Ուրբաթ, սեպտեմբերի 10

 Այսօր  10.09.2021   08:00    442
Ուրբաթ, սեպտեմբերի 10

Ուրբաթ, սեպտեմբերի 10։ Տարվա 253-րդ օրն է, 36-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 112 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9), Օրվա անունը՝ Մուրց։ շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Սեպտեմբերի 10-ին արևային 29-րդ օրն է։ 

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել. Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Արևածագ՝ 6:37, արևամուտ՝ 19:20: Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 14:43 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 1°10'.

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 10-ին՝ 10:10-ից և կավարտվի սեպտեմբերի 11-ին՝ 11:24-ին։
Լուսնի ծագումը՝ 10:10։ Լուսնի մարումը՝ 21։23։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 120.4°, բարձրությունը = 18.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 14 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 368.909 կմ, երեկ՝ 370.288 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.379 կիլոմետր։

Լուսնի Առաջին փուլն է։ Լուսին՝ 3 օրական ժամական 08 րոպեական։ 

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 6-ին՝ 04։52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին՝ 03։54։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: