Շաբաթ, դեկտեմբերի 12

Այսօր 12.12.2020   09:00   66

Շաբաթ, դեկտեմբերի 12։ Տարվա 347-րդ օրն է, 50-րդ շաբաթը: Տարեվերջին մնում է 19 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի:

Հին հայկական տոմարով 4513 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (դեկտեմբերի 9 - հունվարի 7), օրվա անունը՝ Անի շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Դեկտեմբերի 12-ը արևային 27-րդ օրն է։ 

  • Օրը նվիրված է ամպերին, երկրի պաշտպանիչ շերտին և դեպի երկինք տանող դարպասների բացմանը: 
  • Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել դրսում։ Շփման կանոնների պահպանման օր է: Ավելի լավ է լինել բնական, զերծ մնալ դիմահարդարումից, լինել պասիվ մարդկանց հոսքում և լուռ հետևել աշխարհի անցուդարձին. նայել վայր ընկնող աստղերին և ցանկություն պահել։ Խրախուսվում է հյուրընկալությունը, նվերներ տալը, արշավային զբոսանքները, ֆիզիկական վարժությունները։ 
  • Ցանկալի չէ աշխատել հողի հետ։ Սեռական շփումներ խորհուրդ չի տրվում։
  • Օրվա բարենպաստ նախանշանները կապված են երկնքի և էլեկտրաէներգիայի հետ, ինչպես նաև ծիածանը, արևոտ անձրևը, բանալի գտնելը: Վատ նախանշաններն են հրդեհները, կոտրվածքները, խառնաշփոթը, վայր ընկնելը։ 
  • Սնունդը պետք է լինի թեթև և բազմազան, հեղուկ և ոչ քաղցր: Խորհուրդ է տրվում կաթնաթթվային արտադրանքները։ 
  • Հագուստի գույներից հաջողակ են երկնագույն-կապույտը, թեթև կապույտը, ոսկեգույինը:  Կանաչն ու շագանակագույնն այսօր բացասական են։
  • Քարերից լավ է կրել լազուրիտ։ Օրվա թվերը են՝ 27, 89, 68:
  • 27-րդ արևային օրը ծնված նշանավոր մարդիկ. Գուստավ Ֆլաբեր, Անատոլ Ֆրանս, Ֆեռնանդել, Փիթ Մոնդրիան, Մորիս Ռավել, Կոբո Աբե, Պետրոս Առաջին, Սաշա Չոռնի, Գեորգի Գյուրջիև, հայերից՝ Մովսես Խորենացի, Երվանդ Շահազիզ, Եղիա Տեմիրճիպաշյան, Գևորգ Չմշկյան, Վաղարշ Վաղարշյան, Դավիթ Մալյան, Էդգար Էլբակյան։

Արևածագ՝ 8:15, արևամուտ՝ 17:36: Ճիշտ կեսօրը՝ 12։55։ Օրվա տևողությունը՝ 9:21 ժամ։ 

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ րոպե կարճ է։

Դեկտեմբերի 12-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։
  • Երազներն իրականանում են։
  • Նորածինները հրաշալի են։

Լուսինը Կարիճ համաստեղությունում է՝ 18°27'։

  • Երբ Լուսինը Կարիճի համաստեղությունում է, նշանակում է առավել պատասխանատու որոշումներ կայացնելու ժամանակն է: Մտավոր գործունեության, կենտրոնանալու ունակության ակտիվացումն ու ինքնաքննադատության բարձր մակարդակը հնարավորություն են տալիս տարբերել կարևորը երկրորդականից:
  • Կարելի է համարձակորեն նոր նախաձեռնություններ սկսել, քանի որ բիզնես ծրագրերն ու պարտավորություններն իրագործելի են:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է դեկտեմբերի 12-ին՝ 05:14-ից և կավարտվի դեկտեմբերի 13-ին՝ 06:31-ին։
Լունսի ծագումը՝ 05:14։ Լուսնի մարումը՝ 15։58։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 202.1°, բարձրությունը = 32.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 8 %։
Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 361.953 կմ, երեկ՝ 363.461 կմ։ 
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 1.508 կիլոմետր։

Չորրորդ լուսնային փուլն է։ Լուսին՝ 27 օրական ժամական 52 րոպեական։ 

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին՝ 20։17։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ դեկտեմբերի 30-ին՝ 07:28-ին։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         դեկտեմբերի 12, շաբաթ


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon