Պատմության հայկական օրը. օգոստոսի 29


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2021 - Թուրքիայի նախագահը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

  • Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք։ «Եթե նույնիսկ կան տարաձայնություններ, հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը հարգելու հիման վրա։ Մենք կարող ենք աստիճանաբար կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, որի նոր կառավարությունը հայտարարել է այդ ուղղությամբ շարժվելու պատրաստակամության մասին»,- ասել է Էրդողանը։

1997 - Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատվեցին դաշնակցային հարաբերությունները՝ կնքելով «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագիրը:

  • Պայմանագրի 2-րդ հոդվածում գրված է. Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:
  • Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:
  • Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին:

1990 - Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն և պարետային ժամ հայ­տարարելու և «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) կոչվող ռազմական կազմակերպությունը լուծարքի ենթարկելու մասին:
1990 - Սպանվում են ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ Գեղազնիկ Միքայելյանն ու Վիտյա Այվազյանը՝ ՀԱԲ-ի շտաբի զինական միասնության բանակցություններ վարելու ժամանակ՝ դավադիր գնդակից: 
1970 - Սերգեյ Փարաջանովի նկարահանված «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան:

  • «Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմն է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Պրեմիերան կայացել է 1969 թվականի օգոստոսի 29-ին: Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։
  • Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգեյ Յուտկևիչի կատարված ևս մի վերամոնտաժի արդյունքն է։
  • Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է Սերգեյ Փարաջանովը, երաժշտությունը՝ Տիգրան Մանսուրյանի: Դերերում են Սոֆիկո Ճիաուրելին, Մելքոն Ալեքսանյանը, Վիլեն Գալստյանը, Գեորգի Գեգեճկորին, Օնիկ Մինասյանը, Սպարտակ Բագաշվիլին, Մեդեա Ջապարիզեն և այլք:
  • Ֆիլմը նկարահանվել է Լոռու մարզի Սանահինի և Հաղպատի նշանավոր վանքերում, ինչպես նաև Արդվի գյուղի մոտակայքում Սրբանեսի (Սուրբ Հովհաննեսի կամ Հովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

1827 - Տեղի ունեցավ Օշականի ճակատամարտը։

  • Օշականի ճակատամարտ, ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։ Օշականի ճակատամարտ (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի (29) 17֊ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։
  • 1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով էրիվանյան սարդար Քաջար Հուսեյն խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին: Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավել քանակին, կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց: Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում:
  • 1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականաի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց:
  • 2011 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Կիրիլ Խառատյան, լրագրող, «Վեդեմոստի» թերթի գլխավոր խմբագիր, «Մոսկովսկիե նովոստի» թերթի նախկին գլխավոր խմբագիր
1954 - Ստեֆանի Նակազյան, ջազ երգչուհի, «Սվինգի թագուհի»

  • Ստեֆանի Նակազյանն աշխատել է հայտնի ջազային երաժիշտներ Ջիմի Հենդրիքսի, Դիքսիլենդ Ջիմ Կալումի հետ։ Նա համաշխարհային մակարդակի սվինգ է կատարում։

1951 - Հարություն Մովսիսյան, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ

  • Նկարահանվել է Հ. Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմում, «Որոգայթ» սերիալում խաղացել է գլխավոր հերոսի՝ Հովոյի դերը:

1948 - Պավել Կասպարով, ռուսական հեռուստալրագրող, ՌԴ գիտությունների ակադեմիայի թղթակից
1939 - Էդուարդ Եղիազարյան, ինժեներ, Ռուսաստանի տիեզերագնացության ակադեմիայի թղթակից անդամ 
1938 - Գևորգ Սերայդարյան, արքեպիսկոպոս
1934 - Ռեյ Աղայան, կոստյումների դիզայներ, ճարտարապետ, ռեժիսոր, պրոդյուսեր
1928 - Ալեքսանդր Միքայելյան, կարդիովիրաբույժ

  • Ա. Միքայելյանի անունով կոչվում է Վիրաբուժության ինստիտուտը (1992):

1918 - Ալեքսանդր Ջագարբեկով, ֆիլմիարտադրության կազմակերպիչ
1899 - Ստեփան Թարյան (Թարխարարյան), գեղազարդիչ և քանդակագործ (մ. 1954 թ.)
1897 - Լևոն Գենչ (Գենչօղլյան), հայ գրաֆիկական նկարիչ, երգիծաբան, ծաղրանկարիչ, մանկական գրքերի նկարազարդող

  • Լ. Գենչը հանրահայտ է 1950-60-ական թվականների քաղաքական ծաղրանկարում։

1896 - Մարիա Միրզոևա, երգչուհի (սոպրանո), դաշնակահար 
1873 - Իվան Հախվերդով, գեներալ-լեյտենանտ, ազնվական
1838 - Թոմաս Թերզյան, գրող, թարգմանիչ, դրամատուրգ և հաղորդակցական գործիչ

  • Գրել է Տ. Չուխաջյանի «Արշակ II» օպերայի լիբրետոն։