Ուրբաթ, սեպտեմբերի 3

 Այսօր  03/09/2021   08:00    375
Ուրբաթ, սեպտեմբերի 3

Ուրբաթ, սեպտեմբերի 3։ Տարվա 246-րդ օրն է, 35-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 119 օր:

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (օգոստոսի 11 - սեպտեմբերի 9), Օրվա անունը՝ Արամ։ շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Սեպտեմբերի 3-ին արևային 22-րդ օրն է։ 

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։  
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 6:30, արևամուտ՝ 19:32: Ճիշտ կեսօրը՝ 13։01։ Օրվա տևողությունը՝ 14:02 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 3-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 26-րդ օրն է։

  • Դժվար օր է: Պետք է զերծ մնալ ցանկացած ակտիվ գործողությունից: Ավելի լավ է խնայել կենսունակությունը, քան դրանք անօգուտ վատնել:
  • Ազատվեք ավելորդ շփումներից և սթափ հայացքով նայեք կյանքին:

Լուսնային 26-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Բարեհաջող օր չէ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Պետք չէ ոչինչ ձեռնարկել, տկարների համար վտանգավոր է։
  • Երազները կատարվում են։ Նորածինները երջանիկ են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 25°49'.

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 3-ին՝ 02:10-ից և կավարտվի սեպտեմբերի 4-ին՝ 03:12-ին։
Լուսնի ծագումը՝ 02:10։ Լուսնի մարումը՝ 17։48։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 245.9°, բարձրությունը = 61.6°։
Լուսնի տեսանելիությունը՝ 15 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 393.649 կմ, երեկ՝ 397.695 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.046 կիլոմետր։

Լուսնի Երրորդ փուլն է։ Լուսին՝ 25 օրական 18 ժամական րոպեական։ 

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար: 

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 7-ին՝ 04։52։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 21-ին՝ 03։54։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

Նմանատիպ նյութեր

Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 5
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 2
armenlur, vakhtangmmargaryan