Պատմության հայկական օրը, օգոստոսի 29

 Պատմություն  29/08/2021   09:00    51
Պատմության հայկական օրը, օգոստոսի 29

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Հայ Առաքելական եկեղեցի - Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

  • Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին: Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով: Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել: Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21): Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-28, 2023-09-27, 2024-09-01, 2025-08-31, 2026-08-30, 2027-08-29, 2028-08-27, 2029-08-26, 2030-09-01։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

1990 - Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն և պարետային ժամ հայ­տարարելու և «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) կոչվող ռազմական կազմակերպությունը լուծարքի ենթարկելու մասին:
1990 - Սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: 
1970 - Սերգեյ Փարաջանովի նկարահանված «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան:

  • «Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Պրեմիերան կայացել է 1969 թվականի օգոստոսի 29-ին: Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։
  • Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
  • Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Սերգեյ Փարաջանովը, երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի: Դերերում են Սոֆիկո Ճիաուրելին, Մելքոն Ալեքսանյանը, Վիլեն Գալստյանը, Գեորգի Գեգեճկորին, Օնիկ Մինասյանը, Սպարտակ Բագաշվիլին, Մեդեա Ջապարիզեն և այլք:
  • Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

1827 - Տեղի ունեցավ Օշականի ճակատամարտը։

  • Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ Օշականի ճակատամարտ (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի (29) 17֊ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։
  • 1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով էրիվանյան սարդար Քաջար Հուսեյն խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին: Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավել քանակին, կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց: Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում:
  • 1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականաի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց:
  • 2011 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1951 - Հարություն Մովսիսյան, դերասան
1899 - Ստեփան Թարյան (Թարխարարյան), բեմանկարիչ և քանդակագործ (մ. 1954 թ.)
1897 - Լևոն Գենչ, խորհրդային շրջանի հայ նկարիչ

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 8
Հյուրեր՝ 7
Օգտատերեր 1
vakhtangmmargaryan