Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 18

 Հայեր  18/09/2021   10:00    103
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 18

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Աստղագիտության օրը

  • Սեպտեմբերի 18-ին Հայաստանում նշվում է Աստղագիտության օրը: 2009թ.-ի հունվարի 8-ին Հայաստանի կառավարության նիստում որոշում ընդունվեց սեպտեմբերի 18-ը հայտարարել Աստղագիտության օր: Այդ օրն ընտրվեց այն պատճառով, որ 1908թ.-ի սեպտեմբերի 18-ին ծնվել էր ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նա հանճարեղ գիտնական էր, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրն ու Հայաստանի ազգային հերոս:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - 44 օրյա պատերազմից 10 օր առաջ Փաշինյանը ֆեյբուքյան իր էջում հրապարակեց «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գրությունը։

  • «ՔՊ-ն պետք է շարունակի «հետևողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: 
  • Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետևից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի»- գրել է Փաշինյանը:

2020 - Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամը 2020թ. մրցանակները շնորհել է Թուրքիայում շուրջ 3 տարի բանտարկված քաղաքական այլախոհ, գործարար Օսման Քավալային և ֆեմինիստական շարժումների առաջնորդներից եգիպտոսցի Մոզն Հասսանին։
2009 թվականից մրցանակաբաշխությունը ամեն տարի կազմակերպվում է սեպտեմբերի 15-ին՝ Հրանտ Դինքի ծննդյան օրը։
2020 - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հինգերորդ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակը շնորհեց Սոմալիում «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարներ մայր և դուստր Ֆարթուն Ադանին և Իլվադ Էլմանին:
2019 - Վճռաբեկ դատարանն արդարացրեց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։

  • Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։
  • Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

2019 - Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նշանակվեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական։
2014 - Ալիև-Սարգսյան հանդիպումից օրեր անց Ղարաբաղում ևս մեկ զինվոր է զոհվում: Սրվում է իրավիճակը նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

  • Պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի հաղորդմամբ, այդ օրերին Բաքուն քառապատկել էր հրադադարի խախտման դեպքերը։ Հայաստանի պաշտպանության նախարարը պնդում էր, թե Ադրբեջանը միտումնավոր է սրում իրավիճակը։

2009 - Մատենադարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իրենց Ղարաբաղի կորստի գնով ձեռք բերված իշխանափոխություն պետք չէ: 

  • Իրենց պետք է Սերժ Սարգսյանի քաղաքակիրթ հրաժարականը:

2003 - Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ-Ե- Էս» ընկերությանն է փոխանցում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը՝ հինգ տարի ժամկետով։ 

  • Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿը այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։

2001 - Անկախության 10-ամյակի տոնակատարություններին մասնակցելու համար Հայաստան ժամանեց Շառլ Ազնավուրը։ 
1999 - Մուսա լեռան հերոսամարտին նվիրված հանդիսություններին մասնակցող թուրք մտավորական Ռաքոբ Զարաքոլուն հայտարարեց, որ 1915-ին թուրքերը ցեղասպանել են հայերին։
1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց Մայր Աթոռի` վերանորոգված Գևորգյան ճեմարանի վերաբացմանը: 
1996 - Երևանում նշում են երկաթուղու մայրաքաղաք մտնելու 100 տարին։ 
1993 - Աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանեց Մեծ Բրիտանիայի խորհրդարանական պատվիրակությունը ՝ Լորդերի պալատի անդամ, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական խմբի ղեկավար լորդ Ռիչարդ Շենոնի գլխավորությամբ:
1988 - Սեպտեմբերի 18-20-ը հայերը հեռացվում են Շուշիից, ադրբեջանցիները՝ Ստեփանակերտից։
1986 - ASALA. 
Լիբանանում սպանվում է Ֆրանսիայի դեսպանության զինվորական կցորդ Քրիստիան Գոթիեն։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Հակակայսերապաշտական Միջազգային Ջոկատ»-ը ստանձնում է պատասխանատվությունը՝ պահանջելով ազատ արձակել Վարուժան Կարապետյանին, Ժորժ Իբրահիմ Աբդալլային, Անիս Նագգաշին։

ԾՆՎԵԼ ԵՆ

1976 - Արփի Յարալյան, նկարչուհի
1957 - Կարեն Հովհաննիսյան (ծնվ. Բաքվում), էստրադային արտիստ, պարոդիայի վարպետ, շոումեն, կինոդերասան, Ռուսաստանի վաստակավոր արտիստ
1953 - Իգոր Ներսեսյան, լողորդ-սուզորդ, «Գինեսի ռեկորդների գիրք» ռեկորդակիր

  • 1990 թ. հունիսի 10-ին Իգոր Նարսեսյանն առաջինը լողալով անցել է Սևանա լիճը՝  հաղթահարելով 16 ժամ 63 կմ՝ +9-14°C ջրի ջերմաստիճանում: Այդ արդյունքը գրանցվել Է «Գինեսի ռեկորդների գրքում» 1990 և 1993 թթ. և «Դիվո» գրքում 1990 և 1993 թթ.:
  • Շուչը պահելու համար սուզվել է 40-50 մետր և ջրի տակ մնացել մինչև ութ րոպե:

1950 - Սուրեն Բաբայան, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, մանկավարժ
1937 - Հարություն Հովնաթան, բանաստեղծ, թարգմանիչ
1930 - Մառլեն Սաթյան, Հայաստանի վաստակավոր երկրաբան
1925 - Ռոզալիա Ֆրանգուլյան, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր
1923 - Ֆադեյ Սարգսյան, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ (1977-1989), ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-մայոր (2006)
1918 - Լևոն Ազարյան, արվեստաբան, արվեստագիտության թեկնածու (1959)
1908 - Վիկտոր Համբարձումյան (մ. 1996), աստղագետ և աստղաֆիզիկոս, ԽՍՀՄ-ում տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիր, Հայաստանի ազգային հերոս (1994)

  • Վիկտոր Համբարձումյանը աշխարհի գիտությունների 24 ակադեմիաների և ավելի քան 15 գիտական կազմակերպությունների պատվավոր անդամ է, տասնյակ համալսարանների պատվավոր դոկտոր:
  • 1946-ին հիմնադրել և ղեկավարել է (1946-1996) ՀՀ ԳԱԱ Բյուրոկանի աստղաֆիզիկական աստղադիտարանը։
  • Համբարձումյանի անունով կոչվել է փոքր մոլորակ (1905 Ambartsumyan), որը Տ. Սմիրնովայի հայտնագործել է 1972 թվականի մայիսի 14-ին Ղրիմի աստղաֆիզիկական աստղադիտարանում:

1907 - Արշավիր Ակտերիան (Արշավիր Ակտերյան, ծիվ. Կոնստանցա, Ռումինիա), փաստաբան, լրագրող, գրող և հուշագիր, Ռումինիայի գրողների միության անդամ

  • «Հասարակական կարգի դեմ դավադրության» համար երկու անգամ ազատազրկվել է (1949-1953 և 1959-1964թթ.)։
  • Ֆաբիան Անտոնի հետ հիմնադրել է Մշակութային արխիվի ռումինական հիմնադրամը:

1901 - Գևորգ Քոչար, Հայկական ԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968), ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ
1895 - Գրիգոր-Պետրոս Աղաջանյան (Գրիգոր Պետրոս XV, ծնվ. Ախալցխա), Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայ գործիչ, կարդինալ կուրալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք (մ. 1971)

  • Տիրապետում էր հայերեն, ռուսերեն, իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, լատիներեն, դասական հունարեն, գերմաներեն, իսպաներեն և արաբերեն լեզուներին:
  • 1963-ին եղել է պապական գահի ամենահավանական թեկնածուն, սակայն իտալական հատուկ ծառայությունների կուլիսային գործունեության արդյունքում նրա թեկնածությունը հանվել է քվեարկությունից:

1869 - Զաքարիաշ Դոնոգան (Զաքար Տոնականյան, ծնվ. Զյուլեմեց, Տրանսիլվանյա), բժիշկ, Բուդապեշտի համալսարանի դոցենտ
1831 - Խորեն Գալֆայան (Խորեն Նարբեյ արքեպիսկոպոս Բեշիկթաշի, Խորխե Նար բեյ դե Լուզինյանրոդ, ծնվ. Կոստանդնուպոլիս, Թուրքիա), բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական և եկեղեցական գործիչ

  • Մկրտիչ Խրիմյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել է Պետերբուրգ և Մոսկվա՝  բանակցություններ վարելու Բեռլինի կոնգրեսում հայկական հարցի առաջիկա քննարկման շուրջ (1878)։
  • 1878-ի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Բեռլինի Կոնգրեսին որպես թարգմանիչ խորհրդական, մեծ ջանքեր է գործադրել «Հայկական հարցը» միջազգային դիվանագիտության ոլորտում ընդգրկելու համար։
  • Տիրապետել է յոթ լեզուների, հայերեն թարգմանել է ֆրանսիացի, իտալացի գրողների (Ալֆոնս Լամարտինի, Վիկտոր Հյուգոյի և այլն) ստեղծագործությունները։
  • Իրեն համարում էր Կիլիկյան հայկական պետության թագավորական Լուսինյանների հետնորդը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 1
Հյուրեր՝ 1
Օգտատերեր 0