Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 22

 Հայեր  22/09/2021   11:00    153
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 22

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2020 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին միջնորդությունը։
2020 - 44-օրյա պատերազմից մի քանի օր առաջ Թուրքական Պաշտպանության նախարարությունը Հայաստանին մեղադրեց «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրեց, որ Հայաստանն անհապաղ «դադարեցնի կրակի հետ խաղալը»։

  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունն անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։
  • Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու ձևակերպումների՝ Հայաստանը պիտի դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։

2001 - Ռոբերտ Քոչարյանն ու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը խոսում են «Զվարթնոց» օդանավակայանը Էռնեկյանին հավատարմագրային կառավարման հանձնելու մասին։
2001 - Հայաստան է ժամանում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդը։ 

  • Այցը Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակում է։ 

2000 - Առաջին անգամ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա։ 

  • Նախատեսվում էր հանդիպումների և պայմանավորվածությունների լայն շրջանակ։

1999 - Վարչապետ Վազգեն Սարգսյանը Հայաստան-Սփյուռք առաջին համաժողովում մեծ հուզմունքով նկարագրում է, թե ինչպես է տեսնում սփյուռքի տեղը և դերը Հայաստանի կյանքում։
1998 - Սպենդիարյանի տուն թանգարանում նշվում է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի բեմադրման 65-ամյակը։ 

  • Այս օպերան Սպենդիարյանի, Մարտիրոս Սարյանի և Հովհաննես Թումանյանի համագործակցության արդյունք էր։ Առաջին անգամ բեմականացվում է 1933-ին, Ալմաստի դերում՝ Տաթևիկ Սազանդարյան, առաջին հանդիսատեսներից էր Իոսիֆ Ստալինը։

1997 - Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանն ասում է, որ մամուլից է տեղեկանում, որ պատգամավորները աշխարհի մի ծայրից մյուսը զբոսնում են դիվանագիտական անձնագրով։ 
1996 - Հայաստանում երկրորդ անգամ տեղի ունեցան նախագահի ընտրություններ։ 

  • Հանձին Վազգեն Մանուկյանի՝ ընդդիմությունը հանդես է գալիս միասնական թեկնածուով։ Իշխանության թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ 
  • Ընդդիմությունն խոսում է կոպիտ խախտումների մասին և հայտարարում, որ չի ընդունելու կեղծված արդյունքները։ 
  • Ժամը 22-ին Տեր-Պետրոսյանը հայտարարում է իր հաղթանակի մասին և ընդունում թիմակիցների շնորհավորանքները։

մ.թ.ա. 68 թ. - Տեղի ունեցավ Արածանիի ճակատամարտը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1970 - Գլեդիս Բերեջիկլյան (ծնվ. Սիդնեյ, Ավստրալիա), Ավստրալիայի քաղաքական գործիչ, Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետը

  • 2013 թվականին Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում նա այցելել է Ղարաբաղ, որից հետո նրա ազգանունը Ադրբեջանի կողմից ներառվել է «սև ցուցակում»:

1965 - Պետրոս Խազիզով (ծն. Մոսկվայում), ռուս կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր
1950 - Ֆելիքս Բախչինյան, գրականագետ, թարգմանիչ
1931 - Ջանա Թութունջյան (ծն. Մոսկվայում), նկարիչ, գծանկարիչ, ՌՍՖՍՀ վաստակավոր նկարիչ, ՌԴ ժողովրդական նկարիչ
1927 - Վլադիմիր Բարխուդարյան, պատմաբան, հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ (2003), բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ (1998)
1926 - Զավեն Թաթինցյան, ռեժիսոր, բեմադրիչ, մանկավարժ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
1923 - Գրիգոր Ազիզյան, գեղանկարիչ, ԽՍՀՄ վաստակավոր նկարիչ
1910 - Սուրեն Աբրահամյան, շախմատիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1938), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1960)

  • Նրա աշակերտներն էին Վլադիմիր Բագիրովը, Տատյանա Զատուլովսկայան, Նոնա Կարակաշյանը, Օլեգ Պրիվորոտսկին (Գարի Կասպարովի առաջին մարզիչ), Լեոնիդ Լիստենգարտենը և ուրիշներ:

1890 - Ելենա Ցեբրժինսկայա (Ելենա Խեչինովա, ծն. Բաթում), գթության քույր Առաջին համաշխարհային պատերազմում

  • Ե. Կ. Ցեբրժինսկու արժանիքները թվարկվել էին Նիկոլայ II-ի զեկուցագրում և, արդյունքում, խիզախ կինը պարգևատրվեց IV-րդ աստիճանի Գեորգիևյան խաչով:
  • 1914-1918 թթ.Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գեորգիևյան IV աստիճանի խաչին արժանացած գթության քույրերից առաջինը Ելենա Խեչինովան էր։
  • 1990 թվականի սեպտեմբերի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Ելենա Կոնստանտինովնա Ցեբրժինսկու ծննդյան հարյուրամյակին նվիրված հանդիսավոր ծառայություն:

1871 - Արմեն Արմենյան (Արմեն Իպեկյան, ծնվ. Թուրքիա), դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)

  • Հայ ռեժիսորական արվեստի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից Ա.Արմենյանը նպաստել է հայ թատրոնի ընդհանուր մշակույթի բարձրացմանը:
  • Եղել է «Աբելյան - Արմենյան» թատերախմբի կազմակերպիչների թվում, որը մեծ դեր է խաղացել Ռուսաստանում և արտերկրում հայկական բեմական արվեստի քարոզչության գործում։

1844 - Սեդրակ Մանդինյան, մանկավարժ, գրող, թարգմանիչ

  • Մանդինյանն առաջինը հայ մանկավարժների շրջանում գիտական հիմքերի վրա դրեց մանկավարժության և հոգեբանության դասավանդումը։

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 3
Հյուրեր՝ 2
Օգտատերեր 1
armenlur