Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 6

 Հայեր  06.09.2021   09:00    48
Պատմության հայկական օրը, սեպտեմբերի 6

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Դիլիջան քաղաքի օրը

  • Դիլիջանը գտնվում է Տավուշի մարզում՝ Կուրի վտակ Աղստև գետի վրա և հանդիսանում է աշխարհի ամենահայտնի լեռնամարգագետնային և բալնեոլոգիական հանգստավայրը՝ ընդգրկելով Հայաստանի գլխավոր ռեկրեացիոն ռեսուրսների շարքում։ Գրեթե բոլոր կողմերից քաղաքը հարում է Դիլիջանի արգելոցին, որն Անդրկովկասի ամենահարուստ արգելոցներից է։ Քաղաքի ձախ մասում գտնվում է մեծ անտառապարկ՝ մոտ 40 հեկտար մակերեսով։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2010 - Շփման գծում սրված իրավիճակի ֆոնին տարածաշրջան են գալիս Մինսկի խմբի միջնորդները: Այցից առաջ Ռուսաստանն առաջարկում է կողմերին փաստաթուղթ ստորագրել։

  • Ըստ դիվանագիտական աղբյուրների, Մոսկվան առաջարկում էր ստորագրել հիմնարար սկզբունքների մինչ այդ համաձայնեցված դրույթների տակ, ամրագրելով, որ մնացած 2-3- հարցերը մնում են հավելյալ բանակցությունների առարկա, և որ համապարփակ ու վերջնական կարգավորումը հնարավոր է բոլոր հարցերը համաձայնեցնելուց հետո միայն: Փորձագետները փաստում էին, որ միջնորդական առաքելությունն իր ձեռքը վերցրած Կրեմլը ջանում է ինչ֊որ շոշափելի արդյունքի հասնել նախագահ Մեդվեդևի հրավիրած հաջորդ եռակողմ հանդիպումից առաջ:

2008 - Ընդունելով Սերժ Սարգսյանի հրավերը, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Երևանում ներկա է գտնվում ֆուտբոլային խաղին։
2006 - Աղմկահարույց սպանություններ. ծառայողական մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից սպանվում է ՀՀ Հարկային ծառայության Օպերատիվ վարչության պետ Շահեն Հովասափյանը:

  • Անհայտ հանցագործը գործի էր դրել նրա նստատեղի տակ դրված ռումբը:

1955 - Ստամբուլում իշխանությունները կազմակերպում են հույն բնակիչների ջարդեր, տուժում են նաև քաղաքի հայ և հրեա բնակիչները։

ԾՆՎԵԼ ԵՆ

1958 - Արսինե Խանջյան, դերասանուհի

  • Ունի բակալավրի աստիճան իսպաներեն և ֆրանսերեն լեզուներով, ինչպես նաև քաղաքագիտության մագիստրոս է։
  • Արսինե Խանջյանը կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի կինն է։ Ապրում է Տորոնտոյում (Կանադա)՝ ամուսնու և որդու՝ Արշիլի հետ։

1939 - Դավիթ Կարապետյան, թարգմանիչ: Վ. Վիսոցկու մտերիմ ընկերը
1935 - Առնոլդ Ադամյան, վիրաբույժ, պլաստիկ վիրաբույժների ժամանակակից Հայրենական դպրոցի հիմնադիրներից մեկը, ՌԴ վաստակավոր գյուտարար (1992)

  • Ունի 91 գյուտ (49 հեղինակային վկայագիր և 42 արտոնագիր) ։

1930 - Ռոզա Մխիթարյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2008)
1919 - Չիկ Դամադիան, նկարիչ, Ռումինիայի նկարիչների միության անդամ
1911 - Յուրի Յարալով, ճարտարապետ

  • Հայրը հայ է, ցարական բանակի սպա, բայց շուտով մահացավ։ Նա մեծացել է խորթ հոր՝ Գուրգեն Հարությունովիչի ընտանիքում, ում մեծարել ու սիրել է որպես հարազատ։

1899 - Սարգիս Մելիքսեթյան, թատերական գործիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)
1831 - Խորեն Գալֆայան, բանաստեղծ և դրամատուրգ