Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 4

 Հայեր  04.09.2021   09:00    33
Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 4

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Պետական - Փրկարարի օրը

  • 2008 թվականին կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը հռչակվեց հայ փրկարարի օր։ Հայ փրկարարները արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման մեծ փորձ ունեն: 1988-ին նրանք Խորհրդային միությունից հազարավոր այլ կամավորների հետ միասին փրկել են երկրաշարժից տուժած բազմաթիվ բնակիչների կյանքեր: Սպիտակի երկրաշարժի գլխավոր դասերից մեկը դարձավ Հայաստանում ու ԽՍՀՄ մյուս հանրապետություններում փրկարարական ծառայությունների ստեղծումը:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2015 - Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենում գյուղում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվում`օրեր շարունակվող գնդակոծություններից:

  • «Սա ինքը` պատերազմն է, ուղղակի ոչ այն սաստկությամբ, որ կարող էր լինել»,֊ հայտարարում է Հայաստանի ՊՆ խոսնակը։

2014 - Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տարվա ընթացքում երկրորդ անգամ են հանդիպում, այս անգամ`ԱՄՆ պետքարտուղար Ջ. Քերրիի նախաձեռնությամբ։

  • Վաշինգտոնը կողմերին հանդիպման է հրավիրում Ղրիմի բռնակցումից ամիսներ անց, երբ արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները ծայրաստիճան լարված էին: Չնայած դրան` ԱՄՆ պետքարտուղարը կարևորել էր բանակցությունների շարունակումը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով`կրկին հորդորելով կողմերին քաղաքական կամք ցուցաբերել` առաջընթացի հասնելու համար:
  • ԱՄՆ պետքարտուղար Քերրին Ղարաբաղի հարցում առաջընթացի կոչ է անում։

2013 - Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին:

  • Սահմանադրության փոփոխությունների առաջարկի վերջնական տարբերակը 2015 թ. օգոստոսի 21-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով (ԱԺ):
  • 2015 թ. հոկտեմբերի 5-ին ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց ընդունել «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշումը, որով նախատեսվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե անցկացնել 2015 թ. դեկտեմբերին:

2010 - Ղարաբաղը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկել, ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը` վիրավորվել:

  • Հայկական կողմն, ըստ պաշտոնյաների, զոհեր չէր տվել: Բաքուն հաստատում է միջադեպի մասին տեղեկատվությունը` իր հերթին պնդելով, թե հայերն են նախահարձակ եղել:
  • Ավելի ուշ հիվանդանոցում մահանում է ադրբեջանցի ևս մեկ զինվոր, ով վիրավորվել էր փոխհրաձգության ժամանակ։

2007 - Համանախագահները փորձում են հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև, բայց հաջողության չեն հասնում։ Վ. Օսկանյանն ու Է. Մամեդյարովը միաժամանակ լինում են Բրյուսելում, դեմ առ դեմ հանդիպման, սակայն, չեն համաձայնում:

  • Հոկտեմբերի վերջին միջնորդներն իրենք են այցելում տարածաշրջան`փորձելով նախագահների միջև ևս մեկ հանդիպում կազմակերպել նոյեմբերի վերջին Մադրիդում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ: Հանդիպում, սակայն, չի կայանում ոչ միայն նախագահների, այլև` արտգործնախարարների միջև:

1991 - Հայաստանում ազգայնացվեщ ԽՄԿԿ-ի գույքը:
1986 - ASALA
. Պայթյուն Փարիզի մետրոյի «Կար դը Լիոն» կայարանում։ Ռումբերից մեկը վնասազերծվում է։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Վալերի Ալեքսանյան, ֆուտբոլիստ, Իրանի «Րահ Ահան» և Հայաստանի հավաքականի խաղացող
1978 - Հայկ Արսենյան, դաշնակահար, կոմպոզիտոր, հեղինակնակների և կոմպոզիտորների ֆրանսիական ընկերության (Sacem) անդամ

  • Արսենյանը 1997 թվականին հանդես է եկել «Ռադիո Ֆրանսի» Հանրապետական նվագախմբի հետ և արժանացել Փարիզի պլատինե մեդալին։ 1999 թվականին մենահամերգով հանդես է եկել Պրահայում՝ Մոցարտի "Petranka" թանգարանում։

1955 - Աշոտ Բլեյան, մանկավարժ, հասարակական գործիչ
1949 - Կարո Լուկաս (Կարո Ղուկասյան), ռոբոտատեխնիկայի մասնագետ

  • Լուկասին անվանել են իրանական ռոբոտատեխնիկայի հայրը։ Ճանաչվել է «Անմահ անձնավորություն» ("Eternal Figure" Իրանի ինժեներական մարզում և ԻԻՀ նախագահի կողմից պարգևատրվել 2006 թվականին)

1946 - Անահիտ Հարմանդարյան, արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ

  • Մայրական կողմից ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ Սիմակ Սահակյանի թոռնուհին է։ Կարսի վերջին քաղաքապետ Մարտին Չեբանովի ծոռը:

1938 - Արամ Էլբակյան, տիեզերական սկաֆանդրների հետազոտությունների և մշակումների մասնակից
1928 - Կարլեն Աբգարյան, տեխնիկական կիբերնետիկայի գծով սովետական գիտնական (մ.1995)
1884 - Գեորգի Պիտոև (Ժորժ Պիտոև, Գևորգ Պիտոյան), ռուս և ֆրանսիացի դերասան, թատերական ռեժիսոր, ծագումով հայ

  • Ավանգարդ թատրոնների կողմնակիցների խմբի կողմից կազմակերպված հրապարակային երկխոսության նախաձեռնողներից է:
  • Ֆրանսիացի մտավորականության նշանավոր ներկայացուցիչներ Անատոլ Ֆրանսը, Ժան-ՌիշարԲբլոկը, Ռոժե Մարտեն դյու Գարը, Իգոր Ստրավինսկին, Անդրե Անտուան, Ֆիրմեն Ժեմիեն, Ժան Կոպոն, Կոկտոն.. սերտ կապեր էին պահպանում Ժորժ Պիտոևի թատրոնի հետ։
  • 1925-ին "Temps" ամսագրում տպագրել է բեմական արվեստի սեփական հայեցակարգը։

1855 - Միխայիլ Էբելով (Միխայիլ Աբելյանց, Մելիք Ադել), ինֆանտերիայի գեներալ, Օդեսայի ԳԿ-ի գլխավոր պետ, Օդեսայի գեներալ-նահանգապետ