 

  • Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանին վարչապետ Արմեն Դարբինյանի խորհրդականն ասել է՝ եթե պետք եղավ, «Հայֆիլմը» կվերածվի կազինոյի։

1998 - Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Կոտայքի մարզի մի քանի գյուղերի հողերի ինքնահոս ոռոգման խողովակաշարի բացմանը։

  • Միջոցառման ընթացքում խողովակներից այդպես էլ ջուր չի հոսում, մինչդեռ 477 հազար ամերիկյան դոլար են ծախսել։

1997 - Վեհափառ Գարեգին Առաջինն այնքան էլ ոգևորված չէ իր ծննդյան օրը Փարաջանովի տուն թանգարանում տեսած Մեծ վարպետի կոլաժներից։

  • Նա ուզում է հասկանալ, թե ի՞նչ է նկատի ունեցել Փարաջանովը, երբ կոլաժներում օգտագործել է Խաչեր և Գավազաններ։ Նրան բացատրում են, որ Փարաջանովը այդպես է տեսնում իր ֆիլմերից մեկի նախնական պատկերը։

1991 - ՀՀՇ երրորդ համագումարը կոչով դիմեց հայ ժողովրդին՝ կողմ քվեարկելու սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեին:
1982
- Հայ զինյալները Կանադայի Օտտավա քաղաքում սպանում են թուրք ռազմական դիվանագետ Աթիլա Ալթըքաթին:
1979 - ASALA. 
Պայթյուն Ֆրանկֆուրտում «Թրքիշ Էյրլայնսի» գրասենյակի առջև, որը պատճառում է նյութական վնասներ։

  • Գործողությանը պատասխանատվությունն ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը։

ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԸ

1996 - Անժելա Գասպարյան, մարզուհի, չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վարպետ, 1-ին տեղ սամբոյի Ռուսաստանի առաջնությունում (2017), 3-րդ տեղ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում (2015)
1970 - Վարդան Մարկոս, կոնցերտմայստեր, մենակատար, վիրտուոզ ջութակահար

  • Բանակում տանկային վարժանքների ժամանակ վնասել էր ձախ ձեռքը։ Մատները մասնատված են եղել և բժիշկները խոստացել են միայն «փրկել ձեռքը»։ Երաժշտի կարիերան շարունակելու մասին խոսք լինել չէր կարող։ Բայց համառ պարապմունքները  և ցանկությունը թույլ է տվել երկու տարի անց վերականգնել ձեռքը։

1965 - Սոֆյա Միքայելյան, դաշնակահարուհի, կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր, հասարակական գործիչ, հանրայնացնում է հայ բանահյուսության 
1963 - Պատրիկ Մալաքյան (Պատրիկ Վերնոյ Մալաքյան), դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, Անրի Վերնոյի որդին
1956 - Կոնստանտին Օրբելյան կրտսեր, դաշնակահար, Ռուսաստանի պետական ակադեմիական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր

  • «Գրեմմի» մրցանակի քառակի հավակնորդ, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը "Opera News" ամսագրի կողմից անվանվել է «դիրիժոր, որի մասին երգիչը կարող է միայն երազել»:
  • Նա ելույթներ է ունեցել և ձայնագրվել աշխարհի ամենանշանավոր օպերային երգիչներ  Ռենե Ֆլեմինգի, Սոնդրա Ռադվանովսկու և Լոուրենս Բրաունլիի հետ։ Ելույթ է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի, Հյուսիսային Ամերիկայի և Ասիայի լավագույն համերգասրահներում:

1951 - Սուրեն Խորենյան, նկարիչ, ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ
1949 - Ստեփան Զոհրաբյան, Ռոստովի պետական երաժշտական թատրոնի գլխավոր նկարիչ
1945 - Բերդ Բաբայան, բանաստեղծ, դերասան
1939 - Իննա Վարդանյան, հոգեֆիզիոլոգ, սենսորային համակարգերի հոգեֆիզիոլոգիայի ոլորտի խոշորագույն մասնագետ
1932 - Գարեգին Ա Սարգսյան, 131-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս
1932 - Հենրիկ Լիլոյան, լրագրող, դիվանագետ, պատմաբան, կուսակցական և պետական գործիչ
1912 - Ռաֆայել Մանուկյան, կրկեսի արտիստ, լարախաղաց
1900 - Անահիտ Անանյան, սելեկցիոներ-բանջարագործ, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ
1899 - Սուրեն Ղազարյան, պետական ծառայող, տնտեսագետ

  • 1937-ին ձերբակալվել և բանտարկվել է: Մեղադրական եզրակացությունը 10 տարվա ազատազրկում էր՝ պատիժը կրելուց հետո 5 տարի ժամկետով խիստ մեկուսացմամբ, ինչպես նաև գույքի բռնագրավմամբ:

1875 - Մախլուտո (Սմբատ Բորոյան), Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության Զորավար, Անդրանիկի անձնական քարտուղարը

  • Մախլուտոյի խոսքը Զորավար Անդրանիկի հուշարձանի բացման արարողության ժամանակ.
  • «Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին և այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ և անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան և կամքդ նիզակ դարձրած։
  • Անդրանիկ ջան, միշտ և միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած և հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ և նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի և ատրուշաներ կվառի կիսավարտ գործերիդ առջև, և որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան և մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։ Ես Անդրանիկ ջան, վստահ եմ և խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, և արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լևոնը, Գալեն, Գևորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը և շատ ու շատերը։ Գիտեմ Անդրանիկ ջան դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաև բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցի։ Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թևերով ման կգամ, մինչև որ տեսնեմ Ձեր սուբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդսրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջև, և կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է և ծածկել է Քո հուժկու մարմինը»:
  • Ներկաների աչքերից կամաց կամաց գլորվեցին արտասուքի կաթիլները, և բոլորը հերթով համբուրելով Զորավարի շիրիմը, գլխիկոր հեռացան։

1857 - Ջակոմո Չամիչյան, քիմիկոս, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր

  • Ծնվել է հայ առևտրականի ընտանիքում։ Քիմիայի ոլորտի բոլոր կոնգրեսների նախագահ (1904-1922 թթ.): Իտալիայի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար: Իտալացի սենատոր։
  • 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ Այժմ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը կրում է Ջակոմո Չամիչյանի անունը։