Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 7

 Հայեր  07/09/2021   09:00    107
Պատմության հայկական օրը. սեպտեմբերի 7

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ինժեներական զորքերի օրը

  • 1992 թվականի այս օրն է ավարտվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ինժեներական ստորաբաժանման կազմավորումը: Ինժեներական զորքերի կազմում ներառված են ինժեներա-սակրավորների, ինժեներա-ճանապարհային և այլ ստորաբաժանումներ:

Հայ Առաքելական Եկեղեցի - Նիկիայի սուրբ ժողովի 318 Հայրապետների հիշատակության օրը

  • Քրիստոսի Եկեղեցու պատմության մեջ առաջին Տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թվականին, Կոստանդիանոս Մեծ կայսեր հրամանով, Կ. Պոլսի մոտ գտնվող Նիկիա քաղաքում: Ժողովին մասնակցում էին Ընդհանրական Եկեղեցու 318 նշանավոր հայրապետներ: Տիեզերաժողովի գումարման շարժառիթն Ալեքսանդրիայի Արիոս անունով երեցն էր, ով քարոզում էր, թե Քրիստոս անսկիզբ չէ, այլ ստեղծվել է ժամանակներից ու դարերից առաջ Հայր Աստծո ցանկությամբ, որպեսզի նրա միջոցով կատարվի արարչագործությունը: «Միակ անծնունդը, միակ հավիտենականը, միակ անսկիզբը Հայր Աստված է: Որդին առաջացել է ոչ թե Հոր էությունից, այլ ոչնչից: Կար ժամանակ, երբ Որդին չկար: Որդին թեև ստացել է Հայր Աստծո ողջ շնորհքը և որդեգրվել, սակայն անապական չէ, ինչպես Հայրը, այլ այլայլելի, ինչպես արարածները», - Արիոսի այս դատողություների պատճառով փաստորեն մերժվում էր Քրիստոսի Աստվածությունը՝ վտանգի տակ դնելով ողջ քրիստոնեական վարդապետությունը: Արիոսկանությանը դեմ է դուրս գալիս Ալեքսանդրիայի Ալեքսանդր արքեպիսկոպոսը: Նա իր քարոզներում շեշտում էր, որ հավիտենական է Աստված, հավիտենական է և Որդին, Հայրը և Որդին միաժամանակ գոյություն ունեն: Հայրը Որդուն չի նախորդում ոչ մի վայրկյան, միշտ եղել է Հայրը, միշտ եղել է Որդին: Այս Տիեզերաժողովում դատապարտվում է Արիոսի մոլորությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն: Նիկիայի Ա Տիեզերաժողովին մասնակցում էր նաև Ս. Գրիգոր Լուսավորչի որդին` Արիստակեսը: Ժողովի ընդունած դավանաբանական բանաձևը, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով, Ս. Արիստակես Հայրապետը Հայաստան է բերել, ներկայացրել հորը` Ս Գրիգոր Լուսավորչին: Վերջինս էլ դրան ավելացրել է «Իսկ մեք փառաւորեսցուք... » հատվածը: Նիկիայում ընդունված Հավատո հանգանակն ու Լուսավորչի ավելացրած հատվածը մինչև այսօր էլ անփոփոխ օգտագործում են Հայ Եկեղեցու ծիսակարգում: Արիստակեսն իր հետ Հայաստան էր բերել նաև Նիկիայի ժողովում ընդունած 20 կանոնները, որոնք նույնպես հաստատվել են Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-09-03, 2023-09-09, 2024-09-07, 2026-09-05, 2027-09-04, 2028-09-09, 2029-09-01, 2030-09-07։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2000 - Հ. Ալիևն ու Ռ. Քոչարյանը հանդիպում են Նյու Յորքում` ՄԱԿ֊ի Հազարամյակի գագաթնաժողովի ընթացքում։

  • Քոչարյանը, Երևան վերադառնալով, հանդիպումը որակել էր «կարևոր, երկխոսությունը` օգտակար»: Ադրբեջանի առաջնորդը, մինչդեռ, Բաքվում հայտարարել էր` «այդ հանդիպումները մինչ օրս արդյունք չեն տվել»:
  • Ավելի վաղ` ՄԱԿ֊ի ամբիոնից, Ալիևը հայտարարել էր`«Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հնարավոր չի լինի հասնել, քանի դեռ տարածաշրջանից դուրս չեն բերվել «օտարերկրյա ռազմական ուժերը», նկատի ունենալով` Վրաստանում ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները:

1992 - Ավարտվեց ՀՀ ԶՈՒ ինժեներական զորամասի ձևավորումը:

  • 2000 թվականից սեպտեմբերի 7-ը ՀՀ ԶՈՒ-ում նշվում է որպես Ինժեներական զորքերի օր:

1992 - Մաճկալաշենի ինքնապաշտպանության կազմակերպումը։
1983 - ASALA. Թեհրանում պայթյունից օդ են ելնում Ֆրանսիական դեսպանատան երկու մեքենաներ։

  • Վիրավորվում է դեսպանատան երկու պաշտոնյա։ Հայ Գաղտնի Բանակին մոտ «Օրլի Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1957 - Լևան Ջաղարյան, ռուսաստանցի դիվանագետ
1950 - Բորիս Դանիելյան, վիրաբույժ-ուրոլոզ
1928 - Ժորա Հարությունյան, դրամատուրգ
1925 - Աղասի Այվազյան, արձակագիր, կինոսցենարիստ, հրապարակախոս
1902 - Մուրադ Կոստանյան, կինոդերասան
1887 - Սարգիս Բարխուդարյան, հայ խորհրդային կոմպոզիտոր

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 7
Հյուրեր՝ 6
Օգտատերեր 1
armenlur